hogebanԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ խորհուրդ է տալիս, որպեսզի ծնողները օգտվելով առիթից երեխաներին հնչեցրած հարցերը ոչ թե անտեսեն, այլ բացատրեն, թե որոշ մարդիկ ինչպիսի սեռական կողմնորոշում ունեն: Նրա խոսքով`նման դեպքերում պետք չէ վիրավորել կամ ընդունել քննադատական կեցվածք, քանի որ հոգեբանությունը ցույց է տվել, որ հաճախ երեխաները գնում են այն ճանապարհով, որը ծնողների կողմից ընդունելի չէ:

Այդ կերպարի շուրջ նման քննարկումներից երեխաները կարող են սխալ հետեւություններ անել եւ մտածել, որ եթե ուզում են իրենց մասին շատ խոսել պետք է հանդես գան նման կերպարով: «Պետք է զգուշ լինել այն մեսիջների մեջ, որոնք ուղղվում են դեպի ընտանիք, հասարակություն: Յուրաքանչյուր տարիքի մարդ տարբեր ձեւերով է ընդունում մատուցվող այս կամ այն հասկացությունը: Երբ իրականությունը հանգիստ կերպով բացատրենք երեխաներին իմ կարծիքով այդ ժամանակ ավելի առողջ մթնոլորտ կլինի թե՛ հոգեկան թե՛ սեռական առողջության տեսանկյունից: Պետք չէ կուռք դարձնել, բացասական կուռքը երեխայի համար կարող է նմանակման առիթ դառնալ ոչ թե որ այն լավ է, այլ որովհետեւ կնախընտրի որ իր մասին այդքան շատ խոսեն »,-մեկնաբանում է հոգեբանը:

Իսկ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն, անդրադառնալով եվրատեսիլյան Կոնչիտայի կերպարի շուրջ բազմաթիվ քննարկումներին և դրանց ազդեցությանը հայ ընտանիքների եւ երեխաների վրա, փաստեց, որ ամեն ինչի քննարկումը պետք է չափի մեջ լինի: Ողջունելի է, երբ խոսվում է արդյունքերի եւ հաղթանակի մասին, սակայն, ըստ սեքսապաթոլոգի, տարօրինակ է եւ տխուր, որ այդ քննարկումները տեղափոխվում են մրցույթի հաղթողի անկողնային, խիստ անձնական տեսարանների քննարկման ոլորտ: Քննարկումներ, որոնք տեղի են ունենում ոչ թե մեկ օր, այլ օրեր շարունակ: «Պեղում են մրցույթի հաղթողի արխիվային լուսանկարները եւ մատուցում հանրությանը`չմտածելով, որ այդ ամենը դիտում են երեխաներ ,պատանիներ, այս դեպքում պետք է զույշ լինել եւ չմոռանալ չափի զգացումը: Պետք չէ մատուցել այս կերպարի (Կոնչիտայի) ինտիմ բնույթի լուսանկարները եւ նյութերը »,-ասում է սեքսոպաթոլոգը եւ հորդորում դադարեցնել ինտիմ տեսարանների այդ«արշավը» եւ հանրայնացումը, քանի որ տարիներ անց կարող է առաջանալ լուրջ խնդիրներ, որովհետեւ պատանիների մոտ հոգեսեռական անցումային շրջանը շատ խոցելի է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ