livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 27, 2020

fate7 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո, 2010-ի աշնամը Լարիսա Աղջոյանը վերադարձել էր Հայաստան: Նա մտադրվել էր իր կյանքը դասավորել հայրենի հողում` հայ տղամարդու հետ...

Հայաստանում նա միայնակ ապրել էր իր բնակարանում` Ջերմուկում: 2011-ի հունվարին Լարիսան հանդիպել ու սիրահարվել էր Արմեն Վարդանյանին: Ջերմուկի քաղաքային համայնքի 30-ամյա անդամը վայելել էր ոչ միայն Լարիսայի սերը, այլեւ նրա գումարները: Ծանոթանալուց երեք ամիս անց Լարիսան իմացել էր, որ հղի է: Սիրո պտուղը, սակայն նրա համար դարձավ բարոյահոգեբանական առաջին ապտակի պատճառը: Արմենը պահանջել էր, որպեսզի Լարիսան ընդհատի հղիությունը: Լարիսան կտրականապես հրաժարվել էր: Ըստ նախաքննության մարմնի` Արմենը չէր հուսահատվել մայր դառնալու ցանկությամբ լցված Լարիսայի համառությունից, եւ նա որոշել էր այդ իրավիճակն էլ օգտագործել իր շահերին: Արմենը խոստացել էր ամուսնանալ, ՙտեր կանգնել երեխային՚ եւ ծանոթացրել էր իր ծնողների հետ: Կրկին ոգեւորված Լարիսան իր ՙապագա ամուսնու՚ հետ ՙզագս՚ գնալու փոխարեն 2011թ. հունիսի 21-ին այցելել էր ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ի Ջերմուկի մասնաճյուղ: ՙՍիրեցյալի բիզնեսը զարգացնելու համար՚ Լարիսան վերցրել էր 524 000 դրամ վարկ: Վարկը ձեւակերպվել էր Լարիսայի հորաքրոջ անվամբ: Վերջինս այդ գործարքից տեղյակ չէր եղել:

Մեկ ամիս անց կեղծիքը բացահայտվել էր, եւ բանկը պահանջել էր սեղմ ժամկետում վերադարձնել վերցրած գումարները: Երբ բանկից այդ մասին հայտնել էին Լարիսայի ՙվարկառու՚ հորաքրոջը...

Քրեական գործում Լարիսայի վիճակը նկարագրված է այսպես. ՙԼարիսա Աղջոյանը հայտնվել էր դժվարին եւ անելանելի վիճակում, խիստ լարվել է, ընկճվել ու իր մերձավորներից, բարեկամներից, հնարավոր այլ անձանցից գումարներ է խնդրել՚:

Ի՞սկ Ա. Վարդանյանը ...

Համայնքի ՙընտրյալը՚ ստիպել էր հղի կնոջը ամեն գնով գումար հայթայթել եւ մարել վարկը, սպառնալով այլապես դադարեցնել նրա հետ հարաբերությունները եւ հրաժարվել սպասվող երեխայից:

Մահվան օրը  Լարիսան հեռախոսով լացակումած իր ազգակիցներից մեկից  օգնություն էր խնդրել` ասելով, որ դա իր համար ՙշատ կարեւոր է, կյանքի հարց է...՚:

Մեջբերում դատական ակտից. ՙԱյդ օրերին Լարիսան գտնվել է արտակարգ վիճակում, օգնություն է խնդրել բոլորից, նույնիսկ` վաղեմի ծանոթներից, սակայն դժվարացել է դիմել մորն ու եղբորը, որոնցից ամաչել է... Լարիսա Աղջոյանը ստեղծված պայմաններում իր սիրած տղայից եւ իր երեխայի ապագա հորից չստանալով ակնկալվող ֆինանսական եւ հոգեբանական որեւէ օգնություն, իր ուժերով չկարողանալով հայթայթել անհրաժեշտ գումարը, չդիմանալով սիրած անձնավորության կողմից իրեն պատճառած հոգեկան ծանր տառապանքներին եւ դաժան, ոչ մարդկային վերաբերմունքին, այլ ելք չգտնելով` ստեղծված վիճակից դուրս գալու համար եւ վերջնականապես խաբված զգալով Արմեն Վարդանյանի կողմից, օգոստոսի 1-ին` իրենց տանը դիմել է ինքնասպանության` խմելով քացախաթթվի լուծույթ՚...

Ամբաստանյալ Արմեն Զորիկի Վարդանյանը քննիչներին ու դատարանին ներկայացրել էր գրեթե նույնը, ՙմի փոքր ճշգրտումներով՚. երեխան իրենից չէր, գումարներ չէր վերցրել: Այդ անձը ասել էր նաեւ, որ Լարիսայի մահվան օրը հանդիպել էր նրա հետ, ՙմի 10-15 րոպե զրուցել ենք, Լարիսան եղել է բարձր տրամադրությամբ...՚:

Արմավիրի մարզի ընհանուր իրավասության դատարանը Ա. Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ ¥ նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության հասցնելը¤ մասով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձեւով` երկուսուկես տարի ժամկետով:

Մնում է ավելացնել, որ դատավճիռը բողոքարկել է միայն մեղադրյալը:

Սակայն` չկայացած մոր ու չծնված երեխայի համար էականը դա չէ...


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում