liderԱնցել են այն ժամանակները, երբ կինը համարվում էր թույլ էակ եւ միայն տնային տնտեսությամբ պետք է զբաղվեր: Հին ժամանակներից տղամարդը որսի էր դուրս գալիս, սնունդ հայթայթում, իսկ կինը մնում էր տանը եւ պահպանում կրակը, քանի որ այն երբեք չէին հանգցնում: Այստեղից էլ գալիս է այն վերագրումը, որ ընտանեկան օջախի պահպանումը կանանց ձեռքում է:

 

Երբ զարգացավ հողագործությունը, կանանց դերը մի փոքր բարձրացավ: Նրանք հող էին մշակում, բերք ստանում: Շատ ժողովուրդներ սկսեցին ավելի մեծ դեր տալ կնոջը, եւ այդ ժամանակահատվածը մայրիշխանություն կոչեցին: Հայկական ընտանեկան մոդելում տղամարդիկ են տան ղեկավարությամբ զբաղվել, իսկ կանայք տնային տնտեսությամբ, ընտանեկան օջախն էին պահպանում, երեխաների դաստիարակությամբ զբաղվում:

Կնոջ ոչ ավանդական հասարակական դերակատարումները վերջին ժամանակահատվածում փոփոխություններ են կրել.

* Սուրաժիզմի ժամանակ (19 դարի առաջին կես) խնդիր էր դրվում կանանց իրավունք տալ միայն սովորելու, մասնագիտություն ստանալու եւ տղամարդկանց հետ հավասար աշխատելու: Մինչ այդ, այդ իրավունքն ունեին միայն նրանց հայրերը եւ ամուսինները:

Ֆեմինիզմ (20 դարի կես). կանանց տրվում էր լիակատար ազատություն` ինչպես նաեւ ընտրելու եւ ընտրվելու:    

* Գենդերիզմի ժամանակ (20 դարի վերջ). սեռերի միջեւ բոլոր իրավունքների հավասարեցում էր սահմանվում, եւ կանանց լիակատար հաստատում էր տրվում:

Սա վկայում է դարի պահանջներին համապատասխան` մեր հասարակության քայլերը:

Այս օրերում շատ կանանց կարելի է հանդիպել բիզնեսում եւ քաղաքականության մեջ, որոնք ապացուցում են, որ կինը կարող է լիդեր լինել եւ հաջողություն ունենալ այն ոլորտներում, որոնք համարվում են տղամարդունը:

Չնայած այս ամենին` Հայաստանում դեռ պահպանվում է կանանց ուժերի նկատմամբ անվստահ վերաբերմունքը, եւ շատ անգամ ղեկավար պաշտոններ նշանակելիս` գերադասությունը տրվում է ուժեղ սեռին: Սակայն իզուր, արտասահմանյան որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կանայք լիդեր լինելու շատ մեծ պոտենցյալ ունեն:

Ո՞րն է կին եւ տղամարդ լիդերների տարբերությունը

Համաշխարհային հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գործի անհաջող ընթացքի դեպքում կինը դրանում մեղավոր է համարում իրեն, իսկ տղամարդը` արտաքին գործոններին:

* Կանայք ավելի հաճախ են ռիսկի դիմում եւ` ավելի հաճախ հաղթող դառնում, չնայած հոգեբան Հորների հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք բիզնեսում եւ քաղաքականության մեջ հաջողությունից վախենում են, քանի որ կասկածում են, որ տղամարդկանց բացասական գնահատականին կարժանանան:

* Կանայք փորձում են հնարավորությունների սահմաններից դուրս գալ, տղամարդիկ ավելի շատ հնարավորության սահմաններում են գործում:

* Կանայք ավելի համառ են եւ համոզիչ:

* Կանայք պարտականությունների կատարմանը ավելի ճիշտ են հետեւում, քան տղամարդ ղեկավարները:

* Նրանք ավելի զգայուն են եւ ճկուն, ավելի հմտորեն են մարդկանց մոտիվացնում:

* Կանանց տեսակետը ավելի հեշտ են ընդունում աշխատողները:

* Կանայք կարողանում են աշխատողի պահանջներին ունկնդիր լինելով` կազմակերպել աշխատանքի կատարման ավելի հաջող ընթացք, քան տղամարդ ղեկավարները:


Մի՞թե բոլոր կանայք են ձգտում ղեկավար պաշտոններ զբաղեցնել

luiderԻրականությունն այն է, որ մեր երկրում տղամարդկանց քանակը խիստ պակասել է, իսկ հասարակությունը ինքնակարգավորման սեփական մեխանիզմներն ունի: Օրինակ` օրինաչափ է պատերազմներից եւ բնական աղետներից հետո տղա երեխաների ծնելիության աճը:

Օրինաչափ է, երբ ընտանիքում միակ աշխատող ուժը կինն է, ով ձգտում է լրացնել բացը եւ վաստակել ավելին` քան մյուս կանայք:

Քիչ են այն դեպքերը, երբ կինը լիդեր է դառնում ամուսնու աջակցությամբ, քանի որ մենք դեռ պահպանում ենք ֆեոդալական մտածողության տարրեր, երբ տղամարդն է բոլոր որոշումներ կայացնողը, իսկ կինը ենթարկվում է ամուսնու կամքին (մինչ այդ էլ, նա պետք է ենթարկվեր հոր կամ եղբոր կամքին): Մեր ընտանիքների % կանայք տնային տնտեսությամբ են զբաղվում: Սոցիալական կարգավիճակն ու եկամուտները քիչ ազդեցություն ունեն այդ հանգամանքի վրա:

Եթե կինը մեծացնում է երեխաներ, նա ենթագիտակցաբար լրացնում է այն ֆունկցիան, որը պակասում է ընտանիքում (ավանդական ձեւավորված ընտանիքի «ղեկավարի» ֆունկցիան): Ընտանեկան համախմբումների մեթոդի հիմնադիր Բերտ Հելլինգերը համարում է, որ ոչ լիարժեք ընտանիքներում տեղի է ունենում դերերի եւ ֆունկցիաների վերաբաշխում, եթե օրինակ` ընտանիքում բացակայում է հայրը (կամ հայրը չի կատարում իր ֆունկցիան), մայրը կատարում է հոր ֆունկցիան` ընտանիքի հիմնական կերակրողն ու պաշտպանը: Կնոջ մոտ բնավորության տղամարդկային գծեր են ի հայտ գալիս, նա դառնում է երեխաների հանդեպ խիստ, պահանջկոտ: Ըստ Հելլինգերի` երեխաները երբեմն իրենց վրա են վերցնում ընտանիքի պակասող դերերը եւ իրենց պահում մայրիկի կամ հայրիկի պես, եւ համապատասխանաբար այդպիսի ընտանիքներում երեխաները, անկախ սեռից, դառնում են մեղմ, հոգատար, կարծես ենթագիտակցաբար վերցնելով մոր ֆունկցիան: Իսկ այն ընտանիքներում, որտեղ կանայք թույլ եւ անկարող են զգում` միայնակ տանել ընտանիքի հոգսը,ընտանիքի հոր ֆունկցիան վերցնում են երեխաները, նրանք շուտ են մտնում հասարակական բարդ փոխհարաբերությունների մեջ եւ արագ դառնում են լիդերներ: Երբեմն էլ «հայր» դառնալու ֆունկցիան իրենց վրա է վերցնում աղջիկ երեխան: Նրանք տարբերվում են իրենց ինքնուրույն մտածողությամբ, լիդերական հակումներով դեռ փոքր հասակից: Նրանք էլ երբեմն հետագայում դառնում են ղեկավարներ, ակտիվ քաղաքական գործիչներ:

Ըստ սոցիոլոգիական հետազոտության տվյալների` գործազուրկ կանանց բանակի կողքին հայտնվեց կանանց նոր շերտ, որոնց կարելի է տեսնել արտասահմանյան մեքենաների ղեկին, ռեստորաններում նախաճաշելուց, թանկ խանութներում առեւտուր անելուց: Հաճախ նրանք զբաղված են միջին եւ փոքր բիզնեսում կամ աշխատում են տարբեր արտասահմանյան ֆիրմաների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում՝ որպես տարբեր մակարդակների մենեջերներ, քանի որ արտասահմանցիները գնահատում են ծառայողի մասնագիտական մակարդակը:    

Այն կանայք, ովքեր կարողանում են աշխատել, տղամարդկանց կողմից հարգանքի են արժանանում եւ ընդունվում են որպես լիդեր` հասարակության կողմից:

Հոգեբան Աննա Գալստյան