livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԿարճ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություներ, որոնք իրենց հետևանքն են թողնում մարդկանց հոգեբանության վրա: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի խոսքով` 80-90-ական թվականների սկզբներին ժողովուրդը ավելի հանգիստ ու խաղաղ էր ապրում, քան այսօր, քանի որ մարդկանց մոտ մեծացել է տագնապայնության աստիճանը, որը չի գիտակցվում,այսինքն` մարդու մոտ կա տագնապ, սակայն նա չի գիտակցում:

Այս ամենի հետևանքով էլ մարդկանց մոտ ի հայտ են գալիս հոգեբանական երևութներ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից պրն. Խուդոյանը նշեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց դերն ու նշանակությունը հայերի համար շատ կարևոր է. «Շատ կարևոր է ԱՄՆ-Ռուսաստան բախման տեսանկյունից, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը կրկին ցանկանում է իր դիրքը վերկանգնել և իր ազդեցությունը հասցնել Խորհրդային շրջանում եղած ազդցության մակարդակին:Այս ուղղությամբ արևմուտքը բավականին լուրջ ճնշումներ է գործադրում, մենք էլ քանի որ շատ վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, ուստի մեր անվտանգության երաշխիքը Ռուսաստանն է, որի կոտրվելու դեպքում շատ բաներ կարող են փոխվել»,-նշեց հոգեբանը: Նա նաեւ մատնանշեց Էրդողանի հայտարարությունը, որը ևս քայլ էր և առաջացրեց բացասական ալիք, մինչդեռ դիվանագիտության և քաղաքականության մեջ նրա կարծիքով նման մոտեցումները այդքան էլ ճիշտ չեն. «Ես գիտեմ, որ նա այնտեղ դիվանագիտություն է բանեցնում ,խաբում է և այլն: Հաղթելու հիմնական ձևը թշնամու գործելաոճին համապատասախան գործելն է`խաբում է`խաբիր, քծնում է`քծնիր»,-ընդգծում է Խուդոյանը և խորհուրդ տալիս բոլորին`իրենց մտքերը, զգացմունքները և հատկապես թշնամական չբաձրաձայնեն և լինեն գործնական: Ըստ Սամվել Խուդոյանի` վերջին տարիներին մարդկանց մոտ մեծացել է ագրեսիվության, եսակենտրոնության, նյութափաշտության աստիճանը, ավելացել է հոռետեսների քանակը , փոխարենը` շատացել են հայրենասերները և իրականությունը ռեալ դատող մարդիկ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում