livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

 

Ամուսինը աշխատանքից տուն է վերադառնում: Կինը գոռալով հարձակվում է նրա վրա.

- Այդ ի՞նչ շրթներկ է գլխիդ վրա:

- Դա շրթներկ չէ, դա արյուն է, քիչ առաջ շքամուտքում երկաթե ձողով գլխիս հարվածեցին եւ փողերս տարան:

- Դե տե՛ս, բախտդ բերեց, որ շրթներկ չէ...

 

Ոչինչ մի՛ անի առաջին անգամից, հակառակ դեպքում ոչ ոք չի գնահատի, թե դա որքան բարդ էր:

 

Միայնակ տղամարդը փնտրում է սեր, փաղաքշանք, փոխըմբռնում եւ... խժռելու ինչ-որ բան:

 

Ես հաշվել եմ, որ Երեւանում բնակարան գնելու համար հարկավոր է 400-450 տարի աշխատել... Տեսնո՞ւմ եք` կառավարությունը հոգ է տանում, որ մենք երկար ապրենք:

 

Ամուսնությունն այն կառույցն է, որը թույլ է տալիս երկու մարդու միասին լուծել խնդիրներ, որոնք երբեք չէին ծագի, եթե ամուսնությունը չլիներ:

 

Թթվածնի ամենամեծ սպառողները պետերն են. երբ նրանք չեն լինում, շնչելը հեշտանում է:

 

- Սիրելի՛ս, իսկ դու որտեղի՞ց գիտես այն ամենի մասին, ինչը մեր աղջիկներին խորհուրդ ես տալիս չանել:

 

Արշավինի կինը.

- Անդրյուշա՛, դու որտե՞ղ էիր:

- Ֆուտբոլ էի խաղում:

- Իսկ ինչո՞ւ մարզաշապիկդ չոր է, եւ նրանից քրտնքահոտ չի գալիս:

- Բայց, ախր, ես հավաքականից էի խաղում...

 

... Սլանում էին վերելակով գիշերային քաղաքով:

 

- Ինձ համար միշտ հեղինակություն էր հորս սեւ գոտին:

- Այդպես զարդարված ո՞ւր է գնում Վաչոն:

- Ոտքերը կոտրելու:

- Իսկ ինչո՞ւ:

- Չէ՞ որ նրա սիրուհին երրորդ հարկում է ապրում:

- Բայց նա արդեն քանի տարի սիրուհու մոտ է գնում, եւ ոչինչ չի պատահել:

- Սիրուհու ամուսնու աշխատանքային օրն այսօր կարճ է, իսկ Վաչոն այդ մասին չգիտի:

 

Տղամարդը համարվում է հասուն, երբ չի առանձնանում հղի կանանց շրջապատում...

 

- Ալո՛, մա՛մ: Ես եղբայր եմ ուզում:

- Լա՛վ, դու եղբայր կունենաս:

- Ալո՛, պա՛պ, ես պայմանավորվել եմ: Այսօր երեկոյան դու կարող ես սեքսով զբաղվել: Քեզանից ստանամ թմբուկ եւ մատիտ:

 

Բժշկական համալսարանում:

- Իսկ որտեղի՞ց եք վերցնում կմախքները:

- Աշխատակիցների պահարանից:

 

Երբեք մի՛ ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, ում հետ կարող ես ապրել: Ամուսնացի՛ր նրա հետ, առանց որի չես կարող ապրել:

 

- Գիտե՞ս, սիրելի՛ս, ինձ դժվար է գտնելը, հեշտ` կորցնելը:

- Սիրելի՛ս, դու կարծես իմ գուլպան լինես:

 

- Դե, ինչ, Անգլիայում քո անգլերենով խնդիրներ եղա՞ն:

- Ինձ մոտ` ոչ, անգլիացիների մոտ եղան:

 

- Դու նեղացե՞լ ես:

- Ոչ:

- Խի՞ստ:

- Այո:

 

- Դու մենա՞կ ես գնալու, Անահի՛տ: Չէ՞ որ մութ է:

- Ոչինչ: Ես կաշխատեմ ոչ մեկին չվախեցնել:

 

Երբ ես ծնվեցի, տանը ոչ ոք չկար, սակայն խոհանոցում գրություն էր դրված. «Կաթը սառնարանում է»:

 

- Լսի՛ր, Վարդուշ, իսկ դու այնքան էլ սարսափելի չես:

- Ես Վարդուշը չեմ, այլ նրա եղբայր Արտուշը:

 

Միջին տարիքն այն է, երբ քեզ համար միեւնույն է, թե ուր է գնում կինդ, միայն թե դու նրա հետ քարշ չգաս:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում