livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

fateՙԳյումրու ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի մռայլ ու անհրապույր խորշերից մեկում սպանեցին որդուս, սպանեցին դաժանաբար` դեմքի աջ աչքին կրակելով, եւ այդ ամենը իր նշանադրության օրը: Այդ մարդասպանը` Հարություն Սարգսյանը, օրերով իր մեքենայով կանգնում էր քաղաքի կենտրոնում գտնվող իր հագուստի խանութի դիմաց եւ հետեւում Կարենիս եւ Ղուկասյանի դստերը` Մանյային, եւ էսօր կանգնում է ու ասում, որ կապ չունի տղայիս մահվան հետ: Իսկ հայրը` Անիի նախկին ոստիկանապետը, Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում խնդրել է աղջկա ձեռքը, սակայնª մերժվել: Մի անգամ էլ Հարությունը վթարավտանգ իրավիճակ է ստեղծել, որպեսզի խփի Կարենի մեքենային. այդ ժամանակ մեքենայի մեջ եղել ենք նաեւ ես եւ ամուսինս՚,- այսպես սկսվեց 2012թ.-ի ապրիլի 12-ին Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի` Կարեն Եսայանի մայր` ԱՆԱՀԻՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը:

 

Ապա, շարունակելով խոսքը, տիկին Իսկանդարյանը հավելեց.

-Չնայած մարդասպանը ձերբակալված է, բայց կատարվածը մինչեւ օրս չի տեղավորվում ուղեղումս: Չեմ հավատում, որ տղաս այլեւս չկա, ամեն դռան թխկոցից վեր եմ թռնում, ինձ թվում է Կարենս է եկել: Մինչեւ օրս չենք կարողանում հասկանալ, թե ի՞նչ նպատակով է այդ ոճրագործը սպանել տղայիս, ի՞նչ հստակ մշակված սխեմա է իրականացրել այդ անխիղճը: Այդքանից հետո նա իրեն այնքան արտոնյալ է պահում դատարանում` կարծես բոլորս մեղավոր ենք նրա եւ իր հոր առջեւ: Մի բան էլª մեր վրա ա գցում մեղքըª ասելով. ՙՏիկի°ն, մի վաճառեք Ձեր տղայի անմեղ արյունը, Ձեր տղայի գերեզմանը, ամո°թ է՚: Այնինչ բոլորն էլ գիտեն, որ այդ նա ու իր ընտանիքն են սովոր այդպիսի առք ու վաճառքի: Նրա ծնողների համար հեշտ է խոսելը, մեղադրելը. նրանք հանդիպում են իրենց որդուն, գրկում, համբուրում, հուսադրում: Իսկ ես (Արտասվում է,- Ի.Ա.) իմ ողջ սերը, գգվանքն ու զգացմունքները հաղորդում եւ ողջ մնացած կյանքի ընթացքում հաղորդելու եմ սառը շիրմաքարին եւ նրա անհաղորդ անտարբերությանը:

Ինձ ոչինչ չի մնացել, չնայած անցել է արդեն մեկ տարի, բայց այն դատարկությունը, սարսուռը մինչեւ օրս հետապնդում է ինձ ամեն րոպե, ամեն վարկյան: Ես կորցրել եմ իմ կյանքի իմաստն ու միակ երջանկությունը: Որդիս օտարությունից հայրենիք էր վերադարձել` ընտանիք կազմելու, հայ երիտասարդին վայել պատասխանատվությամբ սեփական օջախի համար սյուն դառնալու համար: Ու էդպես էլ կլիներ, եթե այդ մարդասպանը չխլեր որդուս կյանք: Ախր թո°ղ ասի` ինչ էր արել էրեխես իրեն, որ այդքան դաժան հաշվեհարդար տեսավ:

- Ինչու եք այդքան համոզված, որ Ձեր տղային հենց Հարություն Սարգսյանն է սպանել, չէ՞ որ դեռ գործը դատական փուլում է, առավել եւս, որ վերջինիս ներկայացուցիչները համառորեն պնդում են, որ իրենց պաշտպանյալը սպանության հետ առնչություն չունի:

- Իր պաշտպանյալի անմեղության մասին խոսելը պաշտպանի աշխատանքն է, ինքը ամեն գնով ուզում է իր նպատակ հասնել, իրեն վարձատրել են դրա համար: Բայց ո՞ւր է հենց նույն պաշտպանի խիղճը, ով ամբողջ դատական նիստին քչփչում ու ծիծաղում է իր պաշտպանյալ մարդասպանի հետ: Ես ամեն փաստերով համոզված եմ, որ հենց ինքն է տղայիս սպանողը` Հարություն Սարգսյանը: Նա պիտի պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ, եւ դատը չպիտի վերջանա մինչեւ չասի ինչի՞ համար է արել, ո՞վ է դրդել իրեն: Ես ոչնչի առջեւ կանգ չեմ առնի, մարդասպանին օրենքի ողջ խստությամբ պատժված տեսնելն իմ մնացյալ կյանքի նպատակն ու իմաստն է լինելու: Ես դառնալու եմ մարդասպանին ծնած ընտանիքի ցմահ մղձավանջը, ես չեմ լռելու ու չեմ վախենալու ոչնչից ու ոչ մեկից:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում