livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019
hogebՀիվանդությունների պատճառները շատ են, սակայն շատ հիվանդությունների հիմքը հոգեբանական են կամ կարելի է ասել «սխալ» մտածողության կամ անգիտակցական դիրքորոշումների արդյունք: Ինչո՞ւ է այդպես:

Շատ մարդիկ հիվանդությունը «ժառանգում» են ծնողներից:  Հարկավ, հիվանդությունների ժառանգական լինելու մասին խոսում են եւ բժիշկները, եւ գենետիկները: Սակայն այստեղ

արդիկ ապրում են որոշակի ստերեոտիպերով: Կյանքի ընթացքում շատ քիչ մարդիկ են իրենց պատկերացումներն ու մտածելաձեւը փոխում: Համոզված լինելով իրենց մտածողության «ճշմարտացիության» մեջ` մարդիկ իրենց որոշակի ապրելաձեւն են ստեղծում: Օրինակ մարդը, որը ամբողջ օրն աշխատանքին է տրամադրում, սնվում է անկանոն, որից առաջանում են մարսողական խնդիրներ, եւ ոչ միայն: Կամ մարդ, որը կարծում է, որ ծխախոտը հանգստացնում է նյարդերը, արդյունքում սրտանոթային հիվանդություններ է ունենում: Արդյունքում կա հիվանդություն, որի հիմքը սխալ պատկերացումն է, սխալ ապրելակերպը: Սակայն կան չաշխատող մարդիկ, որոնք ստամոքսաղիքային հիվանդություններ ունեն կամ չծխող մարդիկ` սրտանոթային եւ հակառակն էլ է լինում, որ օրինակ ծխող մարդիկ չունեն սրտանոթային պրոբլեմներ:  Անշուշտ,  միշտ օրինաչափ չէ այդ երեւույթը, սակայն հավանականությունը մեծ է: Իսկ ի՞նչ կապ ունի ժառանգականությունը այս դեպքում:

Ինչպես գիտենք` մարդու աշխարհայացքը, մտածելաձեւը ձեւավորվում է մինչեւ 5 տարեկան հասակը, այնուհետ շատ քիչ փոփոխությունների է ենթարկվում: Ուստի նման մարդկանց ընտանիքում երեխաները անգիտակցաբար ընդօրինակելով ծնողների կամ առավել հեղինակավոր մեծի վարքը, կրկնում են նույն սխալները: Եվ միայն հասուն տարիքում գիտակցելով` հնարավորություն են ունենում փոխել այն:

Ինչպես շատ հոգեբաններ են կարծում` մարդիկ փախուստ են կատարում դեպի հիվանդություն, երբ չեն կարողանում հոգեբանական խնդիրները լուծել: Դա լինում է անգիտակցաբար, մարդու համար աննկատելի ձեւով: Ինչպե՞ս է դա կատարվում:

Շատերը կհիշեն, որ փոքր ժամանակ ծնողները առավել մեծ ուշադրության են արժանացրել իրենց, երբ հիվանդ են եղել: Երեխայի մոտ այդ ժամանակ պատկերացում է ձեւավորվում, որ իր վրա ուշադրություն են դարձնում, երբ նա հիվանդ է: Նման պատկերացման դեպքում երեխաները հաճախակի են հիվանդանում: Իսկ երբ հասուն տարիքում դժվարությունների դեպքում չեն կարողանում դրանք հաղթահարել, իրենց անօգնականությունը եւ կողքից աջակցության բացակայությունը ստիպում է իր վրա «ուշադրություն գրավել» հիվանդության միջոցով:

Հոգեբանական բացասական եւ երկարատեւ սթրեսների դեպքում ուղեղը մեծ քանակությամբ էներգիա է օգտագործում: Մարդու ռեսուրսները չեն բավականացնում շատ անգամ մյուս օրգան համակարգերի համար: Այդ պատճառով մեր շատ հզոր ինքնակարգավորման մեխանիզմը որպեսզի կարողանա մարմնի վրա ուշադրություն հրավիրել, քանի որ որպես կանոն նման դեպքերում մարդիկ այնքան են կլանված լինում իրենց պրոբլեմներով, որ չեն կարողանոմ իրենց ֆիզիկական վիճակի վրա համապատասխան ուշադրություն դարձնել, հիվանդություն է առաջ բերում: Հիվանդությունն այս անգամ օրգանիզմի պահանջն է` իր վրա ուշադրություն գրավելու:

Հhogeb1իվանդությունների պատճառ կարող են դառնալ նաեւ մեծահասակաների կողմից  մանկության տարիների դիրքորոշումները. «Թեթեւ հագնվես, կոկորդդ կցավի», «արագ ուտելուց ստամոքսի խնդիրներ կունենաս», «սառը ջուրը չմտնես, թե չէ կհիվանդանաս»: Նմանատիպ եւ երբեմն էլ շատ անհեթեթ արտահայտություններ շատ են հնչում առօրյայում: Շատերը չգիտեն, որ նման դիրքորոշումներն առիթ են հանդիսանում հիվանդության, չէ՞ որ կան մարդիկ, որ սառցե ջրի մեջ են լողանում եւ դրանից էլ ավելի կոփված ու առողջ են դառնում, կամ շատ մարդիկ անգամ ցուրտ եղանակին տաք չեն հագնվում ու դրանից իրենք չեն հիվանդանում: Հիվանդության պատճառ են դառնում այդ անգիտակցական դիրքորոշումները, կամ, այլ կերպ ասած, արարք-հիվանդություն կապերը կամ ծրագրերը:

Շատ գիտնականներ այս կամ այն օրգանների հիվանդությունը կապում են ներել չկարողանալու, ատելության, թշնամանքի, մեղքի զգացողության եւ նման երեւույթների հետ: Մեկ հիվանդությունը կարող է տարբեր պատճառներից առաջանալ:

Ձեր ուշադրությանն է ներկայացվում որոշ հիվանդությունների հոգեբանական պատճառները:

  •  Կոկորդի հիվանդությունը կապված է չասված վիրավորանքների կամ արտահայտվել չկարողանալու հետ:
  •  Քաղցկեղը կապված է ատելության ուժեղ զգացողության,  չներելու հետ:
  •  Ճնշման խնդիրները` ընտանեկան կամ սոցիալական ճնշումները չհաղթահարելու հետ:
  •  Ալերգիաները` սեփական էմոցիաները չկառավարելու հետեւանք են... Եթե դրանք առաջանում են հոտերից, մթերքից կամ մարդկանցից, ապա հարկավոր է իմանալ, որ դրանք չեն իրական պատճառները, պատճառները թաքնված է ավելի խոր, դա Ձեր ռեակցիան է: Երեխաների մոտ հաճախակի են լինում ալերգիաներ, քանի որ  դժվար են կառավարում էմոցիաները: Դա ծնողների վարքի հանդեպ արձագանքն է: Հիպնոզի ժամանակ ալերգիկ ռեակցիան անհետանում է: Դա ցույց է տալիս, որ ալերգիան առաջանում է, երբ կա գիտակցական ճնշում` ագրեսիան ճնշելու:  
  •  Մաշկային հիվանդությունները խորը թաքցրած բացասական հույզերն են, որոնցից ուզում է օրգանիզմն ազատվել. կարող են լինել տագնապը, վախը, ինչ-որ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունքը, բարկությունը, ատելությունը, վիրավորանքը, մեղքի զգացողությունը: Որոշ գիտնականների կարծիքով դա չսիրված լինելու զգացողությունն է: Դեռահասության տարիքում այն երեխաները, ովքեր իրենց համարում են չսիրված, չընդունված, կամ իրենք իրենց չեն ընդունում ավելի շատ են ունենում  մաշկային տարբեր խնդիրներ:
  •  Կանանց հիվանդությունները կարող են կապված լինել ինքն իրեն որպես կին չընդունելու հետ:
  •  Փորկապություն կարող է առաջանալ անցյալից ազատվել չուզենալուց, էմոցիաների կուտակումից, թաքնված դեպրեսիվ վիճակից:

Սա ամբողջը չէ, կարծիքներն ու հետազոտությունների արդյունքները տարբեր են միեւնույն հիվանդության վերաբերյալ:

«Ժառանգական գործոնը, որ շոշափվում էր հոդվածի սկզբում, այս ձեւով էլ է դրսեւորվում: Մարդիկ մոդելավորելով իրենց հարազատների վարքը` շատ հաճախ ունենում են նույն էմոցիաները կամ ինքնաարտահայտման ձեւերը, ստերեոտիպերը: Դրա հետեւանքով էլ «ժառանգում են» հիվանդություն...

Հետեւելով ձեր ֆիզիկական վիճակին, դուք հնարավորություն ունեք հասկանալու ձեր պրոբլեմների բուն պատճառները եւ փոխելով ձեր վերաբերմունքը խնդիրներին` կարող եք փոխել եւ հիվանդության ընթացքը, եւ Ձեր հոգեվիճակը եւ մտածելաձեւը:

Հոգեբանները կարողանում են ազատել անցանկալի մտքերից եւ էմոցիաներից, օգնում են փոխել մտածելաձեւը եւ ազատվել հիվանդություններից:

Ազատվեք վատ էմոցիաներից, հիշողություններից, սահմանափակումներից, ատելությունից,  ամոթից, վախերից,  մեղավորության զգացողությունից ու սովորեք ներել, սիրել եւ լինել լավատես:   

 ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ,

հոգեբան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում