livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

eraz1Մարդը, ինչպես ցանկացած կենդանի էակ, քնելու ցանկություն է ունենում հոգնածության եւ գերհոգնածության պատճառով, ինչը հանգստի եւ խաղաղվածության պահանջ է առաջացնում: Քնած վիճակում մեր օրգանիզմը վերստանում է անհրաժեշտ ուժ եւ առույգություն նոր գործողությունների համար, որոնցից բաղկացած է կյանքը: Երբ մարդը քնում է, արտաքին աշխարհի հետ նրա կապը կտրվում է, նա մասամբ կորցնում է սեփական գոյության գիտակցությունը, նրա վրա այլեւս չեն ազդում առարկաներն ու երեւույթները: Եվ միայն ուղեղն է շարունակում իր գործունեությունը, ստեղծում է անուրջներ ու երազներ:

Հնում ասում էին, որ երազը փոքրիկ մահ է: Սակայն 1953թ. Չիկագոյի համալսարանի գիտնականները ուսումնասիրեցին եւ ապացուցեցին, որ քնած ժամանակ մարդու ուղեղը շարունակում է աշխատել, հանգստանում են միայն մարմնի մկանները: Հոգեբաններն էլ իրենց հերթին պարզեցին, որ երազները մարդու օրգանիզմի համար  կատարում են օգտակար ֆունկցիաներ: Օրինակ, երբ մարդը մինչեւ քնելը գտնվում է նյարդայնացած վիճակում, քնելով եւ երազ տեսնելով` նա կարող է լիցքաթափվել:

Երազները մեր հիշողության եւ երեւակայության գործունեության արդյունքն են: Երազներն իրենց իմաստով միշտ համապատասխանում են  քնած մարդու հասարակական դիրքին, մտավոր զարգացմանը, ֆիզիկական վիճակին, խառնվածքին ու դիրքին: Օրինակ` սեռական հասունացման տարիքում մարդիկ տեսնում են էրոտիկ բովանդակությամն երազներ: Կյանքով լեցուն եւ էմոցիոնալ մարդիկ կարող են ընդհանրապես երազներ չտեսնել կամ տեսած երազը արթանանալուց հետո այլեւս չհիշել, եւ հակառակը` ինքնամփոփ միապաղաղ կյանքով ապրող մարդիկ կարող են հաճախակի գունավոր երազներ տեսնել:

Երազների գաղտնիքներին ձգտող անձանց համար առանձնացրել ենք երազների մեկնաբանություններից մի քանի կարեւոր կանոններ, որոնք կօգնեն ձեզ ավելի սթափ գնահատել տեսած երազը: Եթե երազում դուք տեսնում եք ձեզ շատ սիրելի մարդկանց, ապա կարող եք վստահ լինել, որ դուք անչափ սիրված եք ներկա պահին ձեզ շրջապատող մարդկանց կողմից:

Եթե տեսնեք, թե ինչպես է սերը ձեզ երջանկացնում, ապա կարող եք վստահ լինել, որ սկսած գործերը հաջող վարելու դեպքում կստանաք շահույթ եւ կազատվեք ամենօրյա հոգսերից: Եթե երազում հասկանում եք, որ սերն անցել է եւ դադարել է փոխադարձ լինելուց, ապա դա կանխագուշակում է, որ դուք կխորհեք ձեր կյանքի մասին, եւ լավատես լինելու դեպքում հաջողությունը կուղեկցի ձեզ: Եթե ամուսիններից մեկը երազում տեսնի, որ իրենք միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ են տածում, դա նշանակում է, որ դուք երջանիկ ընտանիք ունեք կամ կունենաք մոտ ապագայում, իսկ ձեր երեխաները կլինեն ուրախ, խելացի եւ կդառնան ձեր երջանկության անվերջանալի աղբյուրը:

Եթե երազում դուք տեսնում եք ձեր սիրելի ծնողներին, ապա ջանք ու եռանդ գործադրելու դեպքում անպայման կհասնեք ձեր նպատակին: Եթե երազում ձեզ սեր են խոստովանում, ապա շատ շուտով ձեզ կհրավիրեն երեկոյի: Որպեսզի բաց չթողնեք հրավերը, շաբաթվա ընթացքում ծոցագրպանում կամ պայուսակում կրեք խեցի:

Եթե տեսնեք, թե ինչպես եք ինքներդ երազում սեր խոստովանում, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ ինչ-որ մեկը անամոթաբար չարաշահում է ձեր բարությունը: Որպեսզի դա չկատարվի, աղաջրի մեջ թրջեք դեղին ժապավեն եւ գիշերը կապեք ձեր գլխին:  

Էրոտիկ երազներ- էրոտիկ երազները բավականին տարածված երեւույթ է: Նման երազներ տեսնում են բոլորը, իսկ եթե ձեզ թվում է, որ դուք նման երազներ չեք տեսնում` սխալվում եք. դուք պարզապես չեք հիշում ձեր տեսած երազները եւ, բնական է, որ չեք հիշի նաեւ երազների էրոտիկ պահերը: Ապացուցվել է, որ էրոտիկ երազները խոսում են ոչ միայն սեքսուալ հարաբերությունների, այլ նաեւ կարող են խոսել ձեր վատ փոխհարաբերությունների, համատեղ աշխատանքի եւ նույնիսկ վրեժխնդրության մասին: Հաճախ մեր երազների էրոտիկ բնույթը կապված է մեր կյանքի հոգեւոր եւ նույնիսկ կրոնական ասպեկտների հետ: Դա կապված է այն բանի հետ, որ սեքսուալ շփումը շոշափում է ներքին կյանքի տարբեր բնագավառներ` զուտ ֆիզիկականից մինչեւ էմոցիոնալ եւ նույնիսկ հոգեւոր: Եվ սեքսուալ ակտի կապերը միշտ խորհրդանշորեն նշանակում են մարդկային կյանքի ամենից բաց պահերը: Եվ երբեմն այդ` ձեւով էրոտիկ, բաց տեսարանների օգնությամբ մեր ենթագիտակցությունը մեզ տալիս է խոր փիլիսոփայական եւ աշխարհահայացքային ապրումներ, կարծես թե դրանք դուրս է բերում մակերես:

էրոտիկ երազներ կարող են տեսնել դեռ վաղ տարիքից, էրոտիկ տեսարանի նմանվող ինչ-որ պատկեր կարող է երազում տեսնել նույնիսկ երեխան:

Եթե դուք երազում դավաճանում եք, ապա նման երազը զգուշացնում է, որ կհայտնվեք տհաճ իրավիճակում, եւ չի բացառվում, որ կարող եք լուրջ խնդիրներ ունենալ օրենքի հետ: Եթե ամուսնացած կինը երազում տեսնում է ամուսնու դավաճանությունը, դա, թերեւս, նշանակում է, որ ամուսնու զգացմունքները կամաց-կամաց սառչում են կնոջ փնթփնթան բնավորության պատճառով: Եվ հակառակը` երբ կինն է երազում դավաճանում, դա նշանակում է, որ շրջապատի մարդիկ կենթարկվեն խաբեության կնոջ կողմից: Եթե երազում տեսնում եք , որ դուք, չնայած գայթակղություններին, այնուամենայնիվ չեք դավաճանում ձեր սիրելիին, ապա դա հոյակապ նշան է: Կամ եթե դուք դավաճանում եք ձեր սիրելիին վրեժից դրդված, ապա վստահ եղեք, որ ձեր հարաբերություններում այսուհետ կթագավորեն սերը եւ փոխհամաձայնությունը:

Եթե դուք երազում տառապում եք բացահայտ դավաճանությունից, դա նշանակում է, որ ձեզ դուր է գալիս այժմյան ապրելակերպը:

Եթե դուք երազում սրբապատկեր եք գնում, ապա, որքան էլ զարմանալի հնչի, դա նշանակում է, որ շատ շուտով կտխրեք:

Եթե երազում տեսնում եք , որ նստած եք սրբապատկերի առջեւ եւ աղոթում եք, դա նշանակում է` երազը զգուշացնում է, որ մոտ ապագայում ձեզ կդավաճանի ձեր ամենամտերիմ մարդը, արժե զգուշանալ:

Կարեւոր է նաեւ հիշել, որ տեսած երազը պետք է ճիշտ պատմել արթնանալուց անմիջապես հետո եւ պատմել ոչ թե թշնամուն, այլ լավագուն եւ խելացի ընկերոջը: Պետք չէ ընկճվել եւ հուսահատվել նույնիսկ ամենասարսափելի երազից, այլ հարկավոր է հանգիստ եւ համբերատար սպասել դրա իրականացմանը: Երազները` երբեմն սարսափելի եւ տխուր, հաճախ ճիշտ հակառակ նշանակություն ունեն եւ երջանիկ իրադարձությունների նախագուշակ են հանդիսանում: Երազները լավ հիշելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ փոխել սնարքը (գլխաբարձը): Առավոտին նախորդող երազները անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա սկզբին տեսած երազները: Ցերեկվա երազներին մեծ մասամբ պետք չէ նշանակություն տալ, եւ ընդհանրապես ցերեկային երազները հազվադեպ են իրականանում: Երեկոյան ժամը 8-ից մինչեւ գիշերվա 12-ը տեսած երազները իրականանում են բավականին երկար ժամանակից հետո: Գիշերվա 12-ից մինչեւ 3-ը տեսած երազներն իրականանում են 3 ամսվա ընթացքում:

Ժամը 3-ից մինչեւ լուսաբաց տեսած երազները իրականանում են շատ շուտ: Մարգարեական երազները հատուկ են քչերին, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս չկարեւորել ամեն մի երազ: Մի անգամ տեսած երազը միշտ չէ, որ իրականանում է, եւ այդ իսկ պատճառով մեծ նշանակություն պետք է տալ միայն այն երազներին, որոնք կրկնվում են մինչեւ երեք անգամ:

Շաբաթվա կարեւորագույն երազներն են համարվում լույս շաբաթ գիշերվա երազները: Պետք էeraz հիշել, որ որոշ երազներ իրենց նշանակությամբ ճիշտ հակառակն են այն բանի, ինչ տեղի է ունեցել երազում, մյուսներն էլ` իրական կյանքի  անդրադարձն են: Այդ պատճառով երազների բացատրության եւ մեկնաբանության համար պետք է դիմել խելամիտ եւ բարի մարդկանց` խուսափելով չար ու անկիրթ մեկնաբաններից:

Իհարկե, անիմաստ է հավատալ երազում տեսած ամեն ինչի իրականանալուն եւ առանձնահատուկ նշանակությանը` հաշվի առնելով այդ երազն առաջացրած հանգամանքներն ու պատճառները: Բայց նաեւ չի կարելի ժխտել, որ որոշ երազներ կարեւոր մարգարեական նշանակություն ունեն: Բոլոր երկրների ու ժողովուրդների պատմության մեջ բազում փաստեր կան, որ որոշ երազներ նշանավոր իրադարձությունների նախանշաններ են հանդիսացել: Դրանք ստիպել են այդ հարցի մասին մտածել եւ ցույց են տվել, որ որոշ դեպքերում երազները արտակարգ կարեւոր նշանակություն են ունենում:

Հաճախ լինում են դեպքեր, երբ մարդն ինչ-որ հարցի շուրջ խորհում է օրվա ընթացքում, չի կարողանում վերջնական հայտարարի գալ եւ պատասխանը ստանում է երազում: Հայտնի մարդկանց կյանքում նման երազները մեծ եւ վճռորոշ նշանակություն են ունեցել:

Օրինակ` Բեթհովենը երազում գրել է պիես, Պուշկինը` իր բանաստեղծություններից մեկի առաջին երկու տողերը, Լաֆոնտեն` «Երկու աղավնիներ» առակը, Վոլտերը` մի ողջ պոեմ, որը հետագայում դարձել է իր ստեղծագործությունների գլուխգործոցներից մեկը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

# StevcyMn 2019-09-01 04:32
Cialis 10mg Dubai Tamoxifen Online Bestellen cialis 5mg best price Pharmatheke Viagra Cephalexin Monohydrate
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում