livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

-Ինչի՞ց ես այդքան նիհարել, - հարցնում է մեկն ընկերուհուն:

-Տառապանքից: Ամուսինս դավաճանում է ինձ:

- է՛լ ինչո՞ւ ես տառապում, բաժանվիր:

-ՉԷ՛, մի քիչ Էլ նիհարեմ, հետո...


-Այն օրվանից, երբ ծանոթացա քեզ հետ, ոչ հաց եմ ուտում, ոչ ջուր եմ խմում եւ ոչ էլ ծխախոտ ծխում, - հանգստյան տան իր սիրուհուն ասում է մի մարդ:

- Մի՞թե այդքան ուժեղ ես սիրահարվել:

- Չէ, պարզապես փո՛ղ չի մնացել...


Զբոսայգու նստարանին սիրատոչոր զույգը գրկախառնված համբուրվում է: Երիտասարդը հանկարծ նկատում է, որ դիմացի նստարանին նստած տղամարդը ինչ-որ նշաններ է անում իր գրկի կնոջը:

-Ո՞վ ես եւ ի՞նչ նշաններ ես անում, գնա այստեղից, թե չէ..., - զայրացած ասում է երիտասարդը:

-Ես կգնայի, բայց բնակարանի բանալին քո գրկում համբուրվող կնոջ պայուսակում է...


-Հիշո՞ւմ   ես, երբ ինն ամիս առաջ գնացիր Սեւան իշխան բռնելու, - ընթրիքին ասում է կինն ամուսնուն:

- Հա՛, հիշում եմ:

-Այդ իշխաններից մեկն այսօր զանգեց եւ հայտնեց, որ դու հայրես դարձել:


Սիրուհու հետ ժամադրության պատրաստվող ամուսինը կնոջն ասում Է.

-Դե, վերջապես հասկացիր, որ ես այս ժամադրությունը մեր հարսանիքից շատ առաջ Էի նշանակել...


-Մի քանի օր առաջ տուն մտա, տեսնեմ` կինս ինչ-որ մեկի հետ անկողնում Է: Անմիջապես վատ բան անցավ մտքովս: Վազեցի, սառնարանի դուռը բացեցի եւ ինչ տեսնեմ օղու շիշը չկար,- պատմում Է մի հարբեցող ընկերոջը:


-Երեկ մի տղամարդ զանգեց եւ սպառնաց, թե գլուխս կթռցնի, եթե ես հանգիստ չթողնեմ իր կնոջը, - մտահոգ ասում Է մեկը:

-  Է՜, դու Էլ թող...

-  Բայց Էդ անասունը չասաց, ախր, թե ո՞վ Է իր կինը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում