livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

Հոգեբանները պնդում են, որ լավ տրամադրության համար հարկավոր է ամեն օր գրկել ութ մարդու: Կամ էլ... խփել մեկի մռութին:


- Ճի՞շտ է, որ ձեր աղջկան ամուսնացնում եք:

- Այո, մի շաբաթից:

- Իսկ փեսացուն գիտի՞, որ նրա մի աչքը ապակուց է:

- Ուզում ենք անակնկալ անել…

 

Բար է մտնում մի տղամարդ, պահանջում է ճաշացուցակը ու հանկարծ սկսկում այնտեղ որոշ էջերում ինչ-որ բաներ ջնջել:

- Այդ ի՞նչ եք անում,- հարցնում է զարմացած մատուցողը…

- Ջնջում եմ բոլոր այն ուտելիքները, որոնք 3 դոլարից թանկ արժեն:

- Բայց ինչու՞…

- Մեկ րոպեից կինս այստեղ է գալու:


- Ես քեզ չեմ հասկանում,- զարմացած ասում է բժիշկը իր մշտական հաճախորդին,- ախր քո ինչի՞ն է պետք քնաբերը, եթե դու ամեն օր մինչև գիշերվա 2-ը քարշ ես գալիս գարեջրատանը…

-  Դա ոչ թե ինձ, այլ կնոջս համար է պետք:

 

Մի հավաքում մեկը հարցնում է կողքի տղամարդուն.

- Չգիտե՞ք` ով է այն սարսափելի այլանդակ կինը:

- Դա իմ կինն է:

- Օ, կներեք, ես հիմարություն արեցի:

- Չէ, չէ, այդ ես եմ ժամանակին հիմարություն արել:

 

- Դուք կարո՞ղ եք ընտանիք պահել,- հարցնում է հայրը իր աղջկա ձեռքը խնդրող երիտասարդին:

- Դե, իհարկե:

- Ես շատ ուրախ եմ: Բայց նկատի ունեցեք` մենք 8 հոգի ենք:

 

Երկու ընկեր զրուցում են: Նրանցից մեկն ասում է.

- Գիտե՞ս, իմ ընկերուհին ոնց որ բջջային հեռախոս լինի:

- Հա՞, երևի փոքրի՞կ, ժամանակակից ու ֆունկցիոնա՞լ:

- Չէ հա, ուր էր, թե էդպես լիներ: Պարզապես հենց որ փողս վերջանում է, հետս չի խոսում:

 

Հանդիպում են երկու ընկերներ:

- Ողջույն: Ինչու՞ ես այդքան տխուր:

- Ես որդի եմ ունեցել:

- Բայց դա շատ լավ է, դու պիտի ուրախանաս, ոչ թե տխրես:

- Ես այդպես էլ անում էի, քանի դեռ կինս այդ մասին չէր իմացել:

 

Փողոցում հանդիպում են երկու ընկերուհի.

- Քեզ դու՞ր է գալիս իմ նոր շրջազգեստը:

- Ներիր, բայց ես շատ եմ շտապում և վիճաբանելու ժամանակ չունեմ:

 

Մի երիտասարդ աղջիկ է փախցնում: Աղջկա տան մոտից տաքսի է վարձում և ուղևորվում երկաթուղային կայարան: Երբ տեղ են հասնում, երիտասարդը ցանկանում է վճարել տաքսու վարորդին:

- Հարկավոր չէ,- ասում է տաքսու վարորդը,- աղջկա հայրը նախապես վճարել է:

 

Տղան փորձում է աղջկան համբուրել, իսկ աղջիկը դիմադրում է ու անընդհատ կրկնում:

- Չէ, միայն ամուսնությունից հետո, միայն ամուսնությունից հետո…

Վերջում տղան ջղայնանում է, գրպանից իր այցեքարտն է հանում, տալիս աղջկան ու ասում.

- Դե էս վերցրու, երբ ամուսնանաս, զանգիր:

 

Ինչո՞վ են տարբերվում հայ տղամարդիկ հայ կանանցից.

  Եթե հանկարծ հայ կինը տանը չի գիշերում, ասելով, թե ընկերուհու տանն էր, և ամուսինը զանգում է կնոջ ամենամոտ 10 ընկերուհիներին, պարզվում է` ոչ մեկի տանը կինը չի գիշերել:

Իսկ եթե ամուսինը տանը չի քնում, ասելով որ ընկերոջ տանն էր, և կինը զանգում է ամուսնու 10 ամենամոտ ընկերներին, 10-ից 9-ը ասում են, որ իրենց տանն է գիշերել, իսկ 1-ն ասում է, թե մինչև հիմա էլ իրենց տանն է. նստած նարդի են խաղում...

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում