livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

- Ես բոլորովին էլ վերջին սրիկան չեմ. ինձնից հետո երկու հոգի հերթ են պահել:

 

- Ինչո՞ւ ես այդքան տխուր:

- Երեկ մտա մետրո, իսկ այնտեղ մի հրաշք աղջիկ էր նստած:  

Երիտասարդ, ոտքերը մինչեւ ականջները, գեղեցկուհի... Ես  

չդիմացա եւ նրան աչքով արեցի...

- Իսկ նա՞:

- Կանգնեց եւ տեղն ինձ զիջեց:

 

Նախանշան. «Եթե ճայերը թռչում են ետեւներն առաջ, նշանակում  է` ուժեղ քամի է»:

 

Կատյան, ով հինգերորդ դասարանից սովորում էր հոգեբանություն,  

երազում էր ոչ թե ասպետի, այլ գժի մասին: Եվ, ամուսնանալով, ի  

տարբերություն ընկերուհիների, բարոյական վնաս չստացավ:

 

Նախկինում ես սիրում էի ամառը, սակայն հետո հասկացա, որ  

ամառ կարող է լինել տարվա ցանկացած եղանակին` միայն թե  

փող լինի: Հիմա ես փող եմ սիրում:

 

Նախագահի պաշտոնում կառավարության հետ առաջին  

հանդիպումից հետո: Ժիրինովսկին վերադառնում է իր  

աշխատասենյակ եւ հոգնած թուլացնում է փողկապը.

- Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ  

գտնվում եմ հոգեբուժարանում:

Թիկնապահներից մեկը հանում է բջջային հեռախոսը եւ քաշվում է  

մի անկյուն.

- Վլադիմիր Վլադիմիրովիչ, նա ամեն ինչ գիտի:

 

Հանդիպում են երկու ընկեր:

- Դե, ինչպիսի՞ ազդեցություն թողեց քեզ վրա կնոջիցդ բաժանվելը:  

Շա՞տ ծանր տարար:

- Հիմա արդեն սարսափելի չէ: Իսկ առաջին շաբաթներին քիչ էր  

մնում խելագարվեի ուրախությունից:

Ասել այն, ինչ մտածում ես, դժվար չէ, բայց ցավոտ է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում