----Հայկական իրականության մեջ մինչեւ վերջին տարիները կնոջ համար ամենահարմար զբաղմունքը` տնային տնտեսուհին էր, գրեթե տղամարդկանց 60 %-ը այն կարծիքին է, որ կինը պետք է տնային տնեսությամբ, երեխաների դաստիրակաությամբ զբաղվի, որ աշխատանքը խլում է կնոջից ընտանիքին տրամադրվող ժամանակից: ավագույն աշխատանքը երկար տարիներ համարվել է ուսուցչի կամ դաստիարակի  աշխատանքը: Պատճառները հասկանալի են, քանի որ դա էլ է կապված երեխաների դաստիարակության հետ:

 

Կնոջ կողմից ղեկավար պաշտոններ զբաղեցնելը էլ ավելի անընդունելի է ոչ միայն շատ տղամարդկանց այլ նաեւ կանանց կողմից:

Ինչո՞ւ է հասարակությունը սահմանափակում կնոջ հնարավորությունները, ինչո՞ւ է ոչ միայն Հայաստանի այլեւ այլ երկրների հասարակության մեջ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց քիչ տեղ է հատկացվում աշխատաշուկայում, միեւնույն աշխատանքի համար կինը ավելի քիչ է վարձատրվում, ավելի քիչ արտոնյալ պայմաններում է աշխատում` քան տղամարդը:

Նախնադարում, կինը կրակ պահողն էր, կերակուր պատրաստողը, երեխաների հետ զբաղվողը: Նա չէր մասնակցում սնունդ հայթայթելուն, որսին: Կարող էր զբաղվել հողագործությամբ կամ բերքահավաքով, ինչը շատ ծանր աշխատանք չէր ենթադրում: Թերեւս, եթե կերակուր հայթայթելը այս օրերում գումար վաստակելն է, ապա հասարակությունը ավելի շատ տղամարդուց է պահանջում:

Եթե հարցին կրոնական տեսանկյունից նայենք, ապա կտեսնենք, որ գրեթե բոլոր կրոններում, կինը օջախ պահողն է, որը տղամարդու գլխավորությամբ պետք է գործի, առաջնային դերը տրված է տղամարդուն: Քրիստոնեության մեջ ասվում է, կնոջ գլուխը տղամարդն է, դե իսկ կանայք քահանա չեն կարող ձեռնադրվել:

Եթե աշխատանքի որակին հետեւելով աշխատանքի բաժանում կատարվի, ապա թերեւս շատ տղամարդիկ անգործ կմնան: Կանայք ավելի պատասխանատու են վերաբերվում աշխատանքին, դա են ցույց տալիս շատ երկրների հետազոտություններ, նրանք ավելի մանրախնդիր են մոտենում աշխատանքի արդյունքին, ավելի ստեղծագործաբար են մոտենում եւ ավելի պատասխանատու են: Սակայն տղամարդու ասածը ավելի հեղինակավոր է հնչում: Տղամարդկանց կողմից թույլ տրված սխալները ավելի շատ են անտեսվում: Տղամարդի շատ քիչ են փոխում իրենց աշխատավայրը, քանի որ առաջնորդվում են աշխատանքի անհրաժեշտությամբ, իսկ կանայք հաճախակի են փոխում, քանի որ ընտրում են իրենց համար առավել դուրեկան աշխատանքը:

Հայստանում ընտանեկան կոնֆլիկների ժամանակ շատ է հնչում տղամարդուն ուղված այն մեղադրանքը, որ նա ընտանիքին չի պահում, այսինքը գումար չի վաստակում: Այսինքը թույլատրելի է, որ կինը չաշխատի ու գումար չվաստակի, բայց անթույլատրելի է, որ տղամարդը չի աշխատում:

Աշխատանքը ավելի տղամարդուն վերագրվող բան է, սակայն կանայք երկար տարիներ են պայքարել «տնային կալանքից» ազատվելու համար: Սակայն աշխատանքի ընդունվելը դա դեռ պրոբլեմների վերջը չի: Շատ մասնագիտություններ կան, որոնք համարվում են զուտ տղամարկային կամ զուտ կանացի: Օրինակ` բանվորի, վարորդի աշխատանքը, քաղաքական գործունեությունը, ղեկավար պաշտոնները ավելի տղամարդկանց են ենթադրում, իսկ ուսուցչի, դաստիարակի, դայակի, հավաքարարի, քարտուղարի աշխատանքները` կանանց: Համարվում է, որ նրանք ավելի լավ են անում այդ աշխատանքը:

Սակայն իրականության մեջ, կան գործատուներ, որոնք բանվորի ծար աշխատանքի համար վերցնում են կանանց, քանի որ համարում էին, որ նրանք ավելի են դիմանում, ֆիզիկական ծանրությանը, կամ շատ երկրներում մեքենաների ղեկին կանայք են, քանի որ համարվում է, որ նրանք ավելի են ենթարկվում երթեւեկության կանոններին: Որոշ մեծ կազմակերպություններ, պատասխանատու պաշտոնների համար աշխատանքի է ընդունում կանանց:

Տղամարդ ուսուցիչներ կան, սակայն այնքան քիչ են, որ երեխաները ուսուցիչ պատկերացնում են միայն կին: Տղամարդ-դայակ կամ դաստիարակ, թերեւս միայն ֆիլմերում կհանդիպենք, քարտուղարի աշխատանքը միմիայն վերագրվում է կնոջը: Իսկ որոշ կազմակերպություններում սպասարկման հետ կապված աշխատանքների համար ընդունում են կանանց:

Այս ամենի լավ ու վատ կողմերը

Այն որ կինը ազատվում է ծանր հոգսերից, դա իհարկե ուրախալի է, քանի որ նա է ընտանիքում ջերմություն պահողը, որքան հոգնաշատ լինի նրա առօրեան, այնքան քիչ ջերմություն կտա նա իր երեխաներին, ամուսնուն եւ ընտանիքի մյուս անդամներին:

Չաշխատող կինը ավելի շատ ժամանակ ունի իր արտաքինով զբաղվելու: Իսկ արտաքինը կնոջ զենքն է: Այն կանայք, ովքեր աշխատում են առավոտից երեկո եւ քիչ են հետեւում իրենց արտաքինին պատմում են, որ երբ նրանք սկսեցին իրենց ավելի շատ ժամանակ հատկացնել, քան արտաքինին, նրանց աշխատանքը դարձավ ավելի եկամտաբեր, պարտականությունները ավելի պատասխանատու եւ այլն:

Չաշխատող կինը ավելի շատ է ժամանակ տրամադրում երեխաների դաստիարակությանը: Եթե երեխան երկար ժամանակ է ծնողներից հեռու մնում, հատկապես մայրիկից, նրա մոտ շատ անգամ լքվածության եւ անօգնականության, անպիտան լինելու զգացողություն է առաջանում: Աշխատանքը խլում է կնոջից ոչ միայն 8 հասանելիք ժամ, երբեմն կինը ստիպված է տանը ավարտին հասցնել աշխատանքը, այսինքը երեխային ժամանակ չի մնում հատկացնելու:

Հին ժամանակներում կինը համարվում էր տղամարդու ոգեշնչողը: Նա նստում էր տանը, մինչդեռ ամուսինը կատարում էր սխրագործություններ: Ժամանակները փոխվել են, սակայն տղամարդուն ոգեշնչողը կրկին կիննէ: Չաշխատող կինը ավելի շատ ժամանակ է ունենում սիրելի տղամարդու համար: Չաշխատող կինը իր ժամանակի մեծ մասը հատկացնում է իր սիրելիների համար եւ իր համար սիրելի ու հաճելի զբաղմունքներին:

Որոնք են աշխատելու դրական կողմերը

Անընդհատ կենցաղային հոգսերը հոգնեցուցիչ են: Չաշխատող կինը իրեն զգում է չռեալիզացված, չէ որ մարդը նաեւ սոցիալական էակ է, ու նա նաեւ պահանջ ունի հասարակության մեջ մի որեւէ դեր կատարել ու դիրք զբաղեցնել: Շատ կանայք ասում են, որ երբ նրանք աշխատում են, ավելի նպատակային է ու արդյունավետ է լինում նրանց ընտանեկան կենցաղային խնդիրերը ժամանակին հասցնելը, քանի որ նրանք ունենում են սահմանափակ ժամանակ, ի տարբերություն տնային տնտեսուհիների եւ կարողանում են հստակ ժամանակի բաժանում անել:

Կանայք հնարավորություն ունեն անկախ լինելու եւ տնօրինելու իրենց ֆինանսները:

Աշխատող եւ կայացած կանայք ավելի քիչ են ենթարկվում ընտանեկան բռնությունների:

Թերեւս առավելությունների եւ թերությունների մասին շատ կարելի է խոսել: Այստեղ կարեւորը կնոջ համար ինքնագիտակցումն է, ինչու աշխատել եւ ինչու չաշխատել: Կարեւորը հասկանալը, որ դա Ձեր ընտրությունն է, ոչ թե ինչ որ մեկի պարտադրանքը: Որ աշխատել կամ չաշխատելը Ձեզ բերում է հոգեկան բավարարվածություն եւ դրանով դուք Ձեզ զգում եք լիարժեք կայացած կին: Սիրեք եւ սիրված եղեք սիրելի կանայք: Դուք եք առաջին անգամ լույս աշխարհ եկող մանկիկին սեր տվողն ու սիրել սովորացնողը` լինի նա ապագա կին, թե տղամարդ: Աշխարհըին կանացի սերն ու ջերմությունը ավելի շատ է անհրաժեշտ:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ