livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

hogeban-Ինքնաթիռով թռչելու միտքն այնքան է ինձ վախեցնում, որ որոշեցի հրաժարվել ինձ համար հաճելի եւ կարեւոր ուղեւորությունից: Ի՞նչն է պատճառը. սա բնազդային սարսա՞փ է, թե՞, այսպես կոչված, աէրոֆոբիա: Կա՞ այն հաղթահարելու հնար:

ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ,

հոգեբան.

-Ֆոբիաներ կարող են ի հայտ գալ անգամ ամենաուժեղ եւ քաջարի մարդկանց մոտ: Ֆոբիան թուլության վկայություն չէ, ընդհակառակը, մարդը ֆոբիայի միջոցով կարող է դիմակի տակ առնել իր անվստահությունը, կասկածները, անբնական վախերը: Ամերիկացի գրող Հերման Մերվիլի «Մոբի Դիկ» վեպում հերոսներից մեկը, դիմելով Աստծուն, խնդրում է պաշտպանել իրեն «այս սարսափելի մարդկանցից, ովքեր քաջություն չունեն վախենալու»: Այնպես որ, վախ զգալը, սարսափ ապրելը բնավ չի նշանակում վախկոտ լինել, առավել եւս, եթե դրան «ֆոբիա» նորաձեւ անվանումը տրվի: Ֆոբիաները, իռացիոնալ վախերը հետեւանք են լինում գերհոգնածության, հոգեկան անկայունության, սեփական անձի` յուրահատուկ եւ բացառիկ լինելու ցանկության, պարզապես բարձր դյուրազգացության:

Աէրոֆոբիան ամենատարածված եւ ամենաբացատրելի վախերից մեկն է: Մենք ցամաքային արարածներ ենք, եւ չնայած ժամանակ առ ժամանակ երկրից վեր սավառնելու մեր ցանկությանը` հենց երկրից ենք ստանում մեր ուժն ու ավյունը: Հողին ամուր կանգնելու, ոտքի տակ հողն զգալու, հողի վրա մեր բարեկեցության հիմքն ունենալու ցանկությունը միանգամայն հասկանալի է: Բայց ինչպե՞ս համադրել դա դեպի վեր ձգող երազանքի հետ: Իբրեւ սկիզբ, մի քանի խորհրդի հետեւեք. ուղեւորությունից առաջ բացեիբաց զրուցեք Ձեր վախի հետ: Հավանաբար, Դուք վախենում եք ոչ թե թռիչքի ընթացքից, այլ, օրինակ, նոր վայրում հայտնվելուց, սպասումների չարդարացումից, այս կամ այն անհարմար իրավիճակից… Նախօրոք մի հավաքեք Ձեր իրերը, մի «նստեք» ճամպրուկների վրա, մի շտապեք պահանջվածից ժամ առաջ հասնել օդակայան: Դուք գիտեք` նահանջելը կա ու կա, բայց լավ մտածեք, թե ինչ եք կորցնելու չթռչելու դեպքում եւ ինչ եք ձեռք բերելու, եթե գոտեպնդվեք:

Հարմար հագուստ եւ կոշիկ հագեք. ինքնաթիռում նեղվածքի պայմաններում շատ կարեւոր է հարմարավետության ապահովումը: Մոռացեք շոկոլադի մասին: Գրգռող շոկոլադի փոխարեն օգտվեք նույն «երջանկության» ֆերմենտը պարունակող բանանից, թռիչքից առաջ եւ այդ ընթացքում շատ ջուր խմեք, գիրք, ամսագիր ընթերցեք, սկանվորդներ լուծեք, երաժշտություն լսեք: Բարեհաջող տեղ հասնելու առթիվ քաջության համար ինքներդ Ձեզ մի հաճելի մրցանվեր խոստացեք:

Վերջապես հիշեք, Իկարոսի հայրը` Դեդալոսը, հետեւելով անվտանգության կանոններին, իր ուզած տեղը հասավ, ապրեց երկար եւ երջանիկ: Բացի այդ, երջանկությունն ինքը ուղեւորությունն է, ոչ թե` ինչ-որ նախանշված վայրը:

 

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում