livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Natali- Խնդրում եմ, ասեք, թե ինչպե՞ս կարելի է ձեռքերը ծալած նստել եւ տառապել սիրելի տղայի անտարբերության համար:

Նատալի Գոնչար-Խանջյան, հոգեբան.

-Անպատասխան սերը հիանալի խթան է ստեղծագործական ինքնարտահայտման համար: Արվեստի գրեթե բոլոր մեծ գործերը, հանճարեղ մտքերը, մեծագույն հայտնագործությունները ծնվել են միակողմանի սիրուց: Այդ պայմաններում տեղի է ունենում զգայական էներգիայի տեղափոխություն դեպի այլ ոլորտ:

Փառքի մասին երազողներից շատերը հաճախ հասնում են դրան` «դժբախտ սիրո» ճանապարհն անցնելով: Ոմանք նույնիսկ հորինում են այդ սերը` խթանելով իրենց ստեղծագործական հնարավորությունները (օրինակ` Դանթեն, Պետրարկան, Շեքսպիրը): Այնպես որ, լավ է ոչ թե տանջվել ու տառապել, այլ երիտասարդական եռանդը (երբեմն` կործանարար) ուղղել կառուցողական հուն: Անկասկած, Դուք ունեք ընդունակություններ եւ հետաքրքրություններ, որոնք Ձեզ մոտ դեռ չեն արտահայտվել, բայց կարող եք Ձեր մեջ բացահայտել: Որքան զբաղված լինեք ինչ-որ բովանդակալից եւ Ձեզ դուրեկան իրական գործով, այնքան Ձեզ քիչ կմտահոգեն սիրո քմահաճությունները: Անհասանելի դառնալով Ձեր սիրեցյալի համար` Դուք այդ տղայի մոտ, ամենայն հավանականությամբ, հետաքրքրություն եւ փոխադարձ զգացմունք կառաջացնեք, իհարկե, եթե դա Ձեզ շարունակի հուզել: Իսկ այժմ կարող եմ Ձեզ առաջարկել ծանոթանալ հռոմեացի պոետ Օվիդիոսի «Սիրո ուսմունք»-ը եւ դրան հաջորդող «Դեղամիջոց սիրո դեմ»  գործերին: Այնտեղ տրվող խորհուրդները սրամիտ են, ներգործող, նաեւ ակտուալ են ավելի քան երկու հազար տարի: Այնպես որ, կարելի է օգտակարը համատեղել հաճելի ընթերցանության հետ, իսկ հետո միասին ծիծաղել մերժված սիրո ապրումների վրա, միաժամանակ` գուցե սիրո առարկայի վրա:

Հաջողություն Ձեզ:

Նյութը ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում