livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Տղամարդու երազանքը.

- Սիրելի՛ս, ինձ տարվա համար պարգեւավճար են տվել: Գնանք, քեզ համար քո ուզած մուշտակը գնենք:

- Օյ, ես այսօր այնպես հոգնել եմ, եւ գլուխս էլ ցավում է: Արի մեկ ուրիշ անգամ գնանք...


Բուժքրոջ արտահագուստով կինը գրգռում է տղամարդուն, որովհետեւ նա ենթագիտակցաբար կարծում է, որ կնոջ մոտ սպիրտ կա:

 

Ինչպես հայտնի է, Իոսիֆ Ստալինը շատ էր սիրում ծխել: Առողջապահության նախարարությունը, իհարկե, շատ էր ցանկանում զգուշացնել նրան, բայց վախենում էր իր առողջության համար:


Դատավորը.

- Մեղադրյա՛լ, Դուք ի՞նչ էիք անում 2011 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 18-ն անց 42 րոպե:

- Պարոն դատավոր, այն, ինչ անում եմ սովորաբար. նստած էի տանը.... օրացույցը ձեռքիս... ուշադիր նայում էի ժամացույցին...

 

Իսկապես շունն է մարդու լավագույն բարեկամը: Չե՞ք հավատում: Կատարեք հետեւյալ փորձարկումը: Փակեք ավտոմեքենայի բեռնախցիկում շանը եւ Ձեր կնոջը: Մեկ-երկու ժամից հետո բացեք: Ով, ըստ Ձեզ, ավելի շատ կուրախանա` տեսնելով Ձեզ:


- Աստված իմ, ես ցանկանում եմ հաստ քսակ եւ բարակ մեջք: Եվ խնդրում եմ` չշփոթես` ինչպես նախորդ անգամ:

 

Օղու երրորդ շիշը համոզեց Արմենին, որ աղջիկն այնքան գեղեցիկ է, որ ինքը նրան արժանի չէ:

 

Ֆաբիո Կապելլոն խոստովանեց, որ կյանքում առաջին անգամ մարզելու է ռուսների: Եվ դա շատ բարդ է. մինչեւ հիմա նա ամբողջ կյանքում մարզել է բացառապես ֆուտբոլիստների:

 

Հետաքրքիր է, եթե ես մեռնեմ ու դժոխք ընկնեմ, որքա՞ն ժամանակ կանցնի, մինչեւ ես հասկանամ, որ աշխատավայրում չեմ:


Կանացի տրամաբանություն:

- Իսկ ո՞րն է այս թութակներից տղա, ո՞րը` աղջիկ:

- Կեշան տղա է, Քսյուշան` աղջիկ:

 

Այնպիսի զգացողություն է, որ բոլոր պետությունների ղեկավարները համերաշխորեն հավատացել են, որ 2012 թվականի դեկտեմբերին աշխարհի վերջն է եւ անում են ամեն ինչ, որ այն իրականություն դառնա...


Իդեալական կանայք շախմատիստուհիներն են. նրանք կարող են ժամերով լռել, լավ են հետեւում ֆիգուրաներին եւ գիտեն շատ հետաքրքիր դիրքեր:

 

Երեկվա ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլը խփեց եզրային մրցավարը: Ահա թե ինչ է պատահում, երբ նախատեսվածից շատ են կաշառում:

 

Ես տեսա փայտոջիլի, վերցրեցի ինչ-որ ամսագիր սեղանից եւ... Դա աշխարհում առաջին փայտոջիլն էր, որը հայտնվեց Forbes-կազմին:

 

Շիկահերը` ընկերուհուն.

- Վաղը երբեք չի գալիս: Արթնանում ես, եւ նորից այսօրն է: Ես ստուգել եմ:

 

Ես չգիտեմ, թե ինչպիսի ընկեր եմ, սակայն լավ թշնամի եմ:

 

- Քեզ դո՞ւր են գալիս հիմար աղջկական կինոնկարները սիրո մասին:

- Այո՛: Բայց, չգիտես ինչու, դրանք բոլորը գերմաներեն են:

 

- Ալո՛, սա «հեռախոսով սե՞քսն» է:

- Ո՛չ, սա ոստիկանությունն է:

- Բայց ես ձեզ կվճարեմ...

- Շարունակի՛ր, հանաքչի, շարունակի՛ր...

 

Դժվար է լավ բանի հույս փայփայել, երբ արձակուրդ ես գնում բնակարանդ վերանորոգելու նպատակով:

 

Աղջիկը.

- Ես վերջապես հանձնեցի վարորդական իրավունքի բոլոր քննությունները: Ցանկանում եմ մեքենա գնել: Գուցե խորհուրդ կտաս, թե որն է աղջկա համար ամենալավ մեքենան:

Տղան.

- Լվացքի:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում