livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ դաշնամուր նվագում:

- Այո... բայց հասկացեք... ներե՛ք, վաղը ես կարեւոր համերգ ունեմ, ես պատրաստվում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞:

- Դե... այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք լացում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզել է դասական երաժշտությո՞ւնը:

- Օ, այո՛: Բացի այդ, զոքանչս է կախվել...


- Ես հարուստ տղամարդու չեմ փնտրում, ես փնտրում եմ այնպիսի տղամարդու, ով կհասկանա իմ հոգին:

- Իսկ եթե ավելի կոնկրե՞տ:

- Ով կարտոֆիլ կկլպեր եւ կլվանար ամանեղենը...

 

Ուրիշինը մեզ պետք չէ, բայց մերը մենք կվերցնենք, ումն էլ որ այն լինի:

 

Գնդակը դեռեւս թռչում էր դեպի դպրոցի տնօրենի պատուհանը, երբ աշակերտներն արդեն պահմտոցի էին խաղում:

 

- Ինչպե՞ս է քեզ հաջողվում տրամադրությունդ չգցել:

- Իսկ ինչո՞ւ տրամադրությունս գցեմ: Առաստաղին գրել եմ ու ամեն օր առավոտյան կարդում եմ. «Այսօր ամեն ինչ վատ է: Վաղը ավելի վատ կլինի»: Նշանակում է` այսօր պետք է ուրախանալ, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կլինի վաղը:

 

- Բժի՛շկ, այս ամիս ես նորից գիրացել եմ,- բողոքում է կինը դիետոլոգ բժշկին,- չնայած ես միշտ ոտքով եմ աշխատանքի գնում:

- Ոտքով աշխատանքի գնալը,- ասում է դիետոլոգ բժիշկը,- քիչ է: Ձեզ ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է հարկավոր: Փորձեք որոշ ժամանակ երթեւեկել երթուղային ավտոբուսով պիկ ժամին:

 

Գիտնականները պարզել են, թե ինչ է ցանկանում կինը: Բայց նա արդեն մտքափոխվել է:

 

70 կիլոգրամ ավել քաշից ազատվելու լավագույն միջոցը ամուսնալուծվելն է:

Պետն ասում է նոր աշխատակցուհուն.

 

- Սկզբի համար ավլեք գրասենյակի հատակը:

- Ի՞նչ... Ես ավարտել եմ պետհամալսարանը կարմիր դիպլոմով:

- Այո՞... Այդ դեպքում տուր ինձ ավելը, եւ ես ցույց կտամ, թե ինչպես է դա արվում:

 

Ամուսինը հեռուստացույց է դիտում եւ բարձրաձայն ասում.

- Մի՛ գնա այնտեղ: Դե՛, մի՛ գնա, հիմա՛ր...

Կինը հարցնում է.

- Ֆուտբո՞լ ես դիտում:

- Ոչ՛, մեր հարսանիքի տեսագրությունը:

 

- Մի քեզ նայիր: Արդեն քանի տարի իմ հաշվին ես ապրում, իմ բնակարանում, ես, քեզնից անգամ լումա չստանալով, քեզ կերակրում եմ, հագցնում, լողացնում, էլ չասած այն մասին, որ քնում եմ քեզ հետ:

- Եվ դու ինձ դեռ համարում ես անհաջողա՞կ:

 

Մենք ավելի շատ սիրում ենք քննարկել այն իրերի թերությունները, որոնք ի վիճակի չենք գնելու:

 

Կինը` շեմքին.

- Դու որտե՞ղ էիր:

- Կինոյում: Եվ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ վարկածը:

 

Միշտ պետք է մարդկանց ասել այն, ինչ նրանց մասին մտածում ես: Ճշմարտությունը սուրբ գործ է, իսկ կապտուկները, միեւնույն է, մի շաբաթվա ընթացքում անցնում են:


Կինն արցունքների միջից ասում է ամուսնուն.

- Ես ամբողջ երեք շաբաթ քեզ համոզում էի, որ ոչինչ պետք չէ նվիրել ծննդյանս օրվա առթիվ, իսկ դու դրա մասին, միեւնույն է, մոռացար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում