livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

derahasԴեռահաս աղջիկների մոտ ագրեսիայի դրսեւորումն ավելի շատ բեմական բնույթի է, քան` իրական եւ ինքնահաստատման միջոց է` պրիմիտիվ դրսեւորումներով: Այդ մասին ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը` մեկնաբանելով համացանցում տեղադրված տեսանյութերը, որտեղ դեռահաս աղջիկների մենամարտին հետեւում են տղաներ:

Հոգեբանի դիտարկմամբ` աղջիկների ագրեսիայի դրսեւորումը մեզանում դիտվում է, որպես արտառոց մի երեւույթ մինչդեռ այստեղ որեւէ արտառոց բան չկա, պարզապես տեղեկատվությունը նմանատիպ դեպքերի մասին միշտ քողարկվել է  հասարակությունից, որպեսզի չվարկաբեկվի այս կամ այն ուսումնական հաստատությունը: Նրա խոսքով, այդպիսի պահելաձեւի բազմաթիվ պատճառներ կան` ֆիզիոլոգիական, կենսաբանական, ֆիզիկական, դաստիարակության, միջանձնային հարաբերությունների:

«Գոյություն ունի տարիքային զարգացման  ճգնաժամային փուլ, երբ տեղի է ունենում սեռային նույնականացման բարդ գործընթացը, որով պայմանավորված առաջանում է ներքին պայքար, որը պայմանավորված է ուժեղ սեռի նկատմամբ ունեցած խանդով: Աղջիկներն իրենց մեջ զգում են ինչ-որ բանի պակաս, որով օժտված է արական սեռը: Այդ պակասը լրացնելու համար աղջիկները դրսեւորում են ոչ ինչ-որ երեւույթ` նորագոյացում հոգեկանի` հայտնվելով ծիծաղելի վիճակում: Նրանք վերցնում են արական սեռի խոսքի ձեւը, խոսքի նշանակությունը, կարող են նույնիսկ տղաների հետ կռվի բռնվել, որպեսզի ցույց տան, որ ոչնչով պակաս չեն: Այդ ձեւով նրանք փորձում են ձեռք բերել իրենց ինքնությունը` ամենահնագույն պաշտպանողական մեխանիզմները: Աղջիկների մոտ ագրեսիայի դրսեւորումն ավելի շատ բեմական բնույթ է կրում, քան` իրական: Դա ինքնահաստատման միջոց է պրիմիտիվ դրսեւորումներով»:

Ըստ Պողոսյանի, արդեն պատմամշակութային ձեւով տղաները համարվում են ուժեղ սեռ, ոչ միայն ֆիզիկապես նաեւ սեռային առումով, եւ  դրա հետ կապված նախանձն աղջիկների մոտ ձեւավորվում է դեռեւս 2-3 տարեկանում: Եւ դեռահասության շրջանում ագրսիայի խորքային թաքնված պատճառներից մեկն էլ սա է»:

Հարցին, եթե դեռահաս աղջիկը պայքարում է տղային հավասարվելու համար, ինչու է իր ագրեսիան դրսեւորում աղջկա նկատմամբ` Պողոսյանն ասաց. «Որովհետեւ այդ ուժը լավագույնս կարելի է այսպես ցույց տալ: Անկախ նրանից, թե ում հետ է հակամարտությունը, նրանք ցուցադրում են իրենց ուժը եւ բոլորովին կարեւոր չէ, թե ում հետ է հակամարտությունը: Տղաների հետ նրանք չեն հակամարտի, քանի որ գիտակցում են, որ ֆիզիկապես ավելի թույլ են, սակայն հակամարտելով աղջկա հետ, ցուցադրում են տղաներին իրենց ուժը»:

Ինչ վերաբերվում է տղաներին, որոնք ոչ միայն չեն միջամտում աղջիկների «մենամարտին», այլեւ` խրախուսում են, ապա հոգեբանի խոսքով, տղաներն իրենց հերթին այդ բեմականացման հանդիսատեսն են, եւ, բնականաբար, չեն միջամտի, քանի որ ներքուստ նաեւ չարախնդում են: «Նրանք չեն ցանկանում մտնել այդ սեռային դաշտը, որովհետեւ այդ ընթացքում տղաներին կարող են պիտակավորել: Նրանք ուրախ են, որ միայն կարող են դիտորդ լինել»,-ասաց նա:

Մինչդեռ, եթե աղջիկն ուժ կիրառի տղայի նկատմամբ, եւ դրան ականատես լինեն եւ տղաներ եւ աղջիկներ, ապա Պողոսյանի գնահատմամբ, հակամարտությանը կմիջամտեն տղաները, աղջիկներն իրենց հերթին կարող են ձեռնոց նետել տղաներին:

Հոգեբանի գնահատմամբ, դեռահասության շրջանում աղջիկների մոտ ագրեսիայի դրսեւորումը պատմականորեն եղել է բոլոր ժամանակներում, սակայն զսպվել է դաստիարակության առկայությամբ. «Սակայն մեր օրերում այնպես է փլուզվել սոցիալական դաշտը, որ հիմա կարծես թե չգիտենք` նման դեպքերում ինչ պետք է անենք: Ակնհայտ է, որ մենք այսօր պատրաստ չենք առնչվել այդ երեւույթին, որն ի հայտ է գալիս նաեւ դասիարակության պակասից»:

Մինչդեռ, ըստ Պողոսյանի, այդպիսի դեպքերում մանկավարժները պետք է սթափ վերաբերվեն խնդրին, եւ փորձեն առանձին զրուցել երեխայի հետ, պարզել խնդիրը:

Դպրոցը պետք է կարողանա իր մոտեցումը ցուցաբերել այդպիսի երեւույթի նկատմամբ:

 

news.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում