livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Որքան էլ մարդիկ գարնան գալուստը կապում են կյանքի եւ բնության զարթոնքի հետ, այնումենայնիվ, անժխտելի փաստ է, որ գարունը իր հետ բերում է նաեւ մի շարք խնդիրներ:

Կլինիկական հոգեբան ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով`երբեմն գարնան գալուստով մարդիկ հայտնվում են գարնանային ընկճախտի մեջ: Եղանակային յուրաքանչյուր անցում եւ փոփոխություն օրգանիզմի համար դառնում է սթրես .«Սթրեսի հետեւանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, բոլոր այն խնդիրները, որոնք դիմադրողական համակարգը փորձում էր վերահսկել , այս դեպքում սկսում է գլուխ բարձրացնել: Այս ամենի պատճառով` անկախ գիտակցության աստիճանից, մարդիկ հայտնվում են այնպիսի իրավիճակում, որից ինքնուրույն չեն կարող դուրս գալ»,-նշեց հոգեբանը: Նա նաեւ նկատեց, որ գարնանը մարդիկ հաճախ ցուցաբերում են ագրեսիա, նրանք դառնում են դյուրագրգիռ, ինչն օրգանիզմի պահանջմունքն է, քանի որ  ձմռան ընթացքում բոլոր զգացմունքները քնած են լինում:  Չնայած այս ամենին, հոգեբանը խորհուրդ է տալիս չվախենալ գարնանային ընկճախտից, նույնիսկ լիարժեք առողջ մարդը գարնանը կարող է ունենալ ընկճախտ:

Հոգեբանը խորհուրդ է տալիս առաջինը՝ ընդունել բնության արթնացումը եւ շատ զբոսնել դրսում. «Եթե աշխատանքի բերումով մարդիկ չեն կարող ցերեկային ժամերին վայելել բնության ջերմությունը, ապա խորհուրդ կտամ այնպես անել, որ տանը կամ աշխատեսնյակում ներթափանցի արեւի ջերմությունը: Պետք է այնպես անենք, որ օրգանիզմը ընտելացնենք բնության փոփոխության հետ: Ցանկալի է, որ մարդիկ գարնանը կրեն վառ գույնի զգեսներ, նույնիսկ եթե դրսում անձրեւ է, իրենց հետ վերցնեն գունավոր անձրեւանոց»,-փաստեց Ն. Պետրոսյանը: Գարնանային ընկճախտից դուրս գալու համար մեծ նշանակություն ունի նաեւ սնունդը, հատկապես թարմ պտուղ-բանջարեղենը.«Այսօր մարդիկ շատ են դիմում հոգեբանի` գարնանային ընկճախտից դուրս գալու համար, այնպես որ այստեղ վտանգավոր ոչինչ չկա»,-եզարփակեց Նարինե Պետրոսյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում