livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

Բարի գործ ես արել` քաշվիր մի անվտանգ տեղ, որպեսզի երախտագիտության հարվածող ալիքը քեզ չկպչի:

 

- Սոֆի՛, դու քանի՞ տարեկան ես:

- Աղջկա տարիքը հարցնելը քաղաքավարի չէ:

- Լավ: Հարցն այլ կերպ կձեւակերպենք: Եթե մենք քնենք, ինձ չե՞ն նստեցնի:

 

- Ինչպե՞ս կարելի է ավելի լավ ավարտել վեճը կնոջ կետ:

- Ձեւացիր մեռած:

 

Որդին հարցնում է հորը.

- Հայրի՛կ, դու հիշո՞ւմ ես, թե ինչպիսի օր էր, երբ հանդիպեցիր մեր մայրիկին:

- Անհաջող, տղա՛ս:

 

Հյուսիսային Կորեայում եւ Բելառուսում ընդդիմությունը ընդհատակյա տարածում է եղանակի վատ տեսություններ:


Սեքոնդ-հենդի տնօրեն Սարգիսն ամուսնացավ իր ընկերոջ նախկին կնոջ հետ:

 

Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ՝ ծախսեր:

Հրեական ասացվածք:


Ռուսաստանն այնպիսի մեծ երկիր է, որ նրա մի ծայրում դեռ խմում են, իսկ մյուս ծայրում արդեն լրջանում են: 

 

Ինչպե՞ս պայքարել մի երկրում կոռուպցիայի դեմ, եթե այնտեղ ծրարները պատրաստված են թղթադրամների լայնությամբ:


Հաջողության հասած յուրաքանչյուր տղամարդու թիկունքին կանգնած են գոհ կինը եւ զարմացած զոքանչը:

 

Բոլոր Երեւան ժամանողները հրավիրվում են ավտոբուսային էքսկուրսիայի` «Երեւանի ամենահայտնի խցանումները»:


Ավելի վաղ տուն վերադարձած ամուսինը տեսավ ավելի շատ:

 

Ում ասում եմ, որ զոքանչիս հետ թատրոն եմ գնացել, ոչ թե հարցնում է` ի՞նչ ներկայացում, այլ` հանուն ինչի՞:


Երբեք մի՛ զայրացեք, եթե Ձեզ որեւէ մեկը վիրավորել է: Նման վիճակում Դուք լավ վրեժ չեք մտածի: 

 

Երբեք մի՛ պատմեք Ձեր նոր ընկերուհուն այն սրիկայությունների մասին, ինչ Ձեր հանդեպ արել են նախկինները: Չարժե նրանց գաղափար հուշել:


- Սիրելի՛ս, դու ինչպիսի՞ սուրճ ես նախընտրում:

- Ես կնախընտրեի թունդ, նուրբ եւ նպատակասլաց, որը շուռ կտար իմ ամբողջ ներքնաշխարհը ոտքից գլուխ, կբացեր ինձ համար գայթակղությունների եւ անզսպելի զգացմունքայնության աշխարհը, որը գլխապտույտ կառաջացներ եւ կտար նոր զգացողություններ...

- Լսի՛ր, գուցե քեզ պարզապես օղի՞ լցնեմ:

 

Աղջիկը կանգնած է շքամուտքի մոտ, նրան է մոտենում մի երիտասարդ.

- Ծխախոտ ունե՞ք:

Աղջիկը տվեց նրան ծխախոտը:

- Իսկ կրակայրի՞չ:

Աղջիկը մեկնում է կրակայրիչը:

- Իսկ գուցե նաեւ ծամո՞ն կունենաք...

Աղջիկը պայուսակից հանում է «Դիրոլը» եւ ասում.

- Ես կախարդուհի եմ, իսկ դու այդպես հիմարավարի ծախսեցիր քո երեք ցանկությունները...


- Օլյա՛, գնա՞նք կինո:

- Գնա՛նք, Սերգե՛յ:

- Իսկ քո ընկերը դեմ չի՞ լինի:

- Ես ընկեր չունեմ. նրան ամուսինս սպանել է:

 

- Երբ ես գիշերը վերադառնում եմ տուն, կինս ոչ մի բառ չի ասում, միայն նայում է ժամացույցին:

- Քո բախտը դեռ բերում է: Իմ կինն օրացույցին է նայում:


Ահա դու ծնվում ես, աճում, սովորում ես, ման գալիս, գնում ես ինստիտուտ, հետո` աշխատանքի, ամուսնանում ես, երեխաներ ես ունենում, դու նրանց հետ դուրս ես գալիս զբոսնելու... Իսկ շքամուտքի մոտ միշտ նույն պառավներն են:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում