livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

Irina-TsaturyanԳաղտնիք չէ, որ տարբեր իրադրություններում լավագույն լուծումը փնտրելիս` հաճախ կամա թե ակամա ստիպված ենք լինում ստել: Եվ բոլորովին էլ առաջինը ու վերջինը չենք, ով 10 պատվիրաններից մեկը հաճախ է խախտում: Պատմությունը ցույց է տվել, որ բազմիցս հենց խաբեության միջոցով թագավորական գահին են տիրացել, պետություններ նվաճել ու այսօր էլ քաղաքականությունը հաճախ դիմում է այդ գործիքին: Եվ իհարկե չմոռանանք, որ այնպես, ինչպես կանայք կարող են ստել, դժվար թե մեզ` տղամարդկանց  երբեւէ հաջողի: Չէ՞ որ կանայք նույնիսկ սուտն այնքան գեղեցիկ ու հետաքրքիր են մատուցում, որ երբեմն նույնքան սիրով տղամարդիկ ներում են նրանց: Սակայն ուշագրավ է այն, որ կան մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց եթե ոչ անհնար, ապա բավական բարդ է խաբելը: Եվ հենց այդ մասին էլ, «Զարուհին» հետաքրքրվեց հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ:

Երբ տիկին Ծատուրյանից հարցրեցինք, թե առհասարակ իրեն հնարավո՞ր է խաբել, ստացանք յուրատեսակ պատասխան. «Շատ սիրում եմ, երբ ինձ խաբում են, որովհետեւ դա նշանակում է, որ իմ պրոֆեսիոնալիզմի մեջ ունեմ աճելու տեղ: Այս վերջին տարիներին, դժբախտաբար, շատ քիչ է լինում, որ խաբվում եմ ու շատ տխրում եմ դրա համար»: Ապա հավելեց. «Իսկ ընդհանրապես, շատ կարեւոր է խաբվելը կամ խաբված լինելը, դա մարդ արարածի անբաժան մասն է: Հաճախ մարդիկ պարզապես չեն կարող չխաբել: Եվ հետո պետք է զանազանենք ստելը եւ ճիշտը լրիվ չասելը: Դրանք տարբեր բաներ են: Շատ դաժան վիճակագրական տվյալներ կան, որ 10 րոպե խոսելիս` մարդը երեք անգամ ստում է, այսինքն` ստում է երեք րոպեն մեկ: Երբեմն մենք խաբում ենք` չզգալով, ու չկա բացատրություն, թե ինչու ենք անում դա: Բայց կան նաեւ մարդիկ, որ երբ ինչ-որ բան են պատմում, սկսում են չափազանցել: Դա էլ հոգեբանական վիճակ է, ինքնահաստատվելու խնդիր: sutԿա նաեւ այլ տարբերակ, երբ ուղղակի, մարդը խաբում է շահի համար»: Մեր դիտարկմանը արձագանքելով, թե Ժողովրդի մոտ այսպիսի խոսք կա ընդունված` «ավելի լավ է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը», հոգեբանը նշեց. «Ամեն մեկն ինքն է ընտրում, մյուս կողմից ռուսներն էլ ունեն մի այսպիսի արտահայտություն` «Լոշ վո սպասենիյե»: Օրինակ, մայրիկիս, երբ նա 80 տարեկան էր, անընդհատ խաբում էի: Գնում էի Թիֆլիս, բայց ասում էի` գնում եմ Հոկտեմբերյան, գնում էի Բերքաբեր, Պառավաքար` կրակոցների տակ, ասում էի` գնացել եմ Էջմիածին: Այդպիսի պահեր էլ կան, եւ ամեն մեկս էլ այդպես վարվում ենք, որպեսզի մեր մերձավորը չանհանգստանա: Սա, ինձ թվում է` խաբել չէ: Խաբելն այն է, երբ մարդ միտումնավոր խեղաթյուրում է տեղեկատվությունը, իսկ ճիշտը չասելը այլ բան է»: Տիկին Ծատուրյանն անդրադարձավ նաեւ ապրիլմեկյան կատակներին. «Ինչ վերաբերում է կատակին, դա էլ շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի, որպեսզի մարդիկ այդքան դյուրահավատ չլինեն, ամեն ասածի միանգամից չհավատան: Շատ լավ է, որ այդ տոները կան, որովհետեւ մեր ազգին կատակ անելը երբեք չի խանգարի, չէ՞ որ գնալով ավելի բարդ ենք ապրում»: Իսկ վերջում անկեղծացավ եւ մեզ հետ կիսվեց մարդկանց հավատալ-չհավատալու իր բանաձեւով. «Իմ անձնական կարծիքով` հավատալ միայն կարելի է Աստծուն: Իսկ մարդուն կարելի է վստահել կամ չվստահել: Վստահությունը մարդու նկատմամբ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Բոլորս էլ սխալական ենք: Երբ այդ սկզբունքով ենք առաջնորդվում, մեր հարաբերությունները մարդկանց հետ ավելի լավ է ստացվում, քան հավատում ենք, ոգեւորվում ենք, սկսում ենք ամեն ինչ պատմել, կիսվել նրանց հետ եւ հետո ստացվում է, որ խաբվեցինք»:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում