livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

Գրականության դասին.

- Երեխանե՛ր, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին:

Լռություն: Տեղից ելնում է Վարդանիկը.

- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ:

- Այո՛, այո՛:

- Վա՞յ... Բա ես արտագրել եմ:

1341թ., Նոստրադամուսիկը գնում է 6-րդ դասարան...

Ֆիզիկայի դաս, դասատուն զայրացած կանչում է նրան դաս պատասխանելու, դե ինքն էլ.

- Ընկեր Մարգո, ես օրվա դասը պատասխանե՞մ, թե՞ վաղվա:


Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.

- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է:

- Անցյալ, տիկին Անթառամ:


- Շա՞տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասը սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...


Կենսաբանության դասին ուսուցիչը հարցնում է.

- Ո՞վ կարող է մի քանի թռչուն թվարկել:

Մեկն ասում է.

- Կոկորդիլոս:

- Բալի՛կ ջան, կոկորդիլոսը թռչուն չէ, ո՞վ է քեզ նման հիմարություն ասել:

-Պապա՞ս:

- Ինչի քո պապան ո?վ է, որ:

- Արդարադատության փոխնախարարը:

- Հա՞, վայ, բալիկ ջան.... մոռացել էի.. ճի՞շտ է, թռչում է, բայց շատ ցածր, համարյա գետնին կպած:


Դասի ժամին Վարդանիկը ինչ-որ երգ է քթի տակ երգում: Ընկեր Մարգոն ասում է.

- Վարդանիկ, ինչու՞ ես քթիդ տակ երգում: Բարձր երգիր, որ բոլորս էլ լսենք:

- Չեմ կարող, ընկեր Մարգո, երգի մեջ «խուժան» բառեր կան:

- Ոչինչ, դու էլ էտ բառերի փոխարեն ասա` լա, լա, լա...:

Վարդանիկը երգում է.

- Էս ընկեր Մարգոն լա-լա-լա՜, լա-լա-լա՜, լա-լա-լա՜...


Դպրոցում.

- Երեխաներ, հանեք մատիտ եւ թուղթ: Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:

Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներին նրանց երեխաներից:

- Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:

Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:


Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.

- Ովքե՞ր իրենց բութ են համարում, թող կանգնեն:

Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:

- Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:

- Չէ, բայց դե անհարմար է, մենակ Դուք եք կանգնած...


Ուսուցիչը աշակերտին.

- Պատմի՛ր Տիգրան Մեծի մասին:

- Չեմ կարող, ընկեր Մանուչարյան, հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց հետեւից չեն խոսում:


Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.

- Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործո՞ւմ եք:

- Իհարկե, առաջին դասարանից:

Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:

Ուսուցչուհին ասում է.

- Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը եւ դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում