Իմ սիրած տղայի մոտ անձի երկվություն է նկատվում:
- Աստված իմ, ինչպե՞ս ես ապրում նրա հետ:
- Հերթով:

Հարցնում են օլիգարխին.
- Որտե՞ղ եք վաստակել Ձեր առաջին միլիոնը:
- Հեռավոր Հյուսիսում. ինքնաթիռը բեռնեցի ձյուն և վաճառեցի այն մի աֆրիկյան երկրի:
- Ձյո՞ւնը վաճառեցիք:
Ինչո՞ւ ձյունը: Ինքնաթիռը:

- Վարդո՛ւշ, դու խելագարվե՞լ ես: Ինչո՞ւ ես սև զգեստ վերցնում ծովափ գնալիս:
- Հարկավոր է ամեն ինչ նախատեսել: Իմ ամուսինը լողալ չգիտի...

- Կյանքում ոչինչ հավերժ չկա:
- Մի՛ ասիր: Ահա դու ծնվում ես, գնում մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտն ես ավարտում, ամուսնանոմ, երեխաների հետ դուրս ես գալիս զբոսնելու, իսկ շքամուտքի պառավները նույնն են:

Ժառանգականությունն այն է, որին դուք անվերապահորեն հավատում եք, երբ ձեր երեխան գերազանց առաջադիմություն է ցուցաբերում:

- Ծանոթացա մի աղջկա հետ: Սակայն նրա ծնողները դեմ են մեր երջանկությանը: Նրանք ցանկանում են, որ մենք ամուսնանանք:

Դեղատանը.
- Կներեք, որտե՞ղ են հղիությունը որոշելու թեստերը:
- Պահպանակների դարակից աջ:
- Եթե ես իմանայի, թե որտեղ են պահպանակները, ես չէի խնդրի հղիություն որոշելու թեստը:

- Ես բարի եմ, սակայն բարի գործերի համար փողս չի բավարարում:

Հակառակ լվանալու լավագույն միջոցների գովազդին` աման լվանալու լավագույն միջոց մնում է կինը:

- Սիրելի՛ս, գնա խանութ:
- Անուշի՛կս, բայց ախր նայիր, թե ինչպիսի զզվելի եղանակ է. լավ տանտերը նույնիսկ շանը դուրս չի անի տնից:
- Դե լավ, համոզեցիր: Գնա մենակ` առանց Բոբիկի:

Տղամարդը ռեստորանում բորշչ է պատվիրում: Մատուցողուհին.
- Ձեզ ինչպիսի՞ բորշչ` կանա՞չ, ճակնդեղի՞, թե՞ տնական:
- Տնական:
Մատուցողուհին բերում է բորշչով ափսեն, դնում է սեղանին և գոռում.
- Որտե՞ղ էիր թափառում ամբողջ գիշերը, անասո՛ւն: Ամբողջ երիտասարդությունս փչացրեցիր, զխտկվի՛ր:

- Դե՛, ինչպիսի՞ն էր քո նոր ընկերը, Անժելա՛:
- Նա շուռ եկավ և սկսեց խռռացնել դեռևս ռեստորանում:

Կինն այնքան գեղեցիկ էր, որ արդեն չէր կարող լինել ո՛չ խելացի, ո՛չ բարի:

Ամանոր, երիտասարդություն... Դու արդեն հասկանում ես, որ Ձմեռ պապը չի գա, բայց ամեն դեպքում հույսեր ես փայփայում, որ Ձյունանուշիկը կարող է գալ:

Զբոսաշրջիկը փոքր իսպանական քաղաքում դիմում է գիդին.
- Այս ի՞նչ է պատահել: Բոլոր բնակիչներն այնպես ուրախ են, ամենուր ծիծաղ է, բոլորը ողջագուրվում են, գրկախառնվում, շնորհավորում միմյանց, հրավառություն է, պարեր և այս հիանալի իսպանական գինին... Ցավալի է, որ նման տոն է, իսկ ես գնում եմ: Գուցե մնա՞մ մի քանի օր էլ:
- Ոչ-ոչ, մի՛ անհանգստացեք, նրանք այդպես Ձեզ են ճանապարհում: Պարզապես Դուք մեկնող վերջին հայ զբոսաշրջիկն եք:

Հաղորդավարը.
- Հեռաց՛եք հեռուստացույցից և հեռու տարեք ծանր առարկաները: Հիմա մեր հեռուստաընկերությամբ ֆինանսների նախարարը խոսելու է հարկերի մասին: