livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

erexaԹվում է, թե հայկական ընտանիքները մատչելի են եւ տեսանելի բոլոր կողմերից, սակայն ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը փաստում է, որ հայկական ընտանիքը փակ համակարգ է, քանի որ, երբ երեխաների հետ զրուցում են՝ հաճախ են ականատես լինում, որ նրանք ամենակարեւոր խնդիրների մասին լռում են եւ զարմանալի է, որ նրանք այդ խնդիրների շուրջ խոսելուց կամ վախենում են կամ քաշվում:

Ըստ հոգեբանի` ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարեւոր նշանակություն ունի տվյալ ընտանիքի անցյալը, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը ունենում է ֆիզիկական, հոգեբանական, աշխատանքային կամ առողջական այլ խնդիրներ, ապա, որպես կանոն ,դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների վրա: «Երբեմն գործ ենք ունենում երեխաների հետ եւ, որպես կանոն, երեխան չունի սեփական հոգեբանական կամ հոգեմարմնական խնդիրներ: Ցանկացած երեխայի դեպքում(բացառությամբ նրանց մոտ 5 տոկոսի), մենք երեխաների խնդիրները դիտարկում ենք ընտանեկան խնդիրների ենթատեքստում:Երբ տեսնում ենք, որ երեխայի մոտ չկան օրգանական խնդիրներ եւ կա միայն հոգեբանական խնդիր , այդ ժամանակ անցնում ենք ընտանեկան խնդիրիների քննարկմանը»,-ասաց ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ հավելեց , որ երեխան, լինելով հետաքրքիր համակարգ, ընտանեկան խնդիրը կարող է հավաքել , կուտակել եւ ներկայացնել մարմնական, հոգեբանական ախտանիշներով:

Անդրադառնալով հայկական ընտանիքների սեռական առողջությանը` ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից ընտանիքները կարծես թե ավելի պահանջկոտ են դարձել սեռական առողջության հարցերում, նկատվում է միտում`թե՛ առանձին տղամարդիկ, պատանիներ, դեռահասներ, թե՛ կանայք սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը: Երեխաների և՛ հոգեբանական, և՛ սեռական առողջության համար մեծ կապ ունի ընտանիքը. «Մեր հետազոտությունները պարզել են , որ ոչ լիարժեք ընտանիքներում , որտեղ երեխայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը` սովորաբար երեխան ունեցել է հոգեբանական, իսկ հետագայում նաև սեռական խնդիրներ:Նման երեխաները կարող են դառնալ կախյալ եւ բարդույթավորված, երեխան իր զարգացման ընթացքում պետք է իր կողքին պարտադիր տեսնի հոր եւ մոր կերպարը»,-շեշտեց ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Նրա խոսքով`լինում են դեպքեր, երբ սեռական դաստիարակության, անուշադրության և սխալների պատճառով երեխայի մոտ առաջանում է որոշակի խնդիրներ`կապված նրա լիարժեքության հետ, որն էլ դառնում է խնդիր նրա ողջ կյանքում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում