livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

altՍեզոնային փոփոխությունները կամ, այսպես կոչված, եղանակային փոփոխություններն ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ, INTRA հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

«Մարդը տիեզերքի մի մասնիկն է, որովհետև այն, ինչ կատարվում է ամբողջ մոլորակի վրա կամ տիեզերքում, մարդը չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Մյուս կողմից, կան յուրաքանչյուրիս անհատական հոգեբանական և ֆիզիոլոգիական պարամետրեր, որոնք շրջադարձերի ժամանակ կարող են մի փոքր ավելի կրիտիկական վիճակում հայտնվել: 

alt

Ընդ որում` ասեմ, որ հոգեկան ոլորտի խնդիրներ մենք նկատում ենք աշնան և գարնան ամիսներին` ծանր հոգեախտաբանական երևույթների դրսևորմամբ. կա անհրաժեշտություն` միջամտելու»,- հայտնեց Խ. Գասպարյանն ու հավելեց, որ մենք բոլորս կարող ենք զգալ որոշակի փոփոխություններ, բայց բոլորս չէ, որ կարող ենք ունենալ պաթոլոգիական դրսևորումներ:

«Ազգաբնակչության մեջ կան, այսպես ասած, խոցելի խմբեր: Այդ խմբերի մեջ առանձնացնում ենք երեխաներին, որոշ տարիքային առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաև ծերունական հասակի մարդկանց, սակայն միջին հասակի տարիքային խմբերում էլ գիտենք, որ նույնպես կարող են լինել այնպիսի մարդիկ, ովքեր ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ»,- պարզաբանեց հոգեբանը:

Խ. Գասպարյանն իր խոսքում նաև նշեց, որ բնության զարթոնքի հետ միասին օրգանիզմի պաշարները ձմռան ընթացքում, կարծես թե, սպառվում են: Եվ եթե մենք այդ նոր զարթոնքին պատրաստ չենք, ապա կարող ենք ունենալ որոշակի հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումներ:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում