livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

 

- Արմե՛ն, իսկ մինչեւ հարսանիքը կնոջդ հետ ինչ-որ բան եղել է... Դե՛, եղե՞լ է:

- Իհարկե եղել է: Ի վերջո, մենք երեխա հո չենք... Պահարան է եղել... Հեռուստացույց... Իսկ ահա չմուշկները մենք արդեն հարսանիքից հետո առանք:

 

Հասուն տարիքն այն տարիքն է, երբ քեզ հետ զուգարան տանում ես ոչ միայն թերթը, այլ նաեւ ակնոցը:

 

Եթե աղջիկները չդիմադրեին, Կամասուտրան շատ ավելի բարակ կլիներ:

 

- Աղջի՛կս, ինձ ասացին, որ դու ծխում ես:

- Այսպես... Եվ մեր շենքի այդ ո՞ր պառավին չեմ ես երեկ բարեւել:

 

Երկխոսություն նոր սուպերմարկետի բացման ժամանակ.

- Օրիո՛րդ, իսկ որտե՞ղ է ոգելից խմիչքների բաժինը:

- Այդ բաժինը դեռեւս չկա:

- Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք բացել սուպերմարկետը:

 

Ավտոսերվիսում.

- Ի՞նչ է պատահել իմ ավտոմեքենայի հետ:

- Գիտե՞ք ինչ, եթե այն ձի լիներ, ես Ձեզ խորհուրդ կտայի գնդակահարել:

 

Ռուսաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ աշխարհի վերջը 2012 թվականին կլինի երկու անգամ` հին եւ նոր տոմարով:

 

Եթե մարդը տաղանդ է, ապա տաղանդավոր է ամեն ինչում: Ապուշների մոտ էլ նույն իրավիճակն է...

 

Ամենից լավ կարդացվում են երկու տեսակի գրքերը. նրանք, որոնք թեթեւ, հետաքրքիր ու գրավիչ են, եւ նրանք, որոնք ընկած են զուգարանում:

 

Եթե ոչ մեկից չես վախենում, ուրեմն ամենասարսափելին հենց դու ես:

 

- Քեզ հետ ի՞նչ է պատահել:

- Հիվանդացել եմ. ջերմում եմ, հարբուխ ունեմ, կոկորդս է ցավում...

- Շնչիր վերմակի տակ` եռացրած կարտոֆիլի վրա: Ի դեպ, եթե պատառաքաղ վերցնես, սունկ ու օղի, կարող ես բաղնիք էլ չգնալ:

 

Հայտարարություն.

«Երիտասարդ, գրավիչ, խելացի եւ աղքատ աղջիկը երազում է ծանոթանալ տղամարդու հետ, ով ունի հակադիր որակներ»:

 

- Ես առաջարկում եմ դպրոցում մտցնել սեռական դաստիարակության դասեր:

- Ինչո՞ւ:

- Դե, ինչ-որ ձեւով հարկավոր է երեխաներին դպրոցով գայթակղել:

 

- Հայրի՛կ, սա Մաշան է, նա ապրելու է մեզ հետ:

- Երկա՞ր:

- Մեկ-մեկուկես ժամ:

 

Եթե դուք փող չունեք, ձեզ համար կանայք սարսափելի չեն:

 

Ծերությունն այն է, երբ կանչով աղջիկները ձեզ այցելում են կարմիր խաչը վրան ավտոմեքենայով:

 

Լավ մարդիկ հարկավոր են նրա համար, որպեսզի վատերն ավելի լավ ապրեն:

 

- Լսի՛ր, ես այնպիսի հոյակապ հաբեր եմ հղիության դեմ օգտագործում...

- Ինչպիսի՞, գրողը տանի, ախր դու չորս ամսվա հղի ես արդեն:

- Այո՛... Բայց կլինեի վեց ամսվա հղի...

 

- Սիրելի՛ Արմեն, նկարի՛ր ինձ:

- Ինչո՞ւ:

- Ծերության օրերին կնայես ու կհիշես, թե ես ինչպիսի գեղեցկուհի էի:

- Իսկ ի՞նչ է, հետագայում ավելի՞ վատ տեսք ես ունենալու:

 

Հայրենիքը կարող էր յոլա գնալ նաեւ առանց ինձ, պարզապես ես նրա աչքին երեւացի:

 

Ծխելը զգուշացնում է. «Առողջապահության նախարարությունն ավելի լավը չէ»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում