livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

bujkuyrՇարունակելով մեր նախորդ համարներում ներկայացված կին-սերիական մարդասպանների մասին պատմությունները` ներկայացնենք մեկին, ով երազում էր իր կատարած սպանությունների քանակով ռեկորդակիր դառնալ: Եվ իր այդ ցանկության մասին հայտարարում էր մի առանձնահատուկ հպարտությամբ: «Սպանել ավելի շատ մարդկանց, անօգնական մարդկանց, քան դա արել է որեւէ մեկ այլ տղամարդ կամ կին»: Ահա այսպես էլ դատավարության ժամանակ մասնագիտությամբ բուժքույրը բացատրեց այն շարժառիթները, որոնցից ելնելով խլել էր իր խնամքի տակ գտնվող ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք...

«Ուրախ Ջեյն» մականունով ամերիկուհի Ջեյն Տոպպանը ¥իսկական անունը` Հոնորա Քելլի¤ լույս աշխարհ է եկել 1857թ.-ին` Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Հոնորայի մանկության մասին քիչ բան է հայտնի, չնայած որ մարդասպանությունների հետ կապված նրա հակումը, ինչպես հետագայում բացատրում էին մասնագետները, ձեւավորվել է դեռ ծննդյան պահին: «Վատ ժառանգականություն»: Համենայնդեպս, այսպես է մեկնաբանել տարիներ անց տեղի ունեցած դատավարությանը մասնակցած հոգեբաններից մեկը: Եվ դրանում, կարծես թե, ճշմարտության հատիկ կա: Մայրը` Բրիջիտ Քելլին, մահացել է տենդից դեռ բոլորովին երիտասարդ հասակում` դստեր ծննդից շատ չանցած: Իսկ ահա իր անհավասարակշիռ, սադիստական բնավորությամբ «հռչակված» հորը` Իռլանդիայից ներգաղթած Պիտերին քաղաքում կնքել էին «Խելագար Քելլի» անվամբ, ու, թերեւս, հենց նրան էլ Հոնորա-Ջեյնը «պարտական» էր սպանելու նման բուռն հակումով:

Կնոջ մահվանից երեք-չորս տարի անց` 1963թ-ին, Պիտերն իր երկու աղջիկներին` ութամյա Դելիային եւ վեցամյա Հոնորային հանձնում է աղքատ երեխաների համար նախատեսված ապաստարան-մանկատուն: Դելիան ապաստարանում է մնում մինչեւ 12 տարին լրանալը: 1968թ.-ին նրան որպես աղախին են տեղավորում Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Սակայն շատ չանցած` նա փողոցում է` որպես մարմնավաճառուհի: Ի վերջո, Դելիան մահանում է երիտասարդ հասակում` հարբեցողության արդյունքում:

Իսկ ահա Հոնորային ապաստարանում հայտնվելուց մեկ տարի անց` 1964թ.-ին, դաստիարակության է վերցնում Էնն Ս. Տոպպանի ընտանիքը: Այստեղ արդեն Հոնորա Քելլին դառնում է Ջեյն Տոպպան: Ի տարբերության քրոջ` Ջեյնի կյանքը շատ ավելի նորմալ հունով էր ընթանում: Համենայնդեպս, հետագա 20 տարիներին ոչ մի արտառոց իրավիճակի մասին տեղեկություն չկա: Մինչեւ որ 1885թ.-ին մասնակցեց Քեմբրիջի հիվանդանոցում բուժքույրերի դասընթացներին: Հենց ուսումնառության ժամանակ էլ պրոֆեսորներից մեկը նկատեց, որ Ջեյնը չափից դուրս, մի տեսակ ոչ նորմալ հետաքրքրություն է ցուցաբերում այն լուսանկարների նկատմամբ, որոնցում պատկերված էին դիահերձման պատկերներ: Սակայն այդ հանգամանքին այդպես էլ ոչ մեկը լուրջ ուշադրություն չդարձրեց, եւ Ջեյնը, գերազանցությամբ ավարտելով ուսումնառությունը, սկսեց զբաղվել հիվանդների խնամքով: Եվ հենց նրանք էլ, ելնելով աղջկա ուրախ բնավորությունից, նրան կնքեցին «Ուրախ Ջեյն» մականունով...

Եվ ահա հենց Քեմբրիջում էլ Ջեյնը սկսեց «մասնագիտանալ» բժշկական այնպիսի անձնական նախաձեռնություններով, որոնք, եթե ժամանակին բացահայտվեին, «Ուրախ Ջեյնի» փոխարեն նրան հաստատ կկնքեին «Սարսափելի Ջեյն», «Մոլագար Ջեյն» կամ այդ կարգի մեկ այլ մականունով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ջեյնը, գոնե ինքն իր մեջ, սկսեց չհամաձայնվել իր խնամակալության տակ գտնվող հիվանդների համար արված բժշկական նշանակումների հետ: «Որքան էլ անհավանական թվա, սակայն իր հանցագործությունների նախնական փուլում Ջեյնը իրեն պատկերացնում էր հիվանդներին «հիմար» բժիշկներից փրկողի դերում»: Այս եզրակացությունը այն ժամանակների հոգեբաններից մեկինն է: «Ջեյնի հիվանդ ուղեղում այն համոզմունքն էր ձեւավորվել, որ իր հիվանդներից մի քանիսին արված բժշկական նշանակումները սխալ կամ թույլ էին, եւ նա ուզում էր հիվանդներին փրկել ու սկսեց դիմել սեփական բուժման մեթոդներին: Իսկ ահա դրանից հետո արդեն ավելի լավ բուժելու համար Ջեյնը որոշեց զբաղվել պրակտիկ ինքնակրթությամբ` իր զառանցանքային «բուժման» մեթոդները փորձարկելով հիվանդների վրա»: Եվ այդ եզրակացությունն այսօր էլ բավականին հիմնավոր է թվում: Բանն այն է, որ, սկսելով իր աշխատանքային գործունեությունը, Ջեյնը սկսեց փոխել այն դեղաչափերը, որոնք բժիշկներն էին նշանակում: Շատ չանցած` արդեն Ջեյնը հիվանդների համար կազմում էր իր սեփական հիվանդության թերթիկները` փորձելով արդեն ողջ բուժման գործընթացն իր ձեռքը վերցնել: Եվ մահվան առաջին դեպքերից հետո էլ սկսվեց Ջեյնի «ինքնակրթության» փուլը: Այդ ժամանակ արդեն նա սկսեց անօգնական հիվանդների վրա կիրառել տարբեր պրեպարատներ եւ դրանց չափաքանակներ` հիմնականում նախապատվություն տալով թմրանյութերի բարձր չափաքանակներին: Ժամերով փակված հիվանդների հետ` Ջեյնը «ուսումնասիրում» էր իր փորձերի ազդեցությունը...

Բայց ոչ միայն: Ձերբակալվելուց հետո Ջեյնը եւս մեկ սենսացիոն խոստովանություն կատարեց, որ մահվան շեմին հայտնված հիվանդներն իրեն անհաղթահարելի սեռական գրգռվածություն էին պատճառում: Ուստիեւ, հիվանդին ներարկելով թմրանույութի մահացու քանակություն, Ջեյնը մտնում էր նրա անկողին եւ սկսում հագուրդ տալ իր սեռական կրքերին, մինչեւ հիվանդը կա՛մ կվերածվեր դիակի, կա՛մ բախտը կբերեր, եւ դուրս կգար «դոզայի» տակից: Սակայն դա այնքան էլ բախտը բերել չէր. թմրանյութի ազդեցությունից դուրս եկած հիվանդն աչքերի առաջ տեսնում էր պատրաստակամ բուժքրոջը` «Ուրախ Ջեյնին»` առանց պատկերացնելու, որ, քանի դեռ ինքն անզգայացած վիճակում պայքարում էր կյանքի համար, Ջեյնը նույն պահին անկողնում հաճելի ժամանակ էր անցկացնում: Սակայն ուշքի գալը փրկություն չէր, քանի որ շատ շուտ Ջեյնը նրա հետ կրկնում էր այդ «բուժման մեթոդը»: Եվ, Ջեյնի խոստովանմամբ, միայն հատուկենտ հիվանդներ են, որ առաջին «սեքսաթերապիայից» հետո կարողացել են ուշքի գալ եւ տարբեր պատահականությունների շնորհիվ ազատվել են իր «խնամակալությունից» ու փրկվել:

Ամենատարօրինակն այն էր, որ 1885թ.-ից մինչեւ 1889թ.-ը Քեմբրիջի հիվանդանոցում աշխատած եւ 4 տարում միայն հայտնի փաստերով 20-ից ավելի մարդու կյանք խլած Ջեյնի վրա այդպես էլ որեւէ կասկածի նշույլ չընկավ: Եվ նույնիսկ 1889թ.-ին նրան երաշխավորեցին Մասսաչուսեթսի ընդհանուր հոսպիտալում աշխատանքի տեղավորվելու համար:

Նոր աշխատավայրում էլ ամեն ինչ նույնն էր. թմրանյութի բարձր չափաքանակի ներարկում, մինչեւ մահը սեքս հիվանդի հետ... Եվ այստեղ էլ մեկ տարում մոտ տասը սպանություն եւ.. ոչ մի կասկած:

Կրկին վերադարձ Քեմբրիջի հիվանդանոց: Սակայն այս անգամ Ջեյնն այստեղ երկար չաշխատեց` թույլ տալով մեկ կոպիտ սխալ. իր բարձր դեղաչափի անձնական նշանակումը Ջեյնը կեղծ հիվանդության թերթիկի փոխարեն գրել էր իսկականի վրա: Հասկանալի է` դա հայտնաբերվեց, սակայն, համարելով ընդամենը մասնագիտական անփութություն, Ջեյնին պարզապես հեռացրեցին աշխատանքից:

bujquyr1Եվ ահա դրանից հետո Ջեյնը սկսում է մասնավոր բուժքրոջ կարիերա: Այս անգամ արդեն նրա հանցագործությունները սկսում են քիչ-քիչ ձեռք բերել շահադիտական բնույթ: Այսպես` 1895թ.-ին նրա զոհը դարձավ վարձակալած բնակարանի սեփկանատերը, եւ այդ սպանությունը ավելի շատ ֆինանսական խնդիրներ էր լուծում Ջեյնի համար: 1899թ-ին Ջեյնի զոհը դարձավ ժամանակին նրան խնամակալության վերցրած Էնն Ս. Տոպպանի հարազատ դուստրը` Էլիզաբեթը: Կասկածներ կային, որ դա հետապնդում էր ժամանակի ընթացքում ինչպես Էնն Ս. Տոպպանի, այնպես էլ` Էլիզաբեթի ամուսնու ունեցվածքին տիրանալու նպատակ: Սակայն դրա համար պետք էր ժամանակ, մինչեւ Էլիզաբեթի սպանության հետքերը լրիվ կջնջվեին: Եվ Ջեյնը տեղափոխվեց այլ աշխատանքի` խնամելու ծերունի Օլենդ Դեւիսին, որի կինը նոր էր մահացել: Եվ ահա, հաշված շաբաթների ընթացքում մահանում են ծերունի Դեւիսը, նրա երկու աղջիկները: Այդ հանկարծահաս մահերն էին, որ խառնեցին Ջեյնի հաշվարկները. մահացածների հարազատների մոտ համառ կասկածներ առաջացան, եւ Ջեյնը ստիպված էր արագ հեռանալ` փորձելով իրականացնել Էնն Ս. Տոպպանի եւ Էլիզաբեթի հետ կապված կիսատ թողնված ծրագիրը: Լուծումը Էլիզաբեթի ամուսնու հետ ամուսնանալն էր: Սակայն նախ պետք էր ճանապարհից հեռացնել նրա քրոջը, որը Ջեյնի համար մեծ խնդիր չէր: Հաջորդ քայլով Ջեյնը սկսեց թույնի փոքր չափաքանակներ տալ իր հանգուցյալ խորթ քրոջ` Էլիզաբեթի ամուսնուն: Հաշվարկը պարզ էր. քայքայել նրա առողջությունը, որ վերջինս զգա խնամակալի կարիք: Հասկանալի է` խնամակալը Ջեյնն էր լինելու, որից հետո արդեն նպատակին հասնելը խնդիր չէր: Սակայն Էլիզաբեթի ամուսինը եւս լուրջ կասկածներ ուներ Ջեյնի նկատմամբ, քանի որ նրա յուրաքանչյուր հանդիպումից հետո կորցնում էր մերձավորներից մեկին. նախ` կնոջը, ապա` քրոջը, հետո էլ` իր հանկարծահաս հիվանդությունը: Կասկածներից ազատվելու ելքը մեկն էր. Ջեյնը եւս պետք է ներկայանար զոհի տեսքով, եւ նա այս անգամ ինքն իրեն «նշանակեց» թույնի փոքր չափաքանակ: Սակայն հին սխալը, որ թույլ էր տվել Օլենդ Դեւիսին եւ նրա երկու աղջիկներին սպանելու ժամանակ, թույլ չտվեցին Ջեյնին ավարտել այս վերջին ծրագիրը: Իրենց հարազատների մահվան հարցում լուրջ կասկածներ ունեցող Դեւիսի հարազատները պահանջել էին տոքսիկոբանական փորձաքննություն, որն ապացուցեց, որ Օլանդի կրտսեր աղջիկը մահացել է թույնից...

Ջեյնը ձերբակալվեց 1901թ.-ի հոկտեմբերի 26-ին: Քննության ընթացքում նա ընդունեց 11 սպանությունների փաստը: Եվ, արդյունքում, դատարանը, նրան համարելով հոգեկան հիվանդ, ուղարկեց հոգեբուժարան: Եվ ահա այստեղ էլ հետագայում Ջեյնը ընդունեց, որ իրականում խլել է 31 մարդու կյանք...

Դատավարությունից հետո տարածված էր այն բավականին համառ կարծիքը, որ Ջեյնը պարզապես ձեւանում էր հոգեկան հիվանդ` մահապատժից խուսափելու համար, չնայած որ մասնագետները միանգամայն հակառակ կարծիքին էին: Ամեն դեպքում Ջեյնն իր կյանքն ավարտեց 1938թ.-ի նոյեմբերի 29-ին` 81 տարեկան հասակում, հոգեբուժարանում մնալով 37 տարի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում