livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

- Բշիշկ, ճի՞շտ է, որ առողջությունը ոչ մի գումարով չես կարող գնել:
- Աստված Ձեզ հետ: Ո՞վ է Ձեզ նման հիմարություն ասել:

Եթե մայրը համարում է, որ Դուք շատ եք ուտում եւ շատ եք քնում, ուրեմն դա ոչ թե Ձեր, այլ Ձեր կնոջ մայրն է:

Ամուսինը, կասկածելով կնոջն անհավատարմության մեջ, վարձել էր մասնավոր խուզարկուի, որպեսզի հետեւի կնոջը: Խուզարկուն զեկուցում է արդյունքների մասին.
- Քաղաքային հրապարակում Ձեր կինը հանդիպեց մի տղամարդու հետ, նրանք նստեցին ավտոմեքենա եւ գնացին մերձքաղաքային ամառանոց: Մտան տուն, նստեցին սեղանի շուրջ, գինի խմեցին, հանվեցին, անկողին մտան եւ հանգցրեցին լույսը: Ես այլեւս ոչինչ չտեսա:
Ամուսինը.
- Նորից այս անիծյալ անհայտությունը...

- Նկարագրեք Ձեզ երեք բառով:
- Ալարկոտ:

Անցյալ տարի մի պլաստիկ վիրաբույժ փոխեց իմ քթի տեսքը, երբ բռնեց ինձ իր կնոջ անկողնում:


Ծանոթությունների կայքերում շատ յուրահատուկ տերմինաբանություն է. 32 տարեկանը իրականում նշանակում է 45, վերջին լուսանկարը` ութ տարվա վաղեմության, իսկ մի քանի ավել կիլոգրամը` առաջին աստիճանի ճարպակալում:


- Ինչո՞ւ ես այդքան տխուր:
- Կինս երեք շաբաթով ծով է գնում...
- Այդ դեպքում ես քեզ չեմ հասկանում:
- Եթե ես տխուր չլինեմ, նա միտքը կփոխի:

Հայտարարություն.
«Հարգելի՛ բնակիչներ: Ձեր շենքում մեկ շաբաթոցվ անջատված է տաք ջուրը: Առանձին վճարի դիմաց կարող ենք անջատել նաեւ հարեւան շենքերի տաք ջուրը, որպեսզի դուք ձեզ վատ չզգաք»:

- Կրտսեր լեյտենանտ Պողոսյան: Երիտասա՛րդ, Դուք անսթափ վիճակում եք:
- Ինչո՞ւ եմ ես անսթափ: Ահա դեղատուփը, ահա տեխանձնագիրը, ահա անվտանգության գոտին:
- Դուք ուզում եք վիճել ճանապարհային ոստիկանության լեյտենանտի հե՞տ: Դուք անսթափ վիճակում եք:
- Եկեք պարզենք: Դեղատուփը կա՞... Տեխանձնագիրը կա՞... Գոտին կա՞... Նույնիսկ մուրճ կա... Այդ ինչո՞ւ եմ անսթափ...
- Իսկ ո՞ւր է ավտոմեքենան:

- Լսե՛ք, Հոլմս, ինչո՞ւ բոլոր ռուսներն ապրում են մեզ մոտ` Լոնդոնում:
- Ռուսները, Վաթսո՛ն, շատ ազնիվ մարդիկ են. չեն ապրում այնտեղ, որտեղ գողություն են անում:

Եթե դու արդեն ամուսնացել ես նավթային մագնատի հետ, Նիցցայում դղյակ ես գնել եւ վիճակախաղով միլիոն ֆունտ սթերլինգ ես շահել, դա նշանակում է, որ շուտով կզնգա զարթուցիչը:

Ասում են, որ գարեջրի մեջ կան կանացի հորմոններ եւ, իհարկե, կանանց մեջ կան կանացի հորմոններ: Եվ այդ իսկ պատճառով ես սիրում եմ գարեջուր եւ կանանց:

Կիրակնօրյա առավոտ է... Տղամարդն արթնանում է եւ գնում խոհանոց: Խոհանոցում գազօջախի մոտ կինն է, իսկ կաթսայից բուրմունք է տարածվել: Տղամարդը.
- Ի՞նչ ունենք նախաճաշին:
- Դե՛, Աստված նախաճաշի հետ, սիրելի՛ս, արի հենց հիմա, հենց այստեղ սիրով զբաղվենք: Անհապաղ:
Տղամարդը, շտապելով հաճելի անակնկալից, ամեն ինչ անում է ցնծությամբ... Ապա, ծանր շնչելով, հարցնում է.
- Այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցիր...
- Հասկանո՞ւմ ես, գազօջախի ժամաչափն էր փչացել... Հարկավոր էր երկու րոպե ժամանակ պահել...

Չափն անցավ. չորրորդ շիշ օղին «համոզեց» Իվանին, որ աղջիկն այնքան գեղեցիկ է, որ ինքը նրան արժանի չէ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում