livemarks sitemap
Երեքշաբթի, Փետրվարի 25, 2020
×

Տեղեկացում

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

Could not instantiate mail function.

×

Սխալ

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

Cannot get "Yerevan, Armenia" woeid in module "mod_sp_weather".

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

"Could not resolve host: query.yahooapis.com" in module "mod_sp_weather"

Cannot retrive forecast data in module "mod_sp_weather".

relationshipsԸնտանեկան փոխհարաբերությունները զարգացման մի քանի փուլ են անցնում եւ վաղ թե ուշ ընտանեկան հարաբերություններում ճգնաժամ է լինում: Հոգեբանները համարում են, որ հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց դրա:

Ահա այն նշանները, որոնք բնորոշ են ճգնաժամին.

• Հարաբերությունները առաջվանը չեն, չկա նախկին ռոմանտիզմը:

• Միտք է առաջանում, որ ընտրել եք ոչ ճիշտ մարդու:

• Չկա ցանկություն զուգընկերոջը ուրախություն պատճառելու, հարաբերություններում հաճելի պահեր մտցնելու:

• Կոնֆլիկտները դարձել են հաճախակի:

• Կոնֆլիկտները առաջանում են առանց զգալի պատճառի:

• Միմյանց վիրավորելու եւ դիտողություններ անելու ցանկություն է լինում:

• Չկա առաջվա կիրքը: Սեքսուալ հարաբերությունները դառնում են պարտականություն:

• Խոսակցություններն ընտանիքում սահմանափակվում են կենցաղային հարցերով, երեխաներով եւ ընդհանուր շահերով:

• Կա ցանկություն` տնից հեռու գտնվելու եւ զվարճանքներ փնտրելու դրսում:

Եթե այս թվարկածներից 4-ը համընկնում են, ապա Ձեր կյանքում սկսվել է ճգնաժամային շրջան:

Ինչպիսի ճգնաժամեր են լինում ընտանիքում, որոնք են այն գործոնները, որոնք կյանքի այդ փուլում են ներազդում ընտանիքի միասնության վրա: Հոգեբանները առանձնացնում են 5 ճգնաժամային շրջան:

1-2 տարիների ճգնաժամ.

Բաժանությունների մեծ մասը այս շրջանում է լինում:

Ամուսնությունից հետո զույգը մտնում է որակապես ուրիշ հարաբերությունների մեջ: Շատ անգամ կորում է սիրահարվածության ուժեղ զգացումը, որը շատ վախեցնում է նորապսակներին: Այդ փուլում դեռ բացակայում է «մենք»-ը, դա ավելի նման է երկու «ես»-ի միասնության: Սովորությունների եւ արժեքների տարբերությունը պատճառ են դառնում առաջին ընտանեկան վեճերի: Յուրաքանչյուրը փորձում է փոխել դիմացինին, միեւնույն ժամանակ պահպանել իր անհատականությունը: Հայկական շատ նորաթուխ ընտանիքներ իրենց ամուսնական կյանքը սկսում են ամուսնու ընտանիքում: Եվ եթե անգամ ապրում են առանձին, ապա յուրաքանչյուր ծնող պարտավոր է «հոգալ» իր երեխայի համար: Խորհուրդներ տալ, սովորեցնել` ինչպես հարաբերություն ստեղծել, կոնֆլիկտային իրավիճակներում ինչպես պահել իրենց: Քիչ չեն դեպքերը, երբ հարաբերություններին խառնվում են բարեկամները, ընկերները:

Ամուսնական կյանքի առաջին տարին զույգի համար օգտակար է առանձին ապրելը եւ այդ շրջանում երեխա ունենալու հետաձգումը, քանի որ դա նույնպես սթրես է:

3-4 տարիների ճգնաժամ.

Այս շրջանում արդեն զույգը բավականին փորձառություն է անցել: Անցել է սիրահարվածության շրջանը, երբ մարդիկ իդեալականացնում են միմյանց եւ զույգը տեսնելով դիմացինի թերությունները` փորձում է ուղղել դրանք: Բացի դա` այդ շրջանը հաճախակի համընկնում է երեխաներ ունենալու եւ նրանց դաստիարակությամբ զբաղվելու հետ: Մեծանում է ֆինանսական եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Կինը զբաղված է երեխաներով եւ կենցաղային հոգսերով, ամուսինը` գումար վաստակելով: Արդյունքում զույգն իրար հետ քիչ ժամանակ է անցկացնում:

Այս շրջանում մեծ դեր են խաղում կողքի կարծիքը: Հայկական իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ զույգը բաժանության եզրին է կանգնում կողքի միջամտությունների պատճառով: Ծնողները, ընկերները, հարազատներն ու բարեկամները փորձելով «օգնել»` տալիս են խորհուրդներ, որոնք խորացնում են զույգի մեջ առաջացած լարվածությունը: Օրինակ. սկեսուրը ամեն անգամ առիթ է ման գալիս մատնանշելու հարսի սխալները, համեմատելու մյուսների հետ, բարձրացնելու տղայի արժանիքները` միեւնույն ժամանակ հարսին արժեզրկելով տղայի մոտ:

Այս ամենում կան ենթագիտակցական եւ գիտակցական դրդապատճառներ, որոնք կարող են լինել` կենցաղային կոնֆլիկտը, խանդը հարսի հանդեպ, կողակցի կամ սեփական ընտանեկան երջանկության պակասը, տղայի ընտանիքի վրա սեփական իշխանությունը տարածելու միտումը եւ այլն: Սա վերաբերվում է նաեւ ընտանիքի մյուս անդամներին եւ ընտանիքի ամենամտերմիկ միջավայրին:

Օգտակար է այս շրջանում ավելի շատ իրար համար ժամանակ գտնելը: Ընտանեկան հոգսերը իրար հետ կիսելը: Ոչ վաղ անցյալի ռոմանտիկ հիշողություններ արթնացնելը: Եվ ուրիշներին թույլ չտալ Ձեր ընտանեկան փոխհարաբերությունների մեջ մտնել:

5-7 տարիների ճգնաժամ.

Զույգը այս շրջանում բավականին հարմարված է, ծանոթ է զուգընկերոջ սովորություններին: Սակայն չկա ռոմանտիկ կապ, կորել է հետաքրքրությունը զուգընկերոջ հանդեպ: Ընտանեկան կյանքը դարձել է ձանձրալի: Խոսակցությունները ծավալվում են նույն սցենարով: Կոնֆլիկտները հաճախակի են լինում: Ընտանեկան դավաճանությունների մեծ մասը այս շրջանում են պատահում, քանի որ զույգը հետաքրքրություն է ման գալիս դրսում: Տղամարդիկ նոր ռոմանտիկ կապ են փնտրում, կանայք նոր զբաղմունք (օրինակ` աշխատանք, եթե երկար ժամանակ տանը երեխայի խնամքով է միայն զբաղվել):

Օգտակար է նորություններ մտցնել ինտիմ կյանքում, քանի որ ավելի շատ ռոմանտիկայի պակասը եւ իրարից հագեցվածությունն են լինում ճգնաժամի պատճառը:

11-13 տարիների ճգնաժամ.

Ընտանիքը մեծ ճանապարհ է անցել, հաղթահարել է մեծ դժվարություններ: Հաճախ մեծ դժվարություններից հետո զույգը ցանկություն չի ունենում շարունակելու համատեղ կյանքը: Կարծես այն հիշեցնում է միայն դժվարությունները: Այս շրջանը համընկնում է նաեւ կյանքի ճգնաժամին, երբ զույգը վերաիմաստավորում է իր կյանքը: Փորձում է լրացնել բացթողումները: Արտաքին ազդեցությունները այս փուլում ամենաքիչն են հանդիպում:

Օգտակար է դնել մի այնպիսի նպատակ, որը հավասար հետաքրքրություն կառաջացնի ընտանիքի բոլոր անդամների մոտ: Հետաքրքիր դարձնել ինտիմ կյանքը, չվախենալով նորություններից:

20 տարվա ճգնաժամ.

Ավելի հաճախ այս ճգնաժամը այն ընտանիքներին է բնորոշ, որոնց համատեղ կյանքը կառուցված է եղել երեխաների շուրջ: Երբ երեխաները արդեն մեծ են եւ հոգատարության եւ խնամքի կարիք չունեն, նրանց համար անիմաստ է դառնում իրար հետ ապրելը: Ավելի շատ այս շրջանում բաժանվում են տղամարդիկ եւ փորձում են գտնել իրենց համար նոր զուգընկեր, որը կլցնի կյանքը նոր իմաստով:

Զույգը կարող է գնահատել այս շրջանի առավելությունները, (որ երեխաներն արդեն մեծ են եւ իրենք կարող են իրար համար շատ ժամանակ տրամադրել) եւ, իրականացնեն չիրագործված ցանկությունները, ճանապարհորդեն, նոր գործունեություն ստեղծեն:

Ի դեպ կոնֆլիկտները շատ անգամ կառուցողական են լինում, քան քայքայիչ: Եթե նայենք կոնֆլիկտներին որպես խնդիրները վեր հանող միջոց եւ հասկանանք, որ մինչեւ բացահայտ դառնալը այն զույգերից մեկի (եթե ոչ երկուսի) մոտ ներքին անհանգստություն եւ դիսկոմֆորտ է առաջ բերել, ապա կկարողանանք վարքում եւ մտադրություններում շտկումներ մտցնել եւ պահպանել ընտանիքի միասնությունը:

Մեր իրականության մեջ հաճախակի են դարձել բաժանությունները: Թեւածում է կարծիք, որ զույգը անհամատեղելի է, դրա համար էլ անխուսափելի է բաժանությունը: Սակայն մի քանի տարի առաջ նույն այդ զույգը համատեղելի էր, ինչու հանկարծ դարձան անհամատեղելի: Վերջացա՞ն զգացմունքները, էլ չկա՞ն համատեղ նպատակներ, թե էլ չկա փոխադարձ պատասխանատվություն: Չէ՞ որ ընտանիքը սիրո եւ պատասխանատվության վրա է հիմնված:

Սիրելի կանայք, ներկայացնում եմ կանոններ, որոնց պահպանումը չի վերացնի ճգնաժամը, բայց այն հեշտ հաղթահարելի կդրաձնի եւ կօգնի պահպանել ընտանիքում սիրո, երջանկության եւ համերաշխության մթնոլորտ:

  • CoupleCrisis iStock_000010897546Small-300x199

    Եթե նեղացել եք ամուսնու պահվածքից, փորձեք այդ մասին ասել նրան մի հարմար պահի, հանգիստ ձայնով, առանց կոնֆլիկտ առաջացնելու: Ուղղակի ասեք, թե նրա որ պահվածքն է Ձեզ վիրավորել: Հնարավոր է` նա չի էլ զգացել, որ Ձեզ նեղացնում է:

  • Մի մերժեք նրան ինտիմ հարաբերություններում միայն նրա համար, որ նեղացած եք, մի փորձեք այդ ճանապարհով պատժել նրան: Տղամարդիկ շատ են կարեւորում ինտիմը, եւ դա նրանց կհեռացնի Ձեզանից:

  • Եթե կոնֆլիկտ է ծագել, մի շտապեք վիրավորել եւ քննադատել, այլ հարմար պատճառով հեռացեք կոնֆլիկտից, կամ դադարեցրեք այն, իսկ հետո հարմար պահի, երբ ամուսինը պատրաստ է զրույցի բռնվել, քննարկեք պրոբլեմը, հարցրեք պատճառների մասին, խոսեք Ձեր զգացումների մասին:

  • Հարգեք Ձեր ամուսնու հետաքրքրությունները, կյանքի հայացքները: Դժվարին պահին եղեք նրա կողքին, խրախուսեք ու քաջալերեք նրան:

  • Մի փորձեք փոխել նրան, սահմանափակեք նրա ազատությունը, ընդունեք նրան այնպիսին, ինչպես կա, եւ նա կպատասխանի նույն կերպ: Իսկ եթե ոչ, հիշեցրեք, որ դուք իրար հավանել եք հենց այնպես ինչպես կաք:

  • Եթե Ձեր ամուսինը հետաքրքրվում է ուրիշ կանանցով: Փորձեք հասկանալ ինչն է հատկապես գրավում նրան: Ձեր մեջ զարգացրեք այդ հատկանիշները եւ նա ուշադրություն կդարձնի միայն Ձեզ:

  • Հետեւեք Ձեր տեսքին: Տղամարդկանց համար հաճելի է իրենց կողքին տեսնել խելացի եւ սիրուն կնոջ:

Յուրաքանչյուր ընտանիքում էլ խնդիրներ եւ պրոբլեմներ առաջանում են, դժվարին պահերին հարկավոր է հիշել, որ դուք սիրել եք այդ մարդուն, գնահատել նրա լավ հատկանիշները: Անցել եք փորձությունների միջով եւ դարձել իրար հարազատ: Եթե այդպես էլ չէ, ապա գիտակցեք, որ նա բոլորի միջից ձեզ է ընտրել, որպես կյանքի ընկեր, ուստի եթե դուք համաձայնել եք նրա հետ կիսել Ձեր կյանքը, պատրաստ եղեք Ձեր վրա պատասխանատվություն վերցնել ամուր պահել այդ միությունը, ջերմություն մտցնել հարաբերություններում: Երջանիկ մարդիկ են դառնում այն երեխաները, ովքեր ունեն երջանիկ ծնողներ: Եղեք երջանիկ, սիրված եւ սիրող:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում