livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

 

Ծուլությունն այն սովորությունն է, երբ ցանկանում ես հանգստանալ մինչեւ այն պահը, երբ կհոգնես:

 

Քանի դեռ չիփսը չէր հայտնաբերվել, մարդիկ ստիպված կարտոֆիլ էին ուտում:

 

- Եվ ինչո՞ւ են տղամարդիկ վախենում կանանցից: Ի՞նչ կարող է անել կինը:

- Դե, տրամադրությունը փչացնել... Կամ կյանքը կործանել... Եվ վերջ:

 

Տղամարդը խեղդվում է կամրջի տակ եւ գոռում է.

- Օգնեցե՛ք, պարան նետե՛ք:

Երկրորդ տղամարդը, ով անցնում է կամրջով.

- Ի՞նչ է, միտքը փոխե՞լ է: Ուզում է կախվե՞լ:

 

- Բոլորդ կանգնե՛ք եւ չշարժվե՛ք:

- Սա կողոպո՞ւտ է:

- Ո՛չ, խմբակային լուսանկար:

 

Բժիշկը զննում է հիվանդին.

- Այսպես... Լավ... Ահա թե ինչ կասեմ Ձեզ, հայրիկ. բոլոր ոսկորները տեղում են, սակայն դասավորվածությունն է ուրիշ:

 

Արժե մի քիչ դանդաղել, եւ անհաջողությունները ուրիշներին բաժին կհասնեն:

 

Մի՛ արթնացրու քո մեջ պետին. կարթնանա եւ կտանջի ցուցումներով:

 

Ուզո՞ւմ եք մնալ Ձեր կարծիքին: Այդ դեպքում պահեք այն Ձեզ մոտ:

 

- Հայրի՛կ, ծանոթացի՛ր, սա Լուսինեն է:

- Դե, ինչպես ասում են` այստեղից հեռու կորիր:

 

Երբեմն այնպես ես ցանկանում աջակցել տեղական արտադրողին, իսկ նա, ինչպես պարզվում է, այլեւս գոյություն չունի:


Փողոցն անցնելիս հարկավոր է նայել ձախ, աջ, ինչպես նաեւ` ներքեւ. ճանապարհին «Օկա» կարող է լինել:

- Համարձակությունը քաղաքներ է վերցնում:

- Ըհը: Իսկ հիմարությունը` վարկեր...

 

Պատահար «Միսս Աշխարհ-2011» մրցույթում. անհայտ չարագործները գողացել են մրցույթի մասնակիցների համարները, եւ ժյուրին չի կարողացել աղջիկներին տարբերել միմյանցից:

 

Ո՞վ է ասում, որ դեմոկրատիան ժողովրդի իշխանությունն է:

Դեմոկրատիան դեմոկրատների իշխանությունն է:

 

Ստույգ գիտեմ, որ երջանկության համար շատ քիչ բան է հարկավոր: Սակայն չգիտեմ` ինչ...

 

Հյուրերը հարկավոր են նրա համար, որպեսզի ժամանակ առ ժամանակ տունը կարգի բերես:

 

Աղջիկը հարցնում է մորը.

- Ճի՞շտ է, որ բոլոր մարդիկ առաջացել են կապկից:

- Ճիշտ է:

- Ես է՞լ:

- Այո՛:

- Եվ դո՞ւ:

- Եվ ես:

- Իսկ քեզ մոտ լուսանկարներ չե՞ն պահպանվել:

 

- Դուք ինչպե՞ս համարձակվեցիք ուսանողին հանձնարարել վիրահատել ինձ:

- Ուսանողներն էլ պետք է փորձ ձեռք բերեն, առավել եւս, որ Ձեր դեպքը, միեւնույն է, անհույս էր:

- Բայց լսե՛ք, բժի՛շկ...

- Ես բժիշկ չեմ... Ես Պետրոս Առաքյալն եմ...

 

Երկու կողոպտիչներ` բանկը թալանելուց հետո.

- Դե ինչ, հաշվե՞նք, թե՞ սպասենք, որ հեռուստատեսությամբ հայտարարեն:

 

Հասարակաց տան մշտական հաճախորդը, գիշերվա երկուսին բացելով դուռը, լսեց. «Դու որտե՞ղ էիր թափառում, անասո՛ւն»:

 

Կինը երբեք չգիտի, թե ինչ է ցանկանում, բայց չի հանգստանա, քանի դեռ իր ուզածին չի հասել:

 

- Իմ սիրած աղջիկը կարծես բջջային հեռախոս լինի:

- Այսինքն` փոքր է, ժամանակակից եւ անհրաժե՞շտ:

- Ոչ, երբ փողը վերջանում է, ինձ հետ չի խոսում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում