livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Եթե ավտոտեսուչը կանգնեցնում է Ձեզ եւ մոտենում ոչ թե քայլելով, ինչպես սովորաբար, այլ վազելով, ուրեմն նրան ոչ միայն փող է հարկավոր, այլ հարկավոր է անհապաղ:


Կնոջ համար նվեր ընտրելը սովորաբար ավելի դժվար է լինում, քան թե հենց կին ընտրելը:


Ամուսինը, ով մի քանի ամիս գտնվում էր կոմայի մեջ, ուշքի եկավ: Նրա կինը մշտապես գտնվում էր կողքին: Աչքերը բացելով՝ նա ասաց անկողնու մոտ նստած կնոջը.

- Դու իմ կողքին ես եղել ամենածանր պահերին: Երբ ինձ հեռացրեցին, դու սատարում էիր ինձ, երբ ինձ ատրճանակի կրակոցով վիրավորեցին, դու իմ կողքին էիր, երբ իմ բիզնեսը «վառվեց», դու այստեղ էիր, երբ մենք կորցրեցինք մեր տունը, դու ինձ հետ էիր, երբ իմ առողջական վիճակը անչափ վատացավ, դու մնացիր ինձ հետ: Գիտե՞ս, սիրելի՛ս, ես ինչ եմ մտածում:

- Ի՞նչ, սիրելի՛ս,- հարցրեց կինն, ու նրա սիրտը լցվեց ջերմությամբ դեպի ամուսինը:

- Ես սկսում եմ մտածել, որ դու դժբախտություն ես բերում,- ավարտեց խոսքը ամուսինը:


Եթե Աննա Սեմյոնովիչին վախեցնեն, նա գլուխը կթաքցնի կրծքերի մեջ:


- Սուսա՛ն, ուզո՞ւմ ես քեզ նվիրեմ ամեն ինչ՝ երկինքը, աստղերը, լուսինը, ամբողջ Տիեզերքը...

- Արմե՛ն, ի՞նչ է, դու փող բոլորովին չունե՞ս:


Առավոտյան կես ժամ ավել քնելու համար, բավական է նախօրեի երեկոյան լոգանք ընդունել, լվացվել, սափրվել եւ պառկել քնելու հագնված:


- Ախր, դու ինձ այնքան շատ էիր սիրում:

- Այո՛, սիրում էի, բայց դա 80 կգ սրանից առաջ էր:


Ձախլիկը սովորական մարդուց տարբերվում է նրանով, որ փողը պահում է աջ ներքին գրպանում, իսկ սովորական մարդիկ պահում էն ձախ ներքին գրպանում: Իսկ եթե զարգացած են մարդու ուղեղի երկու կիսագնդերն էլ, նա փողը պահում է շվեյցարական բանկում:


- Մայրի՛կ, կարելի՞ է խաղալ մեր բակի նոր «մանկական քաղաքում»:

- Ո՛չ, տղա՛ս, չես հասցնի. հիմա այն կդիտի մեր մարզպետը, ապա կքանդեն ու կտանեն հարեւան քաղաք:


Ցանկացած կնոջ երկու հարց է տանջում.

1. Ինչպե՞ս գտնել իր երազանքի տղամարդուն:

2. Հետո ի՞նչ անի այդ սրիկայի հետ:


Պետը նկատում է, որ իր աշխատակիցը` լուրջ, հանգիստ մի մարդ, սկսել է ականջօղ կրել: Եվ մի օր նա համարձակվում է հարցնել.

- Նոր հովերը նույնիսկ փորձված մարդկա՞նց անտարբեր չեն թողնում:

- Դու այս ականջօ՞ղը նկատի ունես: Բանի տեղ մի՛ դիր, երբեմն ստիպված ես լինում գնալ նման քայլերի:

- Եվ դա վաղո՞ւց է քեզ մոտ նկատվում:

- Դե... Այն ժամանակվանից, երբ կինս այս ականջօղը գտավ մեր անկողնում:


Իսկական կինը պետք է այնպիսի տեսք ունենա, որ նույնիսկ «երկնագույնները», նայելով նրան, մտածեն. «Միգուցե ես իզուր...»:


- Հարգելի՛ ուղեւորներ: Մեր անձնակազմը ողջունում է ձեզ մեր ինքնաթիռի սրահում: Ձեր հարմարավետության եւ անվտանգության համար անձնակազմի հրամանատարը խմում է առաջին կենացը:


- Ընդհանրապես հարկավոր է ընկերություն անել հարուստների հետ:

- Ինչո՞ւ:

- Պարտք չեն տա, բայց նաեւ պարտք չեն խնդրի...


Եթե որեւէ մեկը քեզ հանկարծ ասի` փորձիր ինձ ճիշտ հասկանալ, ապա իմացիր, որ այդ մարդը քո հանդեպ ինչ-որ սրիկայություն է արել եւ հիմա կսկսի արդարանալ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում