livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

altՎերջին շրջանում բարեգործությունը դարձել է միջոց` ուշադրության կենտրոնում հայտնվելու և գումար աշխատելու համար: Այն այնքան մեծ տարածում է գտել, որ դժվար է տարբերել իրական բարեգործությունը բարեգործության անվան տակ գումար աշխատելու երևույթից: Այս առումով, կարելի է վստահ ասել, որ իսկապես, չնայած այս ամենին, դեռ կան մարդիկ ու կենտրոններ, որոնք ամեն ինչ անում են օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: «Գոյ» հոգեբանական կենտրոնն էլ  հենց այդ կենտրոններից մեկն է:Հոկտեմբերի 17-ին կենտրոնը հանդես է գալիս նոր բարեգործական ծրագրով` «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառք: «Զարուհու» հետ զրուցեցինք կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը և ուր է ուղղվելու ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը:

- Մեր ուշադրության կենտրոնում  միշտ եղել են երեխաները՝ անապահով ընտանիքներից, ծնողազուրկ, մտավոր և ֆիզիկական արատներով կամ հաշմանդամներ: Մենք միշտ փորձում ենք չանտեսել նրանց և ստեղծել նպաստավոր պայմաններ իրենց հոգեկան աճի և զարգացման համար:

- Ի՞նչ նպատակ ունի  «Ֆոտոթերապիա» ցուցահանդես-վաճառքը:

- Այն սովորական ցուցահանդեսներից տարբերվում է նրանով, որ ցուցադրված յուրաքանչյուր նկարը վերլուծվելու է մեր հոգեբան մասնագետների կողմից: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալ իրենց ընտրած նկարի հոգեբանական վերլուծությունը: «ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ» շրջանակներում սպասվում է նաև հաճելի երեկո՝  կենդանի երաժշտության և արոմաթերապիայի ուղեկցությամբ, որը կդարձնի երեկոն ավելի հաճելի և յուրահատուկ: Իսկ ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱՅԻ նպատակն է հասույթը օգտագործել նման բարեգործական ակցիաներ կազմակերպման համար:

-Ո՞ր հեղինակների նկարներն են ընդգրկված լինելու ցուցահանդեսում:

-Չենք ընտրել ճանաչված հեղինակների նկարներ կամ ճանաչված մարդկանց լուսանկարներ: Նկարներն արված են հայ անհատ նկարիչների կողմից և ներկայացնում են մեր առօրյա կյանքը իր հոգսերով և բազմաբնույթ հարցերով, որոնք շատ հաճախ անտեսվում են այսօրվա հասարակության կողմից: Մենք, որպես հոգեբաններ և հասարակության մասնիկ, ցանկանում ենք ցույց տալ, որ ամեն մեկս կարող ենք մի փոքր ներդրում ունենալ դիմացինի և սեփական անձի կայացման ու զագացման մեջ, իսկ անտարբերությունը ուղղակի օրհասական չարիք է,որը վաղ թե ուշ խլելու է մեզնից ամեն ինչ…

-Ի՞նչ է «Ֆոտոթերապիան»:

alt-Ֆոտոթերապիան համարվում է արտ-թերապիայի տեսակներից մեկը: 1970-ական թվականներին ԱՄՆ-ում և Կանադայում հոգեթերապևտները սկսեցին օգտագործել նկարը` որպես հոգեբանական խորհրդատվության գործիք: Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Ունենալով իր արխիվում մի շարք նկարներ` այցելուն հոգեբանական խորհրդատվության համար ընտրվում են միայն նրանք, ովքեր կարևոր են իր համար կյանքի հենց տվյալ ժամանակահատվածում: Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներն ու մտատանջությունները: Հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպես և կյանքի որ փուլում են սկսվել այցելուի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե մարդն ինչ դիրքով է նկարվում, ինչ ֆոնի վրա և նկարներում ինչ գունային գամմա է գերիշխում: Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում նկարվել կամ էլ նկարվելիս կանգնում են այնպես, որպեսզի հնարավորինս անտեսանելի լինեն: Ֆոտոթերապիայով հետաքրքրված մարդիկ հաճախ այն օգտագործում են հետագայում ստեղծագործական ինքնաարտահայտման նպատակով:

-Հետաքրքիր է, թե ինչու՞ հենց այս տարբերակն ընտրվեց բարեգործության համար:

-Ֆոտոթերապիան ինչպես արդեն  նշեցինք արտ թերապիայի մի մաս է կազմում և աշխարհում վաղուց ընդունված և տարածված եղանակ է: Մեր ժամանակներում սա հանրության ուշադրությունը խնդիրներին սևեռելու ամենակարճ  և արդյունավետ ճանապարհներից մեկն է, ուստի նման պարագայում մենք ուղղակի ընտրեցինք  այս եղանակը, ինչը նաև ապահովում է գեղագիտական զարգացում: Իսկ առաձնահատուկ է նրանով,որ կարելի է թույլ տալ անձին սեփական դիրքորոշման միջոցով ճանաչել աշխարհը, դիմացինին… Վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև անձի սուբյեկտիվ ընկալումները` տվյալ նկարի շուրջ, ինչը նրան ավելի մոտ և ընկալելի է դարձնում թեմատիկան կամ նկարի բովանդակությունը…

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում