livemarks sitemap
Կիրակի, Մարտի 29, 2020

marmnavacharՍեռական թրաֆիքինգի նպատակով ամեն տարի Հայաստանից բազմաթիվ կանայք են տեղափոխվում Արաբական էմիրություններ եւ Թուրքիա: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության` Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար: 


Այսօր կանրադառնանք թրաֆիքինգի կոնկրետ դեպքի, որի դատաքննությունը այս օրերին ընթանում է  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սույն գործով գլխավոր դերակատար 34-ամյա Աղունիկ Այվազյանին է մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, ինչպես նաեւ վերջինիս միջոցով նաեւ Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ: Այսինքն` ստեղծել են մի իսկական կազմակերպված հանցավոր խումբ եւ իրենց հանցավոր մտադրությունը օգտագործելու նպատակով հավաքագրված կանանցից ¥որոնց մեջ եղել է նաեւ անչափահաս աղջիկ¤ ՙվերցրել են անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տեւական ժամանակ դնելով եւ պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները՚:
Թե ինչպես է վերջինիս հաջողվել իր  բիզնեսի մեջ ներքաշել անչափահաս Ա.-ին, փորձեցինք իմանալ հենց արդեն տուժողից:
- Ես տասնվեց տարեկան էի, ապրում էի մորս ու եղբայրներիս հետ: Ապրում էինք սոցիալապես անապահով վիճակում: Երազում էի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու մասին, ապագայի հրաշալի պլաններ էի մշակում: Ինձ միշտ թվում էր, որ մայրս ինձ չի սիրում, կարծես իր աղջիկը չլինեի, զրկում էր նույնիսկ այն բաներից, որոնց հնարավորությունն ուներ: Ու հետո իրոք համոզվեցի, որ այդպես է: Մայրս, նա ով ինձ ծնել ու պահել էր լավից-վատից, իր ձեռքերով, իր իսկ նախաձեռնությամբ հանձնեց  կավատ ընկերուհու` Նելլիի ճիրանները, ով ամիսներ շարունակ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ... 
Մի օր մայրս առավոտյան վեր կացավ ու ասաց. ՙՄեկ ա, Հայաստանում դու ապագա չես ունենա, արի ուղարկեմ Նելլի մոտ` Դուբայ, համ կաշխատես, համ էլ կարողա ապագադ դասավորվի՚: Առանց իմ կարծիքն հարցնելուª երկու օր անց ուղարկեց Դուբայ, որտեղ ինձ դիմավորեց Նելլիի տան ծառան` Սիլվան, ով ինձանից միանգամից վերցրեց անձնագիրս: Սիլվան ինձ տարավ մի բնակարան, որտեղ ես մնացի շուրջ 15 օր: Հետո եկավ Նելլին ու ասաց. ՙՈնց որ շատ հանգստացար հա, քնած դշխուհի, հերիք ա: Հիմա արդեն թարմ ուժերով կարաս հաճախորդ ընդունես՚: Երբ ես հակաճառեցի, սկսեց ծեծել ու սպառնալ, որ դեմքս ացետոնով կայլանդակի ու կշպրտի դուրս` առանց անձնագրի ու շորերի: 
Օրական 10-15 հաաճախորդ էի ընդունում, որոնց մեծ մասը արաբներ էին: Բազմաթիվ անգամներ եմ փախչելու փորձեր արել, բայց ամեն անգամ ապարդյուն: Ինձ հետ շատ աղջիկներ կային, որոնք ինձ նման դարձել էին Նելլիի եկամուտի աղբյուրը:
Իմ եւ այդ աղջիկների միակ տարբերությունն այն էր, որ ես Նելլիի ճիրաններն էի ընկել հարազատ մորս եւ եղբորս համաձայնությամբ, իսկ դրանից առավել սարսափելի ու անտանելի բան չկա: Լրիվ այլ է, երբ քեզ խաբում են, օգտվում են քո միամտությունից, վիճակի խոցելիությունից ուրիշները` քեզ անծանոթ մարդիկ: Բայց երբ քեզ վաճառում է սեփական մայրդ, դա կրկնակի ցավ է, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարող ջնջել հիշողությունից: Այն, որ մայրս այսօր մյուսների հետ ամբաստանյալների աթոռին է, նույնիսկ դա իմ ցավը ու ատելությունը նրա հանդեպ չի մեղմացնում: Հա, նա կդատվի, բայց դրանից ինձ պատճառած ցավերը չեն մեղմանա... 
Նշենք, որ ամբաստանյալներից Ծովիկ Ավետիսյանը Ա.-ի մայրն է, իսկ Վահագն եւ Վահան Ավետիսյանները` Ա.-ի հարազատ եղբայրները, ովքեր ամբաստանվում են այն ժամանակ դեռեւս անչափահաս քրոջը եւ եւս յոթ աղջիկների շահագործման նպատակով հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում