livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

skandalԿոնֆլիկտները մեր կյանքի ամենատարածված երեւույթներից են: Դու գիտե՞ս, թե քեզ ինչպես ես պահում, երբ գործընկերոջ հետ ծագում են տարաձայնություններ, եւ ինչ սխալներ ես գործում այդ ժամանակ:

Այս հոդվածը կօգնի քեզ նայել նաեւ սիրելիի հետ կոնֆլիկտային իրադրությանը այլ կողմից: Իսկ դա նշանակում է կանխել ավելորդ վեճերը:

Կոնֆլիկտների ժամանակ գոյություն ունեն երկու կատեգորիաներ, երկու մարտավարություններ` ներքին եւ արտաքին: Եվ մեզանից յուրաքանչյուրը շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում խնդիրների բախման դեպքում դիմում է այս կամ այն մարտավարությանը:

1. Ներքին մարտավարությունը փակ, պասիվ մարտավարություն է, այստեղ գոյություն ունեն վարքի դրսեւորման երկու տեսակներ.

«Թաքնված խխունջ»: Այս կատեգորիայի թվին են դասվում այն մարդիկ, ովքեր ամբողջովին «փակվում» են կոնֆլիկտների ցանկացած ձեւից: Նրանք չեն ցանկանում խոստովանել, որ խնդիրը գոյություն ունի: Սովորաբար նրանք ասում են. «Ես խնդիրներ չունեմ»: Ինչպես խխունջներն են վտանգից իրենց տնակում թաքնվում, այդպես էլ այդ կատեգորիայի մարդիկ փակվում են բոլոր խնդիրներից, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին: Նրանք չեն ընդունում կոնֆլիկտի գոյության փաստը, իսկ դա նշանակում է, որ չեն լուծում այն, այլ միայն դրանք կուտակում են:

«Խորամանկ աղվես»: Նման մարդիկ նույնպես չեն ընդունում կոնֆլիկտի գոյությունը: Սակայն, ի տարբերություն «խխունջների», նրանք պատրաստ են լսելու իրենց զրուցակցին: Եվ միաժամանակ ասում են. «Իհարկե՛, ես քեզ կլսեմ, չէ՞ որ դու խնդիր ունես, իսկ ես չունեմ: Սակայն ես քեզ, միեւնույն է, կլսեմ»: «Աղվեսները» սովորաբար լավ մանիպուլյատորներ են. նրանք կարողանում են սադրել իրենց գործընկերոջը` միաժամանակ մնալով անմեղ: Նրանց ամենամեծ խնդիրը հետեւյալն է` նրանք «մոռանում» են այն մասին, որ կոնֆլիկտում մեղավոր են երկու կողմն էլ: Եթե մշտապես առաջնորդվեն «անմեղ երեխայի» մարտավարությամբ, խնդիրները չեն լուծվի:

2. Արտաքին մարտավարությունը բաց, ակտիվ մարտավարություն է, որտեղ գոյություն ունեն վարքի դրսեւորման երկու տեսակներ.

«Չարամիտ սուսլիկ»: Դրանք այն մարդիկ են, ովքեր բաց կոնֆլիկտի մեջ են մտնում: Նրանք բացահայտ lisaցուցադրում են կուտակված խնդիրները չլուծելու իրենց մտադրությունը: «Սուսլիկները» չեն լսում մյուս կողմին` միաժամանակ աջ ու ձախ գոռալով իրենց ճշմարտացի լինելու մասին: Դրանք սովորաբար շատ զգացմունքային մարդիկ են: Նրանց պրոբլեմն այն է, որ հաշվի չեն նստում ուրիշի տեսակետի հետ եւ իրենց տեսակետը համարում են միակ ճշմարիտը:

«Իմաստուն բու»: Անվանումն արդեն ինքնին խոսուն է: Դրանք իմաստուն մարդիկ են, ովքեր լսում են մյուս կողմին եւ փորձում են գալ խնդրի ընդհանուր լուծմանը:

Արտաքին կոնֆլիկտները ընթանում են ավելի զգացմունքային եւ բուռն, քան ներքին կոնֆլիկտները: Սակայն միշտ ավելի հեշտ է լուծել արտաքին կոնֆլիկտները, քանի որ ներքին խնդիրները լուծելուց առաջ պետք է դրանք վերածել բաց, երեւացող կոնֆլիկտի:

Հիմա որոշի՛ր, թե դու քեզ որ կատեգորիային ես դասում, որպեսզի կարողանաս տեսնել քո սխալները կոնֆլիկտները լուծելու ժամանակ:

Պատրաստեց

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում