livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

ser1Սիրահարված կինը միանգամից աչքի է ընկնում: Նրա քայլվածքը դառնում է ինքնավստահ, հայացքը` թափանցող, աչքերը` փայլուն, շարժումները` սահուն, նա դառնում է մոռացկոտ, ցրված,  կարեւոր պարտականությունները երբեմն չի կատարում,  հետաքրքրվում է այն ամենով, ինչը սիրելիին է հետաքրքրում, պահվացքը երբեմն դառնում է թեթեւ, տրամադրությունը` բարձր, դեմքին ժպիտը` անպակաս է (եթե սիրելին առիթ չի տվել վշտանալու), նա միշտ հետեւում է իր արտաքինին, անգամ, եթե գնում է խանութ` գնումների, հագնվում է` երեւացող, տարբերվող,  իրեն շրջապատում է գեղեցիկ իրերով:  Եթե թվարկածներից գեթ կեսը նկատվում է կնոջ մոտ, ուրեմն նա սիրահարված է կամ պատրաստ է սիրահարվելու:

Կինը եւ տղամարդը տարբեր ձեւով են սիրահարվում: Տղամարդիկ ավելի սիրում են ուղեղով, իսկ կանայք` զգացմունքներով: Սիրո վիճակում կինը դառնում է խոցելի, նրան հեշտ է նեղացնել, խաբել: Սիրահարված կինը դուրս է գալիս սոցիալական սահմաններից, պայմանականություններից, որքան մեծ է սերը այնքան նա չի պահպանում սահմաններ: Կորում է ինքնաքննադատական միտքը: Նա զրկվում է ամբիցիաներից, կամքից:

Սիրո մի քանի դասակարգում կա.

* Ստորգե-ընտանեկան սեր. բնորոշ է երեխաներին, ծնողներին, ընտանիքի այլ անդամներին:

* Ֆիլիե-ընկերական սեր. տածում ենք մեր ընկերների հանդեպ:

* Էռոս-կիրք. անկանխանտեսելի է եւ անկառավարելի:

* Ագապե. դա բացարձակ սերն է:

Սիրո զգացողությունը օրգանիզմի երեք համակարգերի ակտիվացումն է` էնդոկրին, իմունային, նյարդային:

Տարբերակում կա սիրահարվածության, սիրո եւ սեքսուալ հակման  մեջ. միշտ չէ որ նրանք համընկնում են, դրանք տղամարդու եւ կնոջ միջեւ զգայական փոխհարաբերությունների տարբեր կողմերն են:

Սիրահարվածությունը` հույզեր են, զգացողություններ. սերը` էմոցիաներ, զգացողություններ, կապվածություն եւ փոխհարաբերություններ են: Սիրահարված կինը տղամարդուն տեսնելիս հուզվում է` ուզում է լավ երեւալ, սիրող կինը, բացի այդ, ավելի խորը զգացմունքներ է ունենում` հարգանք, խոնարհում: Նա համարում է տղամարդուն` որպես իր կյանքի մի մաս, ինչը չկա սիրահարվածության ժամանակ: Սիրահարվածությանը բնորոշ է էգոիզմը, իսկ սիրուն` ինքնազոհությունը: Սիրահարվածության ժամանակ կինը ամբողջովին իր զգացմունքների եւ իր էգոի մեջ է, իսկ սիրող կինը` սիրելի տղամարդու:

Սիրահարվածության վիճակը տեւում է 3-12 ամիս:

Սերը դրսեւորվում է 3 ձեւով` ռոմանտիկ զգացողություններ, կապվածություն  եւ սեքսուալ հակման. այս երեքից ամենաուժեղը ռոմանտիկ զգացողություններն են, որոնց մասին է խոսում ողջ աշխարհը, բոլոր գրողներն ու երգահանները:

Ռոմանտիկ զգացողությունների վիճակը տեւում է 18 ամսից մինչեւ 3 տարի:

Կապվածությունը` ըստ գիտնականների, առաջանում է օրգանիզմում  ակսիտացի հորմոնի շնորհիվ: Որքան շատ է այդ հորմոնը արտադրվում, այնքան ուժեղ է կապվածությունը, երբեմն դա առաջ է բերում կախվածություն: Սիրահարված մարդու այն գլխուղեղի օջախներն են ակտիվ , որոնք կապված են հաճույքի ստացման հետ: Շատ ուժեղ սիրահարվածության ժամանակ, այն նման է մոլուցքի, ինչպես օրինակ թմրամոլությունն է: Կարծես` մարդ չի կարողանում առանց սիրելի էակի ապրել:

Սեքսուալ սերը` բիոլոգիա է, ֆիզոլոգիա: Ինտիմ հարաբերություններում հուզական մասը ավելի բնորոշ է կնոջը քան տղամարդուն: Մտնել սեռական կապի մեջ` ի տարբերություն տղամարդու, կնոջ համար շատ դժվար է, եւ եթե նա անում է դա, ուրեմն ունի զգացմունքներ, քանի որ կանացի օրգազմը առաջանում է ուղեղում,  ոչ թե սեռական օրգաններում:

Սեքսով կարող են զբաղվել եւ ստանալ հաճույք` բայց չլինել սիրահարված: Գիտնականները պարզել են, որ առանց սիրելու սեքսով զբաղվելու դեպքում, տղամարդը կորցնում է էներգիան, իսկ կինը ամեն դեպքում ստանում է:

Սիրելիի ուղեղում բիոքիմիական պրոցեսներ են տեղի ունենում:

Գիտնականները փորձել են գտնել այն հորմոնների միասնությունը, որը առաջ կբերի սիրո զգացմունքներ, սակայն եկել են այն եզրակացության, որ մարմնում կարելի է առաջ բերել գրգիռներ, սակայն ավելի հետաքրքրված լինել մի մարդով, ոչ թե մյուսով` դրա համար պետք է ավելին, քան քիմիան է:

Մի շարք գիտնականներ փորձել են հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են գործում ուղեղում: Նյու Յորքի համալսարաններից մեկում , հետազոտություն է կատարվել. հետազոտման մասնակիցներն էին մարդիկ, որոնք համարում էին, որ սիրահարված են: Նրանց բաժանվել էին հարցաթերթեր, որտեղ պետք է պատասխանեին հետեւյալ հարցերին. «Դուք հաճախակի՞ եք իրար հպվում, դուք օգտվո՞ւմ եք ընդհանուր իրերից, դուք նայո՞ւմ եք իրար աչքերի մեջ», եւ հետազոտման են մասնակցել նրանք, որոնք բոլոր հարցերին պատասխանել են «այո»: Այդ մարդկանց` ուղեղները սկաների տակ, առաջարկել են մտածել սիրելի էակի մասին կամ նայել սիրելիի նկարները, եւ այդ ժամանակ ուղեղի նկարները ցույց են տվել, որ ուղեղի ենթակեղեւային այն հատվածը, որը պատասխանատու է կյանքի համար անհրաժեշտ պահանջմունքների բավարարմանը` ուտելու, քնելու, խմելու, շնչելու համար, ակտիվ վիճակում են գտնվում սիրահարված ժամանակ: Եկել են այն եզրակացության, որ սերը շատ անհրաժեշտ է մարդու համար. այն մարդու բազային պահանջմունքներից մեկն է, եւ եթե մենք այդ պահանջմունքներից գեթ մեկը արհամարհենք կամ չստանանք` կմեռնենք:

Ինչպիսին պետք է լինի կինը, որ իրեն սիրեն: Կարելի է ասել` ոչ մի առանձնահատուկ բան. «սերը աթարին էլ է կպնում»,- ասում է ժողովրդական խոսքը. սիրելիս մարդը ստանում է այն, ինչ իրեն պետք է եւ տալիս է այն, ինչ պետք է սիրելի էակին. մարդիկ սիրահարվում են նրանց, ում կյանքում նրանք կուզենան զբաղեցնել այն տեղը, ինչ ուզորն ուզում են:

Սթրեսը խթանում է սիրահարվածությանը: Գիտնականները պարզել են, որ սիրո զգացողությունը առաջանում է շատ անգամ  կյանքի համար վտանգավոր պայմաններում. օրինակ` պատերազմների ժամանակ շատ են լինում սիրահարվածության դեպքեր: Երբ կա անսովոր իրավիճակ, օրինակ` կինը հանդիպում է տղամարդու հետ ոչ սովորական պայմաններում:

Ընդունված է մտածել, որ նա ով սիրում է` խանդում է, սակայն գիտնականները պարզել են, որ այդ երկու վիճակների համար ուղեղի տարբեր օջախներ են պատասխանատու, եւ երբեմն խանդ ունեցող մարդկանց ուղեղում լրիվ բացակայում է սիրո նշանները: Իսկական սիրո ժամանակ մարդը գնում է զոհողությունների, տալիս է` ոչ թե վերցնում:

Հայտնի հոգեբան Էրիխ ֆրոմը ասում է, որ հարկավոր է տարբերել սեր «ունենալը» սեր «լինելուց»: «Ունենալու» դեպքում` մարդը սիրո օբյեկտը իր սեփականությունն է համարում, իսկ «լինելու» դեպքում` սիրելի էակը մի թանկ արժեք է, որի համար պատրաստ է գնալ զոհողությունների: Ըստ նրա` իսկական սեր շատ հազվադեպ է հանդիպում, ինչպես` իսկական սիրող ծնող:

Սիրո զգացողությունը սկսվում է բեղմնավորման օրվանից: Երեխաները միշտ զգում են, թե իրենք սիրված են, թե` ոչ:  Գիտնականների 35 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք սիրված են իրենց համարել իրենց ծնողների կողմից, ավելի հաջողակ եւ առողջ են եղել կյանքում  եւ ընդունակ են եղել խորը զգացմունքների:

serԵրբեմն կանայք սիրահարվում են` մազոխիստական կոմպլեքսից ելնելով. նրանց պետք է տառապել, տանջվել իրեն տղամարդու մասին մտքերից, եւ դա կարող է բերել կնոջ մոտ սիրուց կախվածություն, եւ շատ հաճախ նրանք հանդիպում են սադիստական ձգտումներով տղամարդկանց: Նման զգացմունքի արմատները պետք է գտնել կնոջ` մանկությունում ստացած սիրո մեջ, երբ նրան ասում են` սիրում են, սակայն նա ցավ է զգում ծնողների վերաբերմունքից, կոպիտ խոսքից, անտարբերությունից ու դաժան վերաբերմունքից կամ իր քույրերի եւ եղբայրների հանդեպ ծնողների տարբերվող եւ ավելի հոգատար վերաբերմունքից:

Երջանիկ են այն երեխաները, որոնց մանկության ժամանակ շատ է սիրել հատկապես մայրը:

Սիրո մեջ կան հույզերի վայրիվերումներ, ջերմ զգացմունքներ, սառը հարաբերություններ. դա նորմալ է: Ամուսնացած կանայք, որոնք համարում են, որ սերը մեռել է, հանկարծ նորովի են վերաբերվում իրենց տղամարդկանց,  զգում այդ զգացմունքը:

Սեր, դավաճանություն, ամուսնություն, խանդ, բաժանում. ո՞րն է լինելու սիրահարված կանանց ապագան, ոչ ոք չգիտի, բայց բոլորը հիշում են` ինչպես է սկսվել դա: Բոլորը սիրահարվում են իրար նման, թե՛ խելացի, թե՛ հիմար, ծեր եւ երիտասարդ,  հարուստ թե աղքատ. սերը ծագում է բոլորի մոտ նույն ձեւով:

Սիրել նշանակում է գաղտնիքի հանդիպել, որը անհնար է բացահայտել: Մենք չգիտենք, թե դա ինչ է, սակայն իմանում ենք, երբ դա պատահում է մեզ հետ:

Գիտնականները` ուսումնասիրելով ուղեղում տեղի ունեցող պրոցեսները, եկել են այն եզրակացության, որ սիրո ժամանակ մարդու մոտ բացակայում են նեգատիվ զգացողությունները, եթե մարդ ունի ջղայնություն, չարություն, բարկություն, ապա նա չի սիրում. սիրո ժամանակ չկա քննադատություն, չկա սուտ, կեղծիք:

Սերը կնոջը կյանք է տալիս ու երիտասարդացնում է, շատերը կասեն` առանց տառապանքի սեր չի լինում, բայց ավելի լավ է տառապել սիրելով, քան` առանց սիրո:

Մեծ սեր Ձե՛զ, սիրելի կանայք. եթե սեր ունեք` երջանիկ եղեք, եթե դեռ չեք գտել, թող սիրո հրեշտակը հանդիպեցնի Ձեզ այն մարդուն, ով կպատասխանի Ձեր սիրուն:

Հոգեբան ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում