livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

alt- Ինձ շարունակ հետապնդում է տագնապային վիճակը: Տարօրինակ մտքեր են պտտվում գլխիս մեջ. նրանք տխուր ավարտ ունեն... Հատկապես այս վիճակը գիշերային ժամերին է նկատվում: Ինչպե՞ս ազատվել նման վիճակից, հնարավո՞ր է:

Հարցին պատասխանել է կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ.

- Նախ եկեք միասին հասկանանք, որ այդ տարօրինակ մտքերը, որոնց մասին ասում եք` ՁԵՐ ՄՏՔԵՐՆ ԵՆ, եւ կազմում են ձեր մասը, այնպես, ինչպես ձեր ձեռքը կամ ոտքը: Բնականաբար, ես կարծում եմ, որ ձեր ձեռքը, ձեր կամքին հակառակ ոչ մի շարժում չի կատարում եւ ինքներդ եք ղեկավարում, թելադրում նրան: Ձեր ընկերը երբեք չի հասկանա, երբ դուք նրան առանց պատճառի ապտակելուց հետո բացատրություն տաք, թե ձեռքը ձեր կամքից անկախ հարվածեց նրան: Եվ այսպես դուք ղեկավարում եւ հսկում եք ձեր մարմնի բոլոր մասերով, եւ նրանք կատարում են միայն այն բաները, ինչ ցանկանում եք եւ ուր նրանց ուղղորդում եք: Նմանատիպ մաս է նաեւ միտքը: Եվ պետք է պատասխանատվություն վերցնել նրա համար նույն կերպ, ինչպես մեր ձեռքի կամ ոտքի համար...Իսկ եթե այդ վիճակը միշտ կոնկրետ ժամերի կրկնվում է, ապա փորձեք այդ ժամանակահատվածը լցնել մի ուրիշ բանով. ինչպես ասում է հին ռուսական ասույթը` սուրբ տեղը դատարկ չի մնում: Չլցրեցիք Դուք` կլցվի անպայման ինչ-որ իռացիոնալ բանով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում