livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019
alt

- Ընկերուհիս պնդում է, որ ֆիզիկական կապը որեւէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ: Խորհուրդ է տալիս "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի:

Հարցին պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ.ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

-Այս տեսակետն առավել տարածված է հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է` "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները",

որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետեւ ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում:

Մեր էթնոմշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը, անընդունելի է: Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն:

Մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ եւ սպասելիքներ ունեն: Կինն ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ եւ ակնկալիքներ ունի, նույնն էլ` տղամարդը: Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում եւ սկսում է իր համար ավելի հաճելի շփումներ որոնել:

Ամուսնական դավաճանության կարեւորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ` նույնիսկ բարենպաստ պայմաններն են:

Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են եւ համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները վատ են տանում այդ իրադրությունը: Կարելի է անվերջ քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը կնոջ վարքագիծն է, որը պահանջում է ավելի շատ, քան կարող է տալ ամուսինը: Կամ, գուցե, կոնֆլիկտային անձնավորություն է...

Ամուսնացած տղամարդիկ դավաճանության համար ունեն ավելի շատ ժամանակ, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից:

Կանայք դավաճանությունից ավելի շատ են հիասթափվում, քան տղամարդիկ, եւ, ի վերջո, տղամարդիկ ավելի խանդոտ եւ ցավալի են ընդունում կնոջ դավաճանությունը, որը հղի է դառը հետեւանքներով:

Տղամարդկանց դավաճանության համար կան նաեւ հոգեբանական պատճառներ: Ամենատարածվածը` ինքնահաստատման պահանջմունքը: Խրվելով կենցաղային հոգսերի մեջ` կանայք երբեմն մոռանում են, որ սիրասուն ամուսնուն հաճոյանալը, շողոմ խոսքեր շռայլելը չպետք է դադարեն: Այլապես, նա անմիջապես շողոքորթության մի ուրիշ "փեշավոր" աղբյուր կգտնի: Եվ եթե այդ ուրիշը հավատացնի նրան, որ վերջինս գերազանցում է բոլոր հավանական ու անհավանական ունակություններն ու արժանիքները` չի բացառվում` տղամարդը այդ "գթության քրոջ" մոտ էլ խարիսխ կգցի: Հոգեվերլուծուբանները տղամարդկանց այդ ինքնահաստատման պահանջմունքն անվանում են "նարցիսյան վերք":

Եթե տղամարդը բողոքում է, որ հոգնել է կնոջ քննադատության տարափից` վտանգավոր ազդանշան է: Մեծ է հավանականությունը, որ զուգընկերը դավաճանությամբ վրեժ լուծի նման ճնշման համար: Եվ դա, ավաղ, կարող է սովորություն դառնալ. վիճելով կնոջ հետ` նա անմիջապես կսլանա նրա ախոյանի մոտ` ամոքելու վերքերը: Ուստի` պետք է թուլացնել օղակը, ավելի ներողամիտ լինել...

Եթե տղամարդը զգում է, որ դուրս է մղվել կնոջ ներաշխարհից, եւ նրա նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական բնույթի է (որպես պաշտպանի, հայթայթողի...)` թաքուն "իսկական սեր" կփնտրի ուրիշ կանանց մոտ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում