livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

-Հ՛ը, չնայե՞նք «Հայլուրը», չհանգստանա՞նք իրականությունից...

- Նա ուտում է` ես պատրաստում եմ, նա հագնում է` ես լվանում եմ, նա շաղ է տալիս իրերը` ես հավաքում եմ: Եվ ես ի՞նչ էի անելու առանց նրա:

 

Գնացի բանակ, տվեցի պարտքը Հայրենիքին եւ որոշեցի այլեւս նման պարտքերի մեջ չխրվել:

 

Շատ մեծ կրծքով կինը բողոքում է ընկերուհուն.

- Պատկերացնո՞ւմ ես, երեկ ավտոբուսային հրմշտոցի մեջ իմ կրծկալը պատռվեց:

- Օյ-օյ... Հո կուրծքդ ոտատակ չտվեցի՞ն:

 

Դպրոց: Դասարան է մտնում գրականության նոր ուսուցիչը.

- Զգուշացնում եմ անմիջապես. ով գռեհիկ արտահայտություններ կանի եւ կխեղաթյուրի մեր լեզուն, կստանա մռութին առանց ավելորդ բազարի: Հասկացա՞ք:

 

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում նկատվում է ԱՄՆ նախագահին սեւ գույներով նկարելու միտում:

 

- Անո՛ւշ, սիրելի՛ս, ես այսօր աշխատավայրում երկար եմ մնալու:

- Դա դու երաշխավորո՞ւմ ես:

 

Աղջիկներին դուր գալու համար պետք է լինել խելացի, գեղեցիկ եւ հարուստ: Կամ` լինել կատու:

 

Վարել իր գործը նշանակում է շաբաթական 80 ժամ աշխատել միայն նրա համար, որպեսզի շաբաթական 40 ժամ չաշխատես ուրիշի համար:

 

Ստեղծագործական մասնագիտությունն այն է, երբ մարդ պատրաստ է սարեր շուռ տալ, միայն թե ոչինչ չանի:

 

- Հարկավոր է ընկերություն անել հարուստների հետ:

- Ինչո՞ւ:

- Պարտք չեն տա: Բայց նաեւ պարտք չեն ուզի:

 

Միլիոնավոր մարդիկ, ովքեր երազում են անմահության մասին, չգիտեն, թե ինչ են անելու, օրինակ, չորեքշաբթի երեկոյան...

 

Երիտասարդը դիմում է շիկահեր աղջկան.

- Գիտե՞ս, սիրելի՛ս, ես, երեւի, գնամ: Ես ցանկանում եմ մենակ մնալ:

- Իհարկե-իհարկե: Իսկ ես կարո՞ղ եմ գալ քեզ հետ:

 

Պարադոքս. դպրոցում ուսուցիչներն աշակերտներից պահանջում են գիտելիքներ բոլոր առարկաներից, իսկ իրենք գիտեն միայն մեկ առարկա:

 

- Արմե՛ն, իսկ ի՞նչ հաղորդում է այս պահին ցուցադրվում հեռուստատեսությամբ:

- «Արի ամուսնանանք»:

- Ես համաձայն եմ:

 

Ռուս կինը չի սպասում ասպետին սպիտակ ձիու վրա: Նա նրան կանգնեցնում է սլանալիս:

 

Հարեմի ընդհանուր ժողովը, որը նվիրված էր տարվա արդյունքներին, սուլթանի աշխատանքը գնահատեց «անբավարար»:

 

- Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ես ինչպես կարողացա հղիանալ: Ախր այս ամիս տղամարդու հետ գրեթե չեմ էլ եղել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում