livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

dojd«Ասում են` մարդիկ  իրենց ամուսնության օրը երջանիկ են լինում, այդ օրը բոլորի կյանքում մնացած օրերից տարբերվում է իր անսովոր ուրախությամբ, բայց ինձ համար դա իմ կյանքի ամենատխուր օրն էր»- պատմում է զրուցակիցս՝ Իրինան:


-Ես ու Արմենը սիրում էինք իրար, այնքան շատ էինք սիրում միմյանց, որ մեզ թվում էր՝ մեր միասին լինելուն ո՛չ մեկ եւ ոչի՛նչ չէր կարող խանգարել: Ճիշտ է. դա կարող էր եւ այդպես լիներ, եթե չլինեին ծնողներս: Երբ ծնողներս ծանոթացան Արմենի հետ, չգիտեմ ինչու չսիրեցին, չհավանեցին նրան եւ դեմ էին մեր միությանը:

Չնայած ծնողներիս դեմ լինելուն եւ նրանց բազում արգելքների՝ ես եւ Արմենը, ի հեճուկս բոլորի, շարունակում էինք մեր շփումը եւ պայքարում էինք մեր սիրո համար` հուսալով, որ ուշ թե շուտ ծնողներս կհամակեպվեին իմ՝ նրա հետ լինելու մտքին: Բայց բոլոր հույսերս մարեցին այն օրը, երբ հայտնվեց Կարենը, ով մեր ընտանիքի վաղեմի ծանոթների որդին էր: Նա եկավ մեր տուն ծնողների հետ եւ հայտարարեց, որ սիրում է ինձ եւ պատրաստ է ամուսնանալ ինձ հետ: Կարենը եւ իր ծնողները  խնդրեցին ձեռքս ծնողներիցս: Այդ պահին, կարծես, բոլոր երազանքներս փշուր-փշուր եղան: Չնայած, Կարենին ծնողներս շատ քիչ ժամանակ էր, ինչ ճանաչում են, բայց նրանք մեծ համակրանքով էին լցված նրա նկատմամբ: Ծնողներս միանգամից համաձայնվեցին իմ եւ Կարենի ամուսնությանը, ավելին որոշվեց մեր ամուսնության օրը: Օրերով հաց չէի ուտում, զզվում էի բոլորից, իսկ ամենաշատը` Կարենից: Արմենին պատմեցի եղածը: Նա էլ հետս չէր խոսում, չէր կարողանում հասկանալ ինձ: Արմենից լուր չունեի, բայց զգում էի,որ նա չէր մոռանա ինձ, այնպես, ինչպես ես նրան: Ամուսնությանս օրը զանգ ստացա` Արմենն էր. «Բարե՛ւ, այսօր ժամը մեկին կսպասեմ քեզ օդանավակայանում. մեկնում եմ Ֆրանսիա: Եթե գաս, ուրեմն կապացուցես, որ այսքան ժամանակ սիրել ես ինձ, իրոք, եւ շարունակում ես սիրել, եթե ոչ, ուրեմն մեր սերը հավերժ կմարի: Այսքան ժամանակ նրանից լուր չունենալուց հետո, երբ վերջապես զանգ ստացա նրանից, նորից լսեցի նրա ձայնը. սիրտս ներքուստ էլի տակն ու վրա եղավ: Մինչ ուզում էի պատասխանել իր ասածներին, նա լսափողը վայր դրեց, ներքին հուզմունք էր պատել հոգիս: Չգիտեի՝ ինչ անեի, վարվեի ծնողներիս հետ այնքան դաժան եւ անսիրտ, ինչպես նրանք վարվեցին իմ հետ` թողնեի Կարենին, բոլորին, ամեն ինչ, գնայի իմ սիրելիի մոտ հենց մեր ամուսնության օրը, չգիտեի: Մտածում էի` երբ մայրս մտավ սենյակ ասելով. պատրաստվի՛ր աղջիկս, այսօր քո կյանքի ամենաերջանիկ օրն է: «Ամենաերջանիկ, թե ամենատխուր»,-մտածում էի մտքումս: Կեղծ ժպիտ ընդունեցի դեմքիս մայրիկիս մոտ, որն ընդամենը արցունքներս եւ տխրությունս թաքցնելու միջոց էր: Երկար մտածեցի, բայց այդպես էլ համարձակությունս չհերիքեց՝ գնալ Արմենի հետ: Ես ամուսնացա, ամուսնացա չսիրածս մարդու հետ, հիմա ունեմ որդի, բայց նույնիսկ որդիս չստիպեց, որ կարողանամ սիրել Կարենին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում