livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019
hogebՀիվանդությունները կարելի է պայմանականորեն բաժանել 2 տիպի.

• Հիվանդություններ, որոնք  առաջանում են օրգանիզմում` օրգանն է առաջացնում հիվանդություն:

• Հիվանդություններ, որոնք` արտաքին գործոնների ազդեցությամբ են առաջանում:

Հոգեսոմատիկ հիվանդությունները պայմանավորված չեն արտաքին գործոններով: Հոգեսոմատիկ  են համարվում այն հիվանդությունները, որոնց առաջացման հիմնապատճառը մարդու մտածողությունն է: Ինչպես ժողովուրդն է ասում. «ներվերից են հիվանդությունները», իսկ ներվերը մեր մտքերից են:

Ըստ գիտնականների` հիվանդությունների 80%-ը հոգեսոմատիկ են:

Մարդն այնքան հզոր ինքնակառավարման մեխանիզմ ունի, որ ի վիճակի է ինքնաբուժման:

Օրինակ, երբ մաշկը արտաքին պատռվածք է ունենում` արյունը մակարդվելու ընդունակություն է ձեռք բերում, երբ կոտրվածք է ստանում` ժամանակի ընթացքում ոսկորները միանում են, երբ ախտահարվում է այս կամ այն օրգանը, մյուս օրգանները իրենց վրա մեծ ծանրաբեռվածություն են վերցնում: Այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ է այդքան ուժեղ ինքնակառավարման մեխանիզմ ունեցող  էակը հիվանդանում:

Հիպնոսի մեջ գտնվող մարդկանց վրա գիտափորձերը ապացուցում են, որ մարդը կարող է չզգալ ցավ, տեսնել մթության մեջ` ինչպես լույսի առկայության դեպքում, մաշկի վրայից անհետացնել վաղուցվա սպին: Նման գիտափորձերն ապացուցում են, որ ընդամենը ներշնչման արդյունքում ինչպես է հնարավոր լինում ֆիզիկական վիճակի փոփոխություն:

Մարդը ընդունակ է կառավարել սեփական օրգանիզմը, որպես ամենապարզ օրինակ կարող է ծառայել միզարձակման պրոցեսը:

Կատարեք հիմա փոքրիկ փորձ` ձեզ հետ. հիշեք վերջերս ձեզ հետ կատարված մի դեպք, որի արդյունքում դուք շատ հուզվել եք, վերհիշեք այն ապրումները, որ ունեցել եք եւ դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվում սրտի աշխատանքը, արյան ճնշումը, հնարավոր է նաեւ այլ օրգանների աշխատանքը:

Սա ապացուցում է, որ մտքով դուք փոխեցիք օրգանների աշխատանքի նորմալ ընթացքը: Հիվանդությունները անգիտակցական պրոցեսների արդյունք են:

Մարդիկ շատ անգամ հիվանդանում են, երբ հիվանդությունից ստացած «օգուտն» ավելին է, քան առողջությունից ստացած «օգուտը»:

Շատ անգամ դա սովորական մարդկային ուշադրություն ստանալու փորձն է, որը մարդուն երբեմն չի հերիքում, հատկապես մեր օրերում:

Որոշ գիտնականների կարծիքով հիվանդությունը առաջանում է հետեւյալ կերպ. մարդը այս կամ այն օրգանում ցավ է զգում, ասում է այդ մասին,  ստանում է այդ ուշադրությունը շրջապատից եւ  անգիտակցաբար այդ օրգանում ցավը կրկնելով` ստանում է ուշադրության իր համար ցանկալի բաժինը:

Երեխան, որը զգացել է, որ մայրը իր հանդեպ հոգատար է` երբ ինքը հիվանդ է եւ անտարբեր` երբ առողջ է, հաճախակի հիվանդանում է: Նույն մոդելով են հիվանդանում եւ ծնողները, որպեսզի ստանան երեխաներից հոգատարության այն բաժինը, որը տվել են: Շատ կան մեր իրականությունում օրինակներ, երբ հետաքրքիր զուգադիպությամբ մայրը հիվանդանում է այն ժամանակ, երբ տղան կամ աղջիկը որոշում են ամուսնանալ:

Նույնկերպ եւ կինն է ստանում հիվանդ ժամանակ ամուսնուց ուշադրություն եւ հոգատարություն, որը չի ստանում առողջ ժամանակ կամ հակառակը:

Երբ մարդ հաճախակի է հիվանդանում եւ ստանում ուշադրության  իր ուզած «չափաբաժինը», հիվանդությունը ստանում է խրոնիկ բնույթ: Իսկ օրգանը, որը երկար ժամանակ սթրեսի է ենթարկվել եւ չի ենթարկվում օրգանիզմի կառավարման մեխանիզմներին` աստիճանաբար ուղեղի կողմից ընդունվում է որպես օտար: Դրա արդյունքում առաջ են գալիս չարորակ գոյացություններ:

Օրինակ` ամուսնալուծված կամ ամուսնալուծության շեմին հայտնված ծնողներ ունեցող երեխան հիվանդանում է` իր վրա ուշադրություն հրավիրելու համար: Ձեռք է բերում մի այնպիսի հիվանդություն, որը հետեւողական խնամք եւ հոգատարություն է պահանջում: Եթե երկար ժամանակ երեխային հաջողվում է ծնողներին իր կողքին պահել, հիվանդությունը դառնում է խրոնիկ, իսկ եթե նման փորձը չի բերում արդյունք` վերածվում է չարորակ գոյացության:

Մի կին արցունքն աչքերին պատմում էր, թե ինչպես իր 5 տարեկան երեխան, որը չարորակ ուռուցք ուներ, նստել է արդեն երկար ժամանակ ամուսնալուծված ծնողների միջեւ եւ իր ձեռքերով կպցրել նրանց գլուխներն իրար: Հետո անուժ ընկել է եւ մի քանի ժամ հետո մահացել: Ծնողի ասելով` դա նշան էր, որ նրանք միավորվեն կրկին, որն էլ արել են:

Իսկ մի տղամարդ, որը երկար տարիներ փորձել էր ամուսնալուծվել կնոջից եւ միայն դստեր անբուժելի հիվանդության պատճառով էր, որ չէր կատարել այդ քայլը, կարծում էր, որ երեխան մահացել էր այն բանից հետո, երբ հասկացել էր, որ վաղ թե ուշ դա իրականանալու է:

Ամուսինը դիմել էր բժիշկին` խնդրելով բուժել իր կնոջը, որովհետեւ ցանկանում էր բաժանվել եւ մարդկային  չէր համարում հիվանդ կնոջ հետ այդպես վարվել: Սակայն այդպես էլ նրան չհաջողվեց բուժել կնոջը:

Իր վրա ուշադրություն գրավելը, հիվանդության միջոցով խնդիր լուծելը միակ պատճառները չեն:

Հարկավոր է հասկանալ հիվանդության առաջացման հոգեբանական պատճառը:

Գիտնականները շատ բազմազան կարծիքներ են հայտնում այդ ուղղությամբ: Հիվանդությունների առաջացումը կապում են.

Սեփական ուժերը չգնահատելու հետ:

Սեփական թերությունների վրա կենտրոնանալու եւ դրանց դեմ պայքարելու հետ:

Ուրիշ մարդկանց թերագնահատելու եւ սեփական անձը գերագնահատելու հետ:

Կեղծ արժեքներով ապրելու հետ:

Ուրիշների կյանքով ապրելու հետ (երբ մարդը սեփական անձը անտեսելով` ուրիշների մասին է մտածում):

Ապագայի հանդեպ վախի պատճառով:

Ուրիշի թելադրանքով ապրելու հետ (երբ մարդ ապրում է ոչ  իր կամքով եւ ցանկությամբ, այլ ենթարկվում եւ հնազանդվում է ուրիշի թելադրանքին ու պահանջին):

Սեփական խղճի դեմ ապրելու ու գործելու հետ:

Վախկոտության պատճառով:

Բարկությունը չարտահայտելու կամ երկար ժամանակ բարկության մեջ ապրելու պատճառով:

Հանդուրժելու հետ, այն ինչը չպետք է հանդուրժեր:

Երազանքները իրականացնել չկարողանալու հետ:

Ծուլության, հպարտության, նախանձի, ժլատության, ցանկասիրության, ագահության պատճառով:

Իրեն չընդունելու եւ անզոր զգալու հետ,

Մեղավորության զգացողության, անկարողության, ամոթի պատճառով

Չարության, չներելու պատճառով:

Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ միայն ծույլ մարդկանց հնարավոր չէ բուժել:

Հիվանդությունը, որը այդքան անհանգստացնում է մարդուն, միեւնույն ժամանակ մարդուն տալիս է կոմֆորտի զգացողություն: Դժվար է դրան հավատալ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդը հրաժարվում է դեղերից ու բուժման ցանկացած փորձից` համարելով, որ իրեն ոչինչ չի օգնի:

Գիտությանը հայտնի են բազմաթիվ բուժման օրինակներ` չարորակ գոյացությունների, շաքարախտի, ասթմայի նման անբուժելի համարվող հիվանդությունների, որոնք միայն հոգեբանական թերապիայի արդյունքում են բուժվել:

Դեղորայքը հոգեսոմատիկ հիվանդությունների դեպքում արդյունավետ չեն լինում: Հոգեթերապիայի միջոցով հնարավոր է դառնում այդ բուժումը, քանի որ վերականգնվում է մեխանիզմը, որի շնորհիվ ուղեղը կառավարում էր մարմինը եւ գործի է դնում ինքնակառավարման մեխանիզմը: Հոգեթերապիան օգնում է մարդուն կառավարել ուղեղի աշխատանքը` այսինքն մտքերը, որոնք առաջ են բերել հիվանդություն:

Լուիզա Խեյը, որը ծանր հիվանդությունից բուժվել է ինքնաներշնչման` սեփական մտքերը կարգավորելու միջոցով, ուսումնասիրելով հիվանդությունների առաջացման հոգեբանական պատճառները, յուրաքանչյուր հիվանդության համար առաջարկում է համապատասխան միտք.

Բերենք մի քանի հիվանդությունների օրինակներ.

Հիվանդություն: Առաջացման պատճառը: Ինչպես մտածել

Ալերգիաներ: Ում տանել  չեք կարողանում: Մերժում եք սեփական ուժերը: Աշխարհը վտանգավոր չէ, այն ուրիշ է: Ինձ ոչ մի վտանգ չի սպառնում: Ես չունեմ կյանքի հետ անհամաձայնություն:

Ավելորդ քաշ: Վախ: Պաշտպանված լինելու պահանջ:  Ինքնաբացառում է: Ցանկություններին հասնելը ճնշում եք:  Ես չեմ հակառակվում իմ զգացմունքներին: Այնտեղ, որտեղ ես գտնվում եմ` անվտանգ է: Ես ինքս եմ ինձ համար անվտանգություն ստեղծում: Ես սիրում եւ հավանում եմ ինձ:

Չարորակ ուռուցք: Խոր վերք: Հին վիրավորանք: Մեծ գաղտնիք կամ վիշտ, որը հանգիստ չի տալիս: Ատելության զգացում: Ես սիրով ներում եմ եւ մոռացության եմ տալիս անցյալը: Այսուհետ ես ուրախությամբ եմ լցնում իմ ներաշխարհը: Ես սիրում եւ հավանում եմ ինձ:

Հայտնի է աշխարհում չարորակ ուռուցքի բուժման Սայմոնթոն ամուսինների կլինիկան, որտեղ հազարավոր մարդիկ բուժվել են: Բուժման ամենագլխավոր պայմանն է` դրական սպասելիքները եւ աշխատանքը սեփական «ես»-ի հետ` ինքնաներշնչման, վիզուալիզացիաների միջոցով:

Եթե այս պարզ եղանակով` առանց բժշկական միջամտության հնարավոր է բուժվել, ինչո՞ւ չկանխարգելել հիվանդությունը:

Ազատվենք անցյալի ծանր բեռից, մտածենք` ինչպես մեր աշխարհը փոխենք դրականորեն:

Ոչ թե պրոբլեմների մասին մտածենք այլ լուծումներ:

Ամեն պրոբլեմ ընդունենք, որպես մեզ համար թանկ փորձ` մեր աշխարհը եւ կյանքը ավելի լավացնելու:

Լավատես լինենք:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում