livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

fate1Այսօր շատերն են հակված այն մտքին, որ սեր գոյություն չունի, կամ որ սերը ժամանակավոր է եւ ժամանակի հետ այն վերածվում է պարզապես հարգանքի: Բայց բազում են դեպքերը, երբ սերն իրականում ոչ թե մարում է, այլ ժամանակի հետ էլ ավելի է խորանում, իսկ սիրո պատճառած վերքերը եւ ոչ մի դեղով չեն սպիանում: Եվ զրուցակցիս` Աննայի պատմությունը մեկ անգամ եւս վկայում է դրա մասին:

«Պատանեկության տարիներիս երազում էի մեծ ու գեղեցիկ սիրո, երջանիկ ապագայի մասին: Վստահ էի, որ ամեն ինչ էլ մարդուց է կախված. եթե շատ ուզենամ ապա անպայման երջանիկ կլինեմ:

Երբ առաջին անգամ սիրահարվեցի (չնայած դա իմ միակ սերն էր այս կյանքում) ու իմացա, որ սերը փոխադարձ է, անսահման երջանիկ էի, մենք սիրում էինք իրար` անտեսելով ամեն ինչ, բայց եկավ ժամանակը, որ չմնաց ոչինչ»: Ապա արցունքն աչքերին Աննան շարունակեց. «Մենք շատ էին միմյանց սիրում: Երկար ժամանակ էր, ինչ ընկերոթյուն էինք անում եւ շատ լավ էինք միմյանց հասկանում: Արամն ամեն ինչ կտար, որպեսզի ես ծիծաղեի: Բայց արի ու տես, որ դա երկար չտեւեց, այն հեքիաթը, որն ինձ համար իրականություն էի դարձրել, շատ շուտ ավարտվեց:

Մի չարաբաստիկ օր հեռախոսիս հաղորդագրություն ստացա. «Ես ուրիշն ունեմ, հեռանում եմ ընդմիշտ, մի՛ սպասիր ինձ, փոքրիկս, ուղղակի այդպես ստացվեց»: Չհավատացի կարդացածիս: Մտածեցի, որ դա ուղղակի չար կատակ է: Առանց ժամանակ կորցնելու զանգեցի Արամին, բայց հեռախոսն անջատված էր: Հենց հաջորդ օրը գնացի նրա աշխատանքի վայրը եւ իմացա, որ դիմում է գրել ու դուրս է եկել աշխատանքից: Բոլորին հարցեր էի տալիս, բայց յուրաքանչյուրը մի ձեւի էր պատասխանում. մեկն ասում էր, թե գնացել է Ամերիկա, իսկ մյուսը` Եվրոպա: Չգիտեի` ինչ անել, ինչ մտածել: Ստիպում էի ինձ մոռանալ նրան, որովհետեւ նա ուղղակի խաբեց, իսկ ես կույր սիրով սիրում էի նրան: Հեռու էի նրանից, սակայն մտքերով նրա հետ էի ընդմիշտ... Կարծես առանց նրա  կյանքս կանգ էր առել: Կյանքս անիմաստ դարձավ այն օրից, երբ նրան սիրեցի եւ կորցրեցի... Մի անհետաքրքիր կյանքով էի ապրում, ինքս իմ հույսով, անհույս ու տանջված: Անցավ որոշ ժամանակ, ու մի օր փոստատարը նամակ բերեց իմ անունով: Բացեցի` Արամից էր: Սիրտս սկսեց արագ բաբախել: Սկսեցի արագ կարդալ: Ահա, թե ինչ էր գրած նամակում, նամակում, որն ավելի լավ էր երբեք էլ չկարդայի ու չիմանայի Արամի հեռանալու բուն պատճառը. «Բարեւ, սիրելի՛ս, եթե կարդում ես այս նամակը, ուրեմն դեռ չես մոռացել ինձ: Տասը տարի առաջ այդպես էլ չկարողացա նայել աչքերիդ մեջ եւ ասել այն,  ինչ որոշեցի գրել: Գնացի լուռ` ասելով, թե քեզ չեմ սիրում, բայց ուրիշին սիրելը այդքան հեշտ չի: Ես գրեցի այս նամակը հենց այդ ամառ եւ խնդրեցի քեզ փոխանցել, երբ այլեւս ես չեմ լինի: Խնդրեցի քեզ տալ այն ժամանակ, երբ կմոռանաս ինձ, կմոռանաս եւ երջանիկ կլինես: Եվ գիտե՞ս ամենադժվարը այն էր, որ նստում էի տանը եւ մտածում քո մասին:Հավատա, ամեն օր մտածում էի: Իսկ քեզ լքելու պատճառը սա է. բժիշկներն ասացին, որ գլխի չարորակ ուռուցք ունեմ, եւ ինձ մնացել էր մեկ ամիս: Ես ոչ մի տեղ  չեմ գնացել, չեմ սիրել ուրիշին. ինչպես կարող էի քեզ մոռանալ: Կներես, որ խաբեցի քեզ, քեզ` ինչ-որ ժամանակ իմ կեսին: Ուղղակի իմացի՛ր, ամբողջ ժամանակ սիրել եմ քեզ եւ սիրել եմ նույնիսկ կյանքիս վերջին րոպեներին»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում