livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Ուսուցիչը հարցնում է աշակերտին:

- Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:

- Որ չափառապատած չլի նի էշ էլ կմտնի:


Երկու մարդ զրուցում են.

- Բա ծնունդտ ե՞րբ ա:

- Մայիսի յոթին, իսկ քոնը ե՞րբ ա:

- Մամիկոնի քառասունքին:


Երեկոյան հայրը ստուգում է տղայի օրագիրը և բարկացած կանչում.

- Ինչո՞ւ ես անգլերենից «2» ստացել:

- Դե ուսուցչուհին հարցրեց. Հաու դու յու դու, ես էլ ասացի` սե բայ դու, 2 դրեց:


Աշխատակիցը դիմում է տնօրենին.

- Ես ուզում եմ խնդրել, որ աշխատավարձս ավելացնեք, թե չէ արդեն 3 կազմակերպություն հետաքրքրվում է ինձանով:

- Եվ որո՞նք են դրանք:

- Համատիրությունը, գազի ու ջրի մատակարարները...


Ապարացին ընկնում է փոսը և չի կարողանում դուրս գալ հետո ասում է.

- Էս վերջին անգամն եմ փորձում ստացվեց ստացվեց, չստացվեց կգնամ տուն:


Առավոտյան տղան ասում է մայրիկին.

- Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:

- Ինչո՞ւ բալես:

- Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի, Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի աթոռիս, մամ չգնամ էլի:

- Չէ', բալես, դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս...


Ծեր գինեգործին հարցնում են.

- Ինչպիսի՞ն պիտի լինի մառանը, որ գինին հնանա:

- Պինդ կողպած, - պատասխանում է գինեգործը:


- Բալիկս, ի՞նչ պետք է ասել, երբ հյուրերը գնում են,-հարցնում է մայրը փոքրիկ որդուն:

- Վերջապե՞ս, փառք Աստծո:


Երիտասարդը` քահանային.

- Տե'ր հայր, Ալմաստն արդեն երրորդ աղջիկն է, որ մերժում է ինձ:

- Հրաշալի է, որդի'ս, բայց մի' կարծիր, թե բախտդ միշտ այդպես բերելու է:


Աբարանցու ամենասիրած տոնը` Բադմինտոն:

Աբարանցու ամենասիրած գույնը` Լավագույն:

Աբարանցու ամենասիրած շորը` Տեղաշոր:


Մի մարդ գալիս է բժշկի մոտ:

- Բժիշկ երեխա չենք ունենում:

- Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք…

- Ես գիտեմ, ինձնից է: Ախր հայրս էլ երեխա չէր ունենում, պապս էլ, նրա հայրն էլ …

-…բա դու որտեղի՞ց ես:

-…ե՞ս, ես Կիրովականից եմ:


Ապարանի շրջանում ճանապարհին կանգնած հետիոտնը բարձրացնում է ձեռքը, կանգնեցնելով համընթաց մեքենան:

- Մինչև Ապարան շա՞տ հեռու է:

- Չէ, հեռու չէ:

- Ինձ կտանե՞ք Ձեզ հետ:

- Նստեք:

Մի ժամ անցնելուց հետո:

- Բա ասում էիք հեռու չէ:

- Այ հիմա հեռու է:


Շերլոկ հոմսը և Ուաթսոնը օդապարիկով հայտնվում են անծանոթ վայրում: Հոմսը անցնողներից մեկին հարցնում է.

- Որտեղ ենք մենք գտնվում:

Շերլոկ Հոմսը և Ուաթսոնը օդապարիկով հայտնվում Անցորդը մի փոքր մտածելուց հետո պատասխանում է.

- Դուք գտնվում էք օդապարիկում:

- Այս մաթեմատիկոսներից ոչինչ իմանալ հնարավոր չէ:

- Ինչպես իմացաք, որ մաթեմատիկոս էր:

- Նախ մտածեց, նոր պատասխանեց, ապա հայտնեց մեր գտնվելու ճշտգրիտ տեղը և երրորդ` նրա ասածը բոլորովին օգտակար չէր:


- Այս ի՞նչ եմ տեսնում: Կոնյա՞կ եք խմում:

Բայց չէ՞ որ դուք սթափության ընկերության նախագահն եք:

- Հա', բայց հիմա արձակուրդում եմ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում