livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

testԵրբեմն մենք` աղջիկներս, հաշվի չենք առնում մեր որոշ վարքագծեր կամ գուցե ուղղակի սովորություններ` տղամարդկանց հետ շփվելու ընթացքում, որոնց պատճառով ծագում են խնդիրներ, վիճաբանություններ եւ այլն: Ուստի գոյություն ունեն մի քանի կետեր, որոնց տղամարդկանց 99 տոկոսը չեն սիրում կանանց մեջ, եւ որոնց ներկայությունը կնոջ վարքագծում կարող է պարզապես վանել տղամարդուն: Կապ չունի` մենք խոսում ենք մեր կյանքի ընկերոջ, թե ուղղակի տղա-ընկերոջ մասին: Դրանցից մի քանիսը կներկայացնենք նաեւ ձեզ:

Շատ շպար. - Երբեմն կանանց թվում է, թե տղամարդկանց դուր է գալիս շատ շպարվելը, նրանք դրա մեջ տեսնում են խնամվածություն: Իրականում տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով կարելի է ընդգծել, այլ ոչ թե նկարել գեղեցկությունը:

Չխնամված ձեռքեր. - Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին: Նրանք պետք է միշտ լինեն խնամված, մաքուր, կոկիկ եւ ցանկալի:

Անհասկանալի հոտերի միախառնում. - տղամարդիկ սիրում են, երբ նրանց կողքի աղջիկը հաճելի է բուրում, կարելի է օգտագործել փափուկ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուններ, հոտավետ ձեռքի կրեմներ: Բայց դրա հետ մեկտեղ պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, քանզի հնարավոր է հակառակ ռեակցիան:

Հարցասիրություն. - «Ո՞ւր էիր...», «Ի՞նչ է պատահել», «Ինչո՞ւ չէիր զանգում» եւ այլն: Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ:

Փնթփնթանություն. - Մի բողոքեք, մի նվնվացեք: Եթե ունեք ինչ-որ խնդիրներ ու հարկ կա կիսվելու, կարելի է այդ ամենի մասին խոսել շատ հանգիստ, մտերմիկ տոնով:

Հարցեր անցած ընկերուհու կամ կնոջ մասին. - «Բա ի՞նչ ձեւ էր ինքը», «Ինձ նմա՞ն էր»: Եթե նա ինքը չի պատմում, ուրեմն ժամանակը չի, հարգեք նրա լռությունը:

Կամակորություն. - Սովորեք ընդունել դիմացինի ասածը, մի հակաճառեք: Եթե ձեր կամակորությունները սկսել են կրել հաճախակի բնույթ, դա կհոգնեցնի ձեր արական սեռի բարեկամին եւ, ի վերջո, դուք նրա համար կդառնաք անհետաքրքիր եւ կամակոր աղջիկ:

Անձնական իրեր քչփորել. - Տղամարդիկ ամենաշատը գնահատում են վստահությունը: Ամեն ինչից վեր նրանք իրենց հանդեպ վստահությունն են սիրում: Մի քչփորեք նրա հեռախոսը, մի հոտոտեք հագուստը, մի մտեք պայուսակի մեջ: Եթե ինչ-որ բան է անհրաժեշտ նրա հեռախոսից, դիմեք` թող ինքը ձեզ փոխանցի:

Հեռախոսով երկար խոսել. - Ուզում ես շատ-շատ բան պատմել, այնքան խոսելու բան կա: Բայց պետք է զսպես քեզ, փորձես խոսել հնարավորինս քիչ:

Լաց. - Այն համարվում է ամենաուժեզ հակահարվածը արական սեռին: Կան տղամարդիկ, ովքեր ուղղակի ուժ չունեն դիմանալու արցունքներին: Սակայն երբ արցունքները կրկվում են ամեն օր, դա դառնում է սովորական նվնվոց, նրանք ձեռք են բերում լացի դեմ դիմադրողականություն եւ հանգիստ դիմանում են դրան:

Աղջիկ ընկերներին խանդելը. -  Փորձեք հասկանալ ու ըմբռնել: Հավատացեք, տղաներն իրենց աղջիկ ընկերներին ավելի շատ են սիրում ու վստահում, քան տղաներին: Եթե դուք փորձեք բաժանել նրանց ընկերությունը, միգուցե հենց դուք դուրս գաք խաղից եւ ձեզ շատ սիրելը ոչ մի օգուտ չտա:

Ընտրության առաջ կանգնեցնելը. - «Կամ ես, կամ նա», «Կամ էսօր, կամ երբեք»: Մի օր սա ուղղակի ափերից կհանի եւ դուք կհայտնվեք ոչ նախանձելի վիճակում:

Իրենց ներկայությամբ ստելը. - Խոսքս հենց կողքին կանգնած ստելուն է վերաբերվում: Օրինակ` դուք միասին զբոսնում եք, եւ այդ պահին զանգում է ձեր մայրն ու դուք նրան ասում եք, որ ընկերուհու հետ եք: Նման դեպքերի կրկնությունը կստիպի տղային չհարգել ձեզ, նա ինքն արդեն կսկսի ենթագիտակցորեն ստել ձեզ:

Ընկերների մոտ չափից դուրս ազատ պահվածքը. - Աշխատեք նրա ընկերների մոտ շատ ազատ չլինել, ձեր ազատ պահվածքը կարող է ուրիշ կերպ հասկացվել, ուղղակի հաճելի ժպտացեք:

Ընկերներից հարցուփորձ անելը. - Մի հարցրեք ձեր ընկերոջից կամ ամուսնուց իր ընկերոջ մասին: Գուցե նա չուզենալով, բայց այդ պահին այլ կերպ հասկանա եւ մեծ վիճաբանության առիթ հանդիսանա:

Եղե՛ք հմայիչ եւ խնամված, սիրելի կանայք, չէ՞ որ ձեր ցանկացած կանացի հմայքի դեմ չի կարող ընկրկել եւ ոչ մի տղամարդ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում