livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Տղան հորն ասում է.

- Հայրի՛կ, հիշո՞ւմ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:

- Այո՛, հիշում եմ:

- Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:


Ուսուցչուհի.

- Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:

Վերջին շարքում նստած աշակերտ

- Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:


Ուսուցչուհի.

- Գո՛ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչո՞ւ էր կիսատ:

Գոռ.

- Որովհետեւ մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:


Ուսուցչուհի.

- Արամ, կարող ես բացատրել ինչո՞ւ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:

Արամ.

- Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:


- Երեխանե՛ր, ինչո՞վ է կարեւորվում 1869 թվականը:

- Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

- Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարեւորվում:

- Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:


Քիմիայի դասին.

- Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:

- Կարմիր:

- Նստիր հինգ:

- Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:

- Վարդագույն:

- Նստի՛ր, չորս:

- Արա՛մ, իսկ քո՞նը:

- Սեւ:

- Երկու, դասարա՛ն, փախի՛ր:


Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարեւան աշակերտին եւ ասում.

-Ի՞նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:

-Ախորժա՛կ, արեւածագի՞ց:

-Արեւածա՞գ, օյ,  իսկ ես կարծեցի ձվածեղ է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում