Իսկական տղամարդը միշտ էլ կարող է կնոջից ստանալ այն, ինչ հենց կինն է նրանից ուզում:
Հիշե՛ք, որ Չարը երբեք չի հաղթի Բարուն: Գուցե միայն լրացուցիչ ժամանակում կամ էլ տասնմեկմետրանոց հարվածներով: Իսկ այնպես` երբեք:
Անցումում հանդիպեցի Եհովայի վկաների: Նրանց համոզեցի գնել իրենց գիրքը:
Դրամի այն նվազագույն քանակը, որը բավարարում է նրա համար, որ ամեն օր գնաք աշխատանքի, իսկ երեկոյան չգնաք բարիկադներ, կոչվում է աշխատավարձ:
Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ եւ մահացան միեւնույն օրը: Տղամարդը` Երեւանում, կինը` Լոս Անջելեսում: Այդպես էլ երբեւէ չհանդիպելով:
- Մի կողմից դու գեղեցկուհի ես... - Իսկ մյուս կողմի՞ց: - Մյուս կողմից դեմքդ է:
Դեղատուն է գնում մի կին եւ խնդրում, որ իրեն տան ցիանիդի կալիում: - Բայդ դա շատ ուժեղ թույն է: Ես չեմ կարող այն վաճառել: Ձեր ինչի՞ն է այն պետք: - Ուզում եմ տալ ամուսնուս: - Դա հանցագործություն է. նա կմեռնի: Կինը պայուսակից հանում է մի լուսանկար: Դեղավաճառը ուշադիր նայում է: Լուսանկարում այդ կնոջ ամուսինն է դեղավաճառի կնոջ հետ: - Ինչո՞ւ միանգամից չասացիք, որ դեղատոմս ունեք:
- Բարե՛ւ: Իսկ ես կարծում էի, որ դու մահացել ես: - Ի՞նչ ես ասում: Ինչո՞ւ ես այդպես կարծում: - Առավոտյան տեսա Անուշին, եւ նա այնքան լավ բաներ ասաց քո մասին:
- Վերջերս վիճեցի բռնցքամարտիկի հետ: Չեմ հիշում` ով էր ճիշտ: |
Կաթը լի նում է թարմ, ստերիլիզացված, պաստերիզացված եւ խտացած: Եվ այդ իսկ պատճառով կովն ունի չորս պտուկ:
Եթե դու շաբաթվա ընթացքում կրկին հինգ կիլոգրամ քաշ ես ավելացրել, ուրեմն այդ դիետան քեզ խորհուրդ է տվել լավագույն ընկերուհիդ: - Մայրի՛կ, ահա իմ ընկերը, ծանոթացի՛ր: Չի խմում, չի ծխում, չի հայհոյում: - Աղջի՛կս, իսկ նրա հետ չե՞ս ձանձրանում:
- Ինձ թվում է, որ ես արդեն հասել եմ ֆինանսական կայունության: - Եվ ինչպե՞ս է դա արտահայտվում: - Նրանում, որ փող չեմ ունեցել, չունեմ եւ դժվար թե ունենամ:
- Սաք՛ո, կես լիտրից հետո կարո՞ղ ես աշխատել: - Կարող եմ: - Իսկ մեկ լիտրից հետո՞: - Կարող եմ: - Իսկ երկու լիտրից հետո՞: - Աշխատել չեմ կարող, սակայն կղեկավարեմ:
Մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց կյանքի մանրուքները չեն հետաքրքրում, երբեք ննջարանում չեն քնել միակ մոծակի հետ:
- Տղե՛ք, կինս վերջերս հանգստավայրից վերադարձել է, այնքան լավիկն է դարձել, որ չես ճանաչի: - Բայց դա բոլորովին ուրիշ կին է: - Ճի՞շտ: - Իհարկե... - Ես էլ զարմանում եմ, թե նա ինչու է տանը դժվար կողմնորոշվում:
Վիրաբույժները սովորել են փոխել մարդու սեռը, հիմա հերթը հասել է ազգությունը փոխելուն:
- Դու շատ լավ երեւակայություն ունես: - Ի՞նչ իմաստով: - Քեզ շատ ես երեւակայում:
- Բարեւ Ձեզ, ինձ Սոչիի երկու տոմս տվեք: - Ինչո՞ւ: Ախր փետրվարն է: Ի՞նչ եք այնտեղ մոռացել: - Երեխայիս...
- Սիրելի՛ս, hրավիրում եմ քեզ ընթրիքի մոմերի լույսի ներքո, որը սահուն կերպով կվերածվի նախաճաշի: - Օհո... Ի՞նչ է, մենք ամբողջ գիշեր խժռելո՞ւ ենք: |