livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Մի կին ոստիկանությունում հայտարարություն է տալիս. ամուսինս կորել է.

- Մի գուցե սիրուհու մո՞տ է:

- Ոչ, ինչ եք ասում, նա ինձնից բացի ուրիշ կին չի տեսել կյանքում:

- Մի գուցե ընկերների հետ ուտել-խմելո՞վ է ընկել, ուշացել է:

- Ոչ, ինչ եք ասում, նա մի կաթիլ ալկոհոլ նույնիսկ չի օգտագործում

- Մի գուցե նարկոտիկների ազդեցության տակ մոլորվել է:

- Ոչ, ինչ եք ասում, նա նույնիսկ սովորական սիգարետ կյանքում չի փորձել:

- Լավ տիկին, հանգիստ գնացեք տուն, իրիկունը նախրի հետ կվերադառնա...


Սոչիում մի ռուս կին կուրորտային սիրավեպ է սկսում մի հայ տուրիստի հետ: Օրերն անցնում են` սեր-կիրք-սեքս, մինչդեռ արձակուրդը մոտենում է ավարտին: Վերջապես մոտենում է հրաժեշտի պահը եւ հայն ասում է, որ ինքը հենց հարմարեցնի հեռագիր կուղարկի «Մորաքույրդ մահացել է» տեքստով եւ թող սիրուհին օգտվելով առիթից` պոկվի Հայաստան:

Անցնում է մի քանի ամիս, հեռագիրը գալիս է, բայց ռուս կնոջ ամուսինը ոչ մի կերպ չի համաձայնում կնոջը մենակ թողի գնա եւ ստիպում է սկեսուրին էլ հետը վերցնի... Հասնում են Զվարթնոց օդանավակայան, որտեղ երկու մեքենա են կանգնում ու հենց կինը` սկեսրոջ հետ դուրս են գալիս` մեկին մի մեքենան են նստեցնում, մյուսին` մյուսը...

10 օր անց, մեքենաները կանանց բերում են օդանավակայան, որ հետ ճանապարհեն: Հայի սիրուհին հարցնում է սկեսրոջը.

- Մամ, բա տանն ի՞նչ ենք ասելու...

- Չգիտեմ դու ինչ ես ասելու, բայց ես ասելու եմ, որ համ «յոթին» դեռ պետք է գամ, համ էլ` «քառասունքին»:


Հայտարարություն մանկապարտեզում.

«Հարգելի ծնողներ, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ երեխաները պատմում են մանկապարտեզի մասին: Ի պատասխան դրա` մենք խոստանում ենք չհավատալ այն ամենին, ինչ նրանք պատմում են ձեր մասին»:


- Ռոկֆոր պանիր ունե՞ք:

- Դա ի՞նչ է…

- Բորբոսով պանիր…

- Չէ, պանիր չունենք, բայց ունենք ռոկֆոր երշիկ, ռոկֆոր ապխտած ձուկ, ռոկֆոր սալաթներ ու տորթեր…


Զոքանչը խոհանոցում կոտլետ է պատրաստում: Նրան է մոտենում կատուն եւ մլավելով միս խնդրում: Զոքանչը քշում է կատվին: Որոշ ժամանակ անց կատուն նորից է մոտենում:

- Փը՛շտ, - բղավում է զոքանչը եւ ոտքով հարվածում կատվին:

Եվ այսպես եւս մի քանի անգամ: Խոհանոց է մտնում փեսան:

Զոքանչը. - Նստի՛ր, քեզ համար կոտլետ եմ պատրաստել:

Փեսան նստում է, զոքանչը կոտլետը դնում է սեղանին: Այդ պահին փեսային է մոտենում կատուն եւ մլավելով ուտելիք խնդրում:

Փեսան. - Առ, փիսո ջան, կեր:

Կատուն ուտում է կոտլետը եւ անշարժացած ընկնում հատակին: Փեսան` զոքանչին.

 - Դու սրան տես: Որոշել էիր ինձ թունավորե՞լ, - ու տուր թե կտաս զոքանչին:

«Կերա՞ր», - մի աչքը բացելով` ասում է կատուն:


Մի անգամ նոր հիվանդ են բերում հոգեբուժարան: Հավաքվում են հնաբնակները, հարցուփորձ են անում նորեկին.

- Անունդ ի՞նչ է:

- Նապոլեոն:

- Չզարմացրիր: 3-րդ սենյակում Ալեքսանդր Մակեդոնացին է, 5-րդ-ում` Հիտլերը, նրա հարեւանն էլ Օտտո Բիսմարկն է: Հանկարծ մեկն ասում է.

- Նապոլեոն Բոնապարտը իմ սենյակիցն է. դու խաբեբա ես: Բոլորը հիասթափված սկսում են ցրվել… Նորեկը կանչում է.

- Մի, գնացեք, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ես թխվածք Նապոլեոնն եմ:


Նավաբեկությունից հետո այնպես է ստացվում, որ կանայք ընկնում են մի կղզի, տղամարդիկ` ուրիշ` դրա դիմացի կղզին: Տղամարդկանց կղզում. 20 տարեկաններ. «Դե, շուտ արեք, լողանք կանանց մոտ…»: 30 տարեկաններ. «Մի շտապեք, հիմա իրենք կգան»: 60 եւ ավելի տարեկաններ. «Ինչո՞ւ եք իրար խառնվել. այստեղից էլ է ամեն ինչ հրաշալի երեւում…»:

Մեկը զանգում է գժանոց.

- Կներեք 11 համարի սենյակն ազա՞տ է:

- Այո, - պատասխանում է բուժքույրը:

- Լավ, ուրեմն` հաստատ փախել եմ:


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում