livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ խոսքով` այսօր Հայաստանում մարդկանց ծիծաղելու եւ ուրախանալու հետ կապված կա դրական տեղաշարժ.«Հայերը սկսել են ուրախանալ:

Տխուր մարդը չի կարող պայքարել: Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում, երբ որեւէ բան մարդուն տապալում է, ապա տասը չհաշված, նա պետք է վեր կենա: Մարդը դեպրեսիվ վիճակներից դուրս է գալիս ուրախանալով, այսինքն, դեպրեսիայի հակառակ կողմը ուրախությունն է: Եթե մարդիկ ցանկանում են դեպրեսիվ վիճակներից դուրս գալ, ապա պետք է սովորեն ճիշտ ձեւով ուրախանալ»,-նշեց հոգեբանը: Նրա բնորոշմամբ, հայ ազգի պատմության մեջ տարբեր իրադարձությունների պատճառով ձեւավորվել են մի շարք արտահայտություններ, որոնց չպետք է այդքան ուշադրություն դարձնեն: Օրինակ, «Ինչիդ վրա ես ուրախանում» արտահայտությունն ունի հոգեբանական, էթնոհոգեբանական իր արմատները.«Այժմ մենք պետք է հասկանանք, որ այնքան բան ունենք ուրախանալու, հենց նրա համար, որ ապրում ենք, աշխատում կամ ուղղակի շնչում ու արտաշնչում ենք: Թող լաց լինեն մեր թշնամիները, եւ մենք էլ երբեք չտխրենք: Բավական Է, ինչքան տխրեցինք, ինչքան մեր ուրախությունը չկարողացանք արտահայտել»,-ընգծեց տիկին Ծատուրյանը: Նա սնոտիապաշտություն է համարում նաեւ՝ «շատ մի ուրախացիր, տխրել կա» արտահայտությունը: «Ծիծաղենք լիաթոք ու լիարժեք»,-հորդորեց հոգեբանը եւ հավելեց.«Սթրեսի դեմ ամենաուժեղ լծակներից մեկը ծիծաղելն ու ուրախանալն է: Մհեր Մկարտչյանն ուներ բավականին ծանր հոգեվիճակներ, սակայն  նա կարողացավ դառնալ համաշխարհային ճանաչման կոմիկ: Նրա տիպի մարդկանց ներկայությունը մեզ ուղղորդում են, որպեսզի չընկճվենք»,-եզրափակեց Իրինա Ծատուրյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում