livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

jestՀոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի եւ շարժումների նշանակությունը, ապա նրա բոլոր գաղտնի մտադրություները պարզ կդառնան:

Փորձենք պարզել մի քանի շարժումներ, որը կօգնի հասկանալ ժեստերի լեզուն:

jest2

Եթե մարդը գլուխը վեր բարձրացրած է` ապա ունի ինքնավստահություն, եթե գլուխը կողքի թեքած է, ապա ընդառաջ գնալու պատրաստակամություն: Իսկ եթե գլուխը առաջ է բերած` հետաքրքրություն:

Եթե աչքերը լայն բացված են` ապա ընկալունակություն, հակառակ դրան` կիսափակ աչքերը նշանակում են անտարբերություն, իսկ կկոցված, կողքանց հայացքը տանում է դեպի խորամանկության:

jest4

Ուշադրություն սեւեռենք նաեւ ձեռքերին: Նստած դիրքում ձեռքերը կախված կողքերից արտացոլում է պասիվություն, մեջքի հետեւում անվստահություն: Ձեռքերը գրպանում` անձը փորձում է թաքցնել դժվարությունը, իսկ բռունցքը` ինքնահաստատման ձգտում: Հաճելի ակնկալիք է համարվում, երբ ափերը շփում են, փակ դիրք է` ձեռքերը խաչած կրծքին:

Վստահություն, կոչ, կամքի դրսեւորում է արտահայտում ձեռքերը կոնքերին ժեստը:

Իսկ որոշում կայացնելիս հանդիպում է դունչը քորելու ժեստը:

jest1

Ոտքերի դեպքում` ուժ, հավասարակշռություն, վստահություն է արտահայտում նույն դիրքով վստահ կանգնած ժեստը: Եթե մարդը նստած է ոտքերն իրար հետեւ խաչած, ապա համոզված եղեք` հանգիստ է եւ կցուցաբերի բարեհամբույր վերաբերմունք, ինչը չենք կարող ասել նստած վիճակում ոտքերն իրար միացրած դիրքի մասին, որը նշանակում է վախ կամ անվստահություն:

Իսկ աթոռի ծայրին նստած դիրքը արտահայտում է հետաքրքրություն թեմայի նկատմամբ:

Այսպիսով` շատ ժեստեր, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաապաքինման, ինքնաառողջացման անգիտակցական հնարքներ են:

ԹԱՄԱՐԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում