livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

fateԱյսօր շատ են տարածված հետեւյալ արտահայտությունները. «Սեր չկա, սերը ժամանակի հետ վերածվում է հարգանքի» եւ այլ նման արտահայտություններ: Բայց իրականում, ինչպես զրուցակիցս է նշում. «Սեր կա, որ ո՛չ ժամանակը, ո՛չ էլ տարածությունը չի կարա մոռացության տա»:

Ներկայացնելով զրուցակցիս` Կարինեին (կեղծանուն), կարծում եմ` շատերը կհամոզվեն դրա մեջ: «Սիրում էի Արմենին կյանքիցս առավել, ինձ ապրելու համար պետք չէր ո՛չ օդ, ո՛չ ջուր, ո՛չ էլ ինչ-որ ուրիշ բան: Նա այն մարդն էր, ով ստիպեց ինձ ապրել: Երկուսս էլ սիրում էինք իրար անմնացորդ, բայց երկուսս էլ, գիտակցելով, որ միմյանց ցավ ենք պատճառելու, բաժանվեցինք: Բաժանվեցինք, բաժանվեցինք Արմենի ծնողների պատճառով: Նրանք ինձ սիրում եւ ընդունում էին որպես Արմենի համակուրսեցու, բայց ո՛չ որպես սիրած էակի, ո՛չ որպես ապագա հարսնացուի: Մի օր Արմենի մայրը զանգեց ինձ ու խնդրեց, որ հանդիպենք: Ուրախացա, մտածեցի` երեւի իմ ու Արմենի հարաբերությունների մասին է ուզում խոսել, բայց՝ ոչ, դա ինձ միայն թվում էր: Արմենի մայրը վճռական էր տրամադրված, նա ինձ երկու նախադասություն ասաց եւ գնաց. «Աղջի՛կ ջան, հասկացի՛ր, դու Արմենի համար չես, մենք այլ խավի մարդիկ ենք դու՝ այլ: Արմենս քեզ խղճում է, չի ուզում ասել, տեսնում է, որ կապվել ես, բայց զուր հույսեր մի՛ պահիր, հանգիստ թող Արմենին»: Նույն օրը հանդիպեցի Արմենի հետ ու ասացի, որ հասկացել եմ, որ չեմ սիրում իրեն եւ ուզում եմ բաժանվել: Արմենն ամեն կերպ փորձում էր հասկանալ իմ` նման ձեւով պահելու պատճառը, բայց ես նրան կտրուկ ասացի, որ ուրիշին եմ սիրում: Ու բաժանվեցինք: Բաժանվեցինք, բայց ամեն օր սպասում էի, որ մի օր, թեկուզ երկար ժամանակ հետո, մի օր կտեսնեմ նրան: Ու տեսա, տեսա եկեղեցում` վայրում, որտեղ մենք երկուսով հաճախակի էինք լինում: Տեսա` նստած էր հենց այն նստարանին, որին երկուսով էինք նստում: Ուզում էի փաթաթվել, գրկել, ասել, թե որքան եմ կարոտել: Բայց հետո սթափվեցի. ախր նա արդեն ամուսնացած էր: Մի կերպ ոտքերս քարշ տալով նստեցի հենց կողքին՝ ինքս էլ չգիտեմ, թե ինչու:

- Ոն՞ց ես,- հայացքն առանց գետնից կտրելու ասաց:

- Լավ եմ,- հազիվ կարողացա պատասխանել դողացող ձայնով: Ամբողջ մարմինս դողում էր. որքան մոտ էր ինձ, բայց որքան հեռու արդեն:

- Անձնականումդ ամեն ինչ նորմա՞լ է:

- Անձնականումս միայն դատարկություն է, ի՞նչ անձնական, հիմա իմ ունեցածը միայն գործնականն է, - ասացի ես:

- Քեզ մոտ ամեն ինչ լա՞վ է,- փորձեցի փոխել խոսակցության թեման:

- Դե, երեւի լավ է,- ասաց աչք ծակող անտարբերությամբ:

- Կնոջդ սիրում ես, չէ՞:

- Դու չգիտես, որ ես իմ ամբողջ կյանքում միայն մի մարդու եմ սիրել, էլ ինչո՞ւ ես հարցնում:

 Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, բայց ոչինչ փոխել չէի կարող: Մի բան միայն այդ պահին հասկացա, որ ինքս իմ ձեռքով դժբախտացրեցի երկուսիս»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում