livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

alt«Եթե երեխան ծնվել է առողջ` առանց հոգեկան ինչ-ինչ շեղումների, նա հանգիստ վարք է դրսեւորում, ինչը կապված է նրա ընտանիքի եւ միջավայրի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Էլմիրա Մինասովան:

Նրա խոսքով. «Հաճախ, երբ երեխային բերում են մասնագետի մոտ, նա  պարզապես ժպտում է: Դա նշանակում է, որ այդպիսի երեխաներն ընտանեկան սիրո մթնոլորտում են մեծանում: Այդ պարագայում երեխայի մոտ ամեն ինչ հարթ է ընթանում: Մայրերին միշտ ասում ենք, թե ինչպես պետք է վարվել երեխայի հետ մանուկ հասակում: Առհասարակ, երեխայի հետ անհրաժեշտ է խոսել հենց ծնված օրվանից, որովհետեւ նա ամեն ինչ հասկանում է»: Մինասովան փաստեց, որ երբ ատամհատիկի ժամանակ երեխան լաց է լինում եւ չի քնում, դա բնական երեւույթ է. «Բայց երբ ծնողի կողմից ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերվում, մայրն է սկսում նյարդայնանալ եւ գիշերները չքնել»: Մանկաբույժը երեխայի մանկապարտեզ հաճախելն անհրաժեշտություն համարեց եւ միաժամանակ ասաց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ. «Երեխային ընտանիքից կտրելու եւ նոր կոլեկտիվ մտնելու խնդիր է առաջանում, սակայն դա անհրաժեշտություն է:  5 տարեկանում երեխան անհատականություն է դառնում եւ սկսում հակառակվել ծնողների կարծիքին, ագրեսիվ վարք է դրսեւորում եւ, օրինակ, հրաժարվում է ուտելուց: Եթե մայրը չի կարողանում երեխային կերակրել, դա իր սխալն է»: Ինչ վերաբերվում է փոքր հասակում համակարգչային խաղերով տարվելուն, մանկաբույժը խորհուրդ տվեց երեխային խաղալու համար տրամադրել որոշակի ժամանակահատված, բայց հասկացնել, որ ժամանակը լրանալուն պես նա պետք է վեր կենա համակարգչի դիմացից. «Բացի այդ, կարեւոր է, որ մայրը քնելուց առաջ հեքիաթ կարդա երեխայի համար:  Դա օգնում է մոր եւ երեխայի մեջ կոնտակտի եւ փոխհասկացողության հաստատվելուն: Երեխան կյանքում չի մոռանա, որ մայրը քնելուց առաջ նրա համար հեքիաթ է կարդացել»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում