livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Տղամարդը գիշերվա երեքին զանգահարում է վերեւի հարեւանին եւ արտասվախառն հարցնում.

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ եւ բարձր դաշնամուր նվագում:

- Այո... Բայց հասկացեք... Ներեցե՛ք, վաղը ես կարեւոր համերգի եմ... Ես փորձում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞...

- Դե... Այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք արտասվում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզում է դասական երաժշտությո՞ւնը...

- Օ, այո՛... Ու նաեւ զոքանչս է կախվել...

 

Ձայն վիրահատարանում.

- Մենք նրան կորցնում ենք... Մենք նրան կորցնում ենք... Մենք նրան կորցրեցինք:

Ձայն վերեւից.

- Ամեն ինչ կարգին է. մենք նրան ընդունեցինք:

 

Մենք բոլորս` բելառուսները, ուկրաինացիները, ռուսները, բոլոր-բոլորս երազում ենք ապրել միասին մի մեծ, հարուստ եւ շատ համերաշխ երկրում... Օրինակ` Ավստրալիայում:

 

- Աղջկա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ես տոնածառի հետ:

- Կտրես եւ բերես տո՞ւն:

 

- Այսօր խոհանոցում նոր լվացարան եմ տեղադրելու:

- Իսկ ինչո՞վ նախկինը քեզ չէր բավարարում:

- Ցածր է, որպեսզի ծորակից թեյնիկը ջուր լցնես, ստիպված պետք է լվացարանի ամբողջ ամանեղենը լվանաս:

 

- Դե ինչ, քեզ հաջողվե՞ց դնել ատամի իմպլանտներ:

- Ո՛չ: Բժիշկն ինձ մոտ հայտնաբերեց լուրջ հակացուցում:

- Ինչպիսի՞:

- Անհրաժեշտ գումարի բացակայություն:

 

Ռաբինովիչն իր բանջարանոցում գտավ ցարական ժամանակի ոսկե դրամներ: Օրենքի համապատասխան` նա ազնվորեն իրեն վերցրեց 25 տոկոսը, իսկ մնացածը նորից պահեց:

 

«Սիրելի՛ Ձմեռ պապ: Ամբողջ տարին ես ինձ լավ եմ պահել... Դե՛, գրեթե ամբողջ տարին... Դե՛, երբեմն... Դե լավ, լավ... Ամեն ինչ ինքս կգնեմ»:

 

- Դու հիմար ես:

- Բայց հո գեղեցիկ եմ:

- Ո՞վ է քեզ ասել:

- Դու:

- Եվ դու հավատացե՞լ ես:

- Իհարկե:

- Ուրեմն հիմար ես:

- Բայց հո գեղեցիկ եմ:

 

Զանգ տուրիստական ընկերություն.

- Բարեւ Ձեզ, մենք կցանկանայինք հանգստանալ:

- Եվ որքա՞ն գումար ունեք դրա համար:

- Դե, տասնհինգ հազար դրամ:

- Հանգստացե՛ք...

 

- Ասացե՛ք, իսկ ե՞րբ է Ձեր ծննդյան օրը:

- Իսկ Ձեր ինչի՞ն է դա հարկավոր:

- Հենց այնպես... Հետաքրքիր է իմանալ, թե երբ է բնության հանգստյան օրը:

 

Հանրակացարանի աղջիկներն իրենց ընկերուհուն նախապատրաստում են առաջին ժամադրությանը. «Դե՛, խմիր՛ մի 50 գրամ քաջության համար»:

- Իսկ միգուցե ավելի լավ է 100 գրամ հիմարության համա՞ր,- ասում է աղջիկներից ամենափորձառուն:

 

Կորպորատիվ. կա՛մ դրա ժամանակ ձանձրանում ես, կա՛մ դրանից հետո` ամաչում:

 

Պարաշյուտով թռիչքի հրահանգիչն ինքնաթիռում.

- Առաջինը գնաց, երկրորդը գնաց, երրորդը գնաց: Պարաշյուտները չենք մոռանում, չենք մոռանում...

 

Մոնղոլիայում անցկացվեց նմանակների մրցույթ... Հաղթեցին բոլորը:

 

Բազմազավակ ընտանիքում ամենամեծ երեխան հավաքել է բոլորին մի սենյակում եւ հարցնում է.

- Ո՞վ է կերել ներկերը:

Ոչ մեկը չի խոստովանում: Աղջիկը չի հանգստանում, նորից է հարցնում.

- Ո՞վ է կերել ներկերը:

Կրկին լռություն է տիրում:

- Վերջին անգամ եմ հարցնում` ո՞վ է կերել իմ քաղցր ներկերը:

Ամենափոքրը պատասխանում է.

- Դու ո՞ւմ ես խաբում, դրանք բոլորովին էլ քաղցր չեն...

 

- Լուսյա՛, իսկ ի՞նչ ես անում դու այսօր երեկոյան: Դու միայն որեւէ վատ բան մի մտածիր... Իսկ եթե մտածես, ապա... այդ միտքը քեզ դո՞ւր է գալիս:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում